ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանն Ընդեմ Հայաստանի

Պետք չէ օրվա քաղաքական խնդիրը բարդել պատմության ուսերին։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում լուծել իր սահմանային խնդիրները, եթե բարեկամները բավականաչափ ստոր են գտնվում, իսկ թշնամիները՝ արնախում, դա չի նշանակում, որ պետք է սեփական թուլությունը կապել պատմության հետ։ Առավել ևս, որ օրվա քաղաքական խնդիրները ենթակա են փոփոխման, իսկ պատմական փաստերը՝ ոչ։

Արայիկ Մկրտումյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «պատմական» և «իրական» Հայաստանների մասին խոսելուց հետո բավական թեժ քննարկումներ սկսվեցին։ Ընդ որում այդ վեճերը բնութագրվում են իրենց և՛ չափավորությամբ, և՛ ծայրահեղությամբ։ Հնչել են ամենահետաքրքիր և նուրբ դիտարկումներից մինչև ամենաակնառու հիմարություններ։ Քննարկումների այդ որակը սպասելի էր, քանի որ հայաստանյան բանավեճերը աչքի չեն ընկնում ո՛չ թեմային տիրապետելու, ոչ էլ բանավիճելու ունակության մասին։

Նա և առաջ բացարձակ անիմաստ է առանձնցնել պատմական ու իրական Հայաստան ասվածը։ Դա կարող են քննարկել պատմաբանները, այն էլ ներքին մասնագիտական առումով։ Երբ դրա մասին սկսում են խոսել քաղաքական գործիչները, ովքեր չունեն պատմահամեմատական և պատմաքննական մեթոդներ ու սկզբունքներ, այդ ամենը վերածվում է քաղաքական սպելկուլյացիայի, որը միտված է բացառապես որևէ քաղաքական թեմա ավելի «արդարացված» մատուցելու համար։

Նախ նշենք, որ անհնար է սահմանագծել պատմական Հայաստանը իրականից։ Պատմական և իրական Հայաստան ասվածը անբաժանելի մի բան է։ Ներկայիս Հայաստանը պատմական Հայաստանի ուղղակի շարունակողն է։ Դրանք առանձին բաներ չեն։ Այսօրվա Հայաստանը անցյալի շարունակությունն է։ 

Ի՞նչ ենք հասկանում պատամական ասելով։ Արտաշեսյաննե՞ր, Բագրատունինե՞ր։ Ո՞ր ժամանակաշրջանն է համարվում պատմական, իսկ որը՝ ոչ։ Չէ որ ամեն ժամանակաշրջան իր անցյալն ունի։ Դավիթ-Բեկի ժամանակաշրջանի համար Բագրատունիներն էին պատմական, իսկ մեզ համար՝ նաև Դավիթ Բեկը։ Քննարկումների ժամանակ կամ չգիտեն կամ չեն կարողանում հասկանալ, որ պատմությունը ավարտված երևույթ չէ։ Պատմությւոնը շարունակվում է հենց հիմա, մեկ ժամ առաջ։ Ուստի երբ ինչ որ մեկը սկսում է պատմական Հայաստանը համեմատել իրական Հայաստանի հետ, ինքն իրեն արձանագրում է, որ չի հասկանում պատմություն ասվածը։ 

Պետք չէ օրվա քաղաքական խնդիրը բարդել պատմության ուսերին։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում լուծել իր սահմանային խնդիրները, եթե բարեկամները բավականաչափ ստոր են գտնվում, իսկ թշնամիները՝ արնախում, դա չի նշանակում, որ պետք է սեփական թուլությունը կապել պատմության հետ։ Առավել ևս, որ օրվա քաղաքական խնդիրները ենթակա են փոփոխման, իսկ պատմական փաստերը՝ ոչ։

Վերջին տարիների «քաղաքական ռացիոնալիզմը», որ իրականում ավելի շատ հիշեցնում է մինիմալիզմի դրսևորում, ամեն կերպ ձգտում է ապացուցել ու հիմնավորել պատմական դեպքերի ու օրվա իրականության բացարձակ անհամատեղելիությունը։ Նույն սխալը կրկնում են նաև մաքսիմալիստները կամ առավելապաշտները։ Մի կողմից մենք գործ ունենք իշխանության հետ, որը փորձում է մինիմալիզմի ջատագովությամբ ամրապնդել պետական-քաղաքացիական կառուցվածքը, կարծես մոռանալով, թե որտեղ և ինչ ժամանակաշրջանում է ապրում, մյուս կողմից առավելապաշտների իմպերիալիստական ցանկություններ են, որով նրանք մարտահրավեր են նետում բոլորին՝ առանց որևէ խնդիր խորությամբ ուսումնասիրելու։

