15.8 C
Yerevan

Հայաստանն Ընդեմ Հայաստա­նի

Պետք չէ օրվա քաղա­քա­կան խնդի­րը բարդել պատմության ուսե­րին։ Եթե Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չի կարո­ղա­նում լուծել իր սահմա­նա­յին խնդիրնե­րը, եթե բարե­կամնե­րը բավա­կա­նա­չափ ստոր են գտնվում, իսկ թշնա­մի­նե­րը՝ արնա­խում, դա չի նշա­նա­կում, որ պետք է սեփա­կան թուլությունը կապել պատմության հետ։ Առա­վել ևս, որ օրվա քաղա­քա­կան խնդիրնե­րը ենթա­կա են փոփոխման, իսկ պատմա­կան փաստե­րը՝ ոչ։

Արա­յիկ Մկրտումյան

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կողմից «պատմա­կան» և «իրա­կան» Հայաստաննե­րի մասին խոսե­լուց հետո բավա­կան թեժ քննարկումներ սկսվե­ցին։ Ընդ որում այդ վեճե­րը բնութագրվում են իրենց և՛ չափա­վո­րությամբ, և՛ ծայրա­հե­ղությամբ։ Հնչել են ամե­նա­հե­տաքրքիր և նուրբ դիտարկումնե­րից մինչև ամե­նաակնա­ռու հիմա­րություններ։ Քննարկումնե­րի այդ որա­կը սպա­սե­լի էր, քանի որ հայաստանյան բանա­վե­ճե­րը աչքի չեն ընկնում ո՛չ թեմա­յին տիրա­պե­տե­լու, ոչ էլ բանա­վի­ճե­լու ունա­կության մասին։

Նա և առաջ բացարձակ անի­մաստ է առանձնցնել պատմա­կան ու իրա­կան Հայաստան ասվա­ծը։ Դա կարող են քննարկել պատմա­բաննե­րը, այն էլ ներքին մասնա­գի­տա­կան առումով։ Երբ դրա մասին սկսում են խոսել քաղա­քա­կան գործիչնե­րը, ովքեր չունեն պատմա­հա­մե­մա­տա­կան և պատմաքննա­կան մեթոդներ ու սկզբունքներ, այդ ամե­նը վերածվում է քաղա­քա­կան սպելկուլյա­ցիա­յի, որը միտված է բացա­ռա­պես որևէ քաղա­քա­կան թեմա ավե­լի «արդա­րացված» մատուցե­լու համար։

Նախ նշենք, որ անհնար է սահմա­նագծել պատմա­կան Հայաստա­նը իրա­կա­նից։ Պատմա­կան և իրա­կան Հայաստան ասվա­ծը անբա­ժա­նե­լի մի բան է։ Ներկա­յիս Հայաստա­նը պատմա­կան Հայաստա­նի ուղղա­կի շարունա­կողն է։ Դրանք առանձին բաներ չեն։ Այսօրվա Հայաստա­նը անցյա­լի շարունա­կությունն է։ 

Ի՞նչ ենք հասկա­նում պատա­մա­կան ասե­լով։ Արտաշեսյաննե՞ր, Բագրատունինե՞ր։ Ո՞ր ժամա­նա­կաշրջանն է համարվում պատմա­կան, իսկ որը՝ ոչ։ Չէ որ ամեն ժամա­նա­կաշրջան իր անցյալն ունի։ Դավիթ-Բեկի ժամա­նա­կաշրջա­նի համար Բագրա­տունի­ներն էին պատմա­կան, իսկ մեզ համար՝ նաև Դավիթ Բեկը։ Քննարկումնե­րի ժամա­նակ կամ չգի­տեն կամ չեն կարո­ղա­նում հասկա­նալ, որ պատմությունը ավարտված երև­ույթ չէ։ Պատմությւո­նը շարունակվում է հենց հիմա, մեկ ժամ առաջ։ Ուստի երբ ինչ որ մեկը սկսում է պատմա­կան Հայաստա­նը համե­մա­տել իրա­կան Հայաստա­նի հետ, ինքն իրեն արձա­նագրում է, որ չի հասկա­նում պատմություն ասվա­ծը։ 

Պետք չէ օրվա քաղա­քա­կան խնդի­րը բարդել պատմության ուսե­րին։ Եթե Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չի կարո­ղա­նում լուծել իր սահմա­նա­յին խնդիրնե­րը, եթե բարե­կամնե­րը բավա­կա­նա­չափ ստոր են գտնվում, իսկ թշնա­մի­նե­րը՝ արնա­խում, դա չի նշա­նա­կում, որ պետք է սեփա­կան թուլությունը կապել պատմության հետ։ Առա­վել ևս, որ օրվա քաղա­քա­կան խնդիրնե­րը ենթա­կա են փոփոխման, իսկ պատմա­կան փաստե­րը՝ ոչ։

Վերջին տարի­նե­րի «քաղա­քա­կան ռացիո­նա­լիզմը», որ իրա­կա­նում ավե­լի շատ հիշեցնում է մինի­մա­լիզմի դրսև­ո­րում, ամեն կերպ ձգտում է ապա­ցուցել ու հիմնա­վո­րել պատմա­կան դեպքե­րի ու օրվա իրա­կա­նության բացարձակ անհա­մա­տե­ղե­լիությունը։ Նույն սխա­լը կրկնում են նաև մաքսի­մա­լիստնե­րը կամ առա­վե­լա­պաշտնե­րը։ Մի կողմից մենք գործ ունենք իշխա­նության