Իրականությունն այն է, որ կա պատմական անցյալ, կա օբյեկտիվ իրականություն։ Եթե այդ իրականությունը ստիպում է որոշակի պահվածք կամ պայմաններ, դա ոչ մի կաթիլ չի նվազեցնում, չի կարող և չպիտի արժեզրկի պատմությունը, մոռացության տա անցյալը։ Եթե այսօր Ադրբեջանը ամեն ինչ անում է Հայաստանից ևս մեկ գյուղ պոկելու, ևս մեկ դաշտ խլելու համար, իսկ Հայաստանը չի կարողանում դրա դեմն առնել, ապա հիմարություն է սեփական թուլությունը պատմական ահնրաժեշտությամբ հիմնավորելու։ Բայց միևնույն ժամանակ հիմարություն է նաև օրվա քաղաքական պահանջները հիմնավորել վաղուց անցած գնացած դեպքերի հիման վրա։

Այսինքն մենք ոչ պետք է օրվա քաղաքական կարգախոսը դարձնել զիջումը և ասել, որ Մեծ հայքը պատմական էր, այդ իսկ պատճառով էլ ՀՀ-ը չպետք է պատամական երազանքների գերին դառնա, մնուս կողմից էլ մենք չպետք է պահանջենք Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ընկած տարածքները, որովհետև դրանք մի ժամանակ հայոց պետությանն են պատկանել։ Դա սովորական դիլետանտիզմ է, քաղաքական անպատասխանատվություն, երբ, չունենալով ծրագիր և ուժ, փորձում են ընտրազանգված ձևավորել խաղալով նրա պատմական հիշողությունների վրա ու նրան անընդմեջ կամ պատմությամբ շոյելով, կամ մտրակելով։ Թե մեկ, թե մյուս դեպքում հիասթափություն է սպասվում և՛ ներկայից, և՛ ապագայից։

Իսկ ի՞նչ անել այս պարագայում։

Նախ քաղաքական ղեկավարները պիտի լավ հասկանան իրենց ամեն խոսքի կշիռը։ Չի կարելի խոսել մի բանից, որից չես հասկանում։ Չի կարելի ոչ-պատմաբան մարդկանց խճճել սեփական չիմացությամբ։ Օբյեկտիվ իրականությունը ստիպում է հաշվի նստել իր հետ, անկած նրանից, թե դա դուր է գալիս, թե ոչ։

Հրաժարվե՞լ Ցեղասպանության պահանջատիրությունից։ Միանշանակ ոչ։ Թուրքիայից պահանջել, որ անմիջապես հանձնի Սևրով գծված տարածքները։ Ոչ։ Նույնիսկ եթե պահանջենք էլ չի տա։

Հենց այստեղ պիտի դրսևորվի պետական հայեցակարգային ծրագիրը։ Հենց այստեղ պիտի երևա, թե պետությունը ուր է ձգտում և ինչու։ 1991թ․այս կողմ ՀՀ-ը չի ունեցել և մինչև հիմա էլ չունի պետական հայեցակարգ։ Այդ իսկ պատճառով էլմենք հիմա որոնումների մեջ ենք, այնպես ինչպես հրաժարվել ցեղասպանությունից, կամ պահանջել հսկայական տարածքներ։ Եվ այստեղ արդարությունը կապ չունի։ Արդարությունը և պատմությունը նույն գիտակարգում չեն ու չեն եղել։ Պատմական արդարություն չի եղել ու երբևէ չի լինի։ Մենք պարզապես կամ ուլտրալիբերալ ենք կամ ծայրահեղ ֆաշիստ։ Իսկ դրանց արանքում առողջ միտքն է, որը դեռևս չի նշմարվում։

Պետական հայեցակարգը եթե որոշի, որ պետք է վերադարձնել Մեծ Հայքը, ապա մենք կապրենք այդ գիտակցությամբ, չենք գոռա այդ մասին, այլ պարզապես կմշակենք ծրագիր, թե ինչպես է պետք հասնել այդ ամենին, թեկուզ և ծրագրի իրագործամ համար հազար տարի պետք գա։ Ի դեպ, վատ չէր լինի, որ մեր հեռատեսությունն այդքան հերիքեր։

Հիմա հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում։ Մեր իրական ցանկությունն է մեզ այս կամ այն կողմ հարթելու, ոչ թե Հայաստանն ընդդեմ Հայաստանի փաստազուրկ կռիվը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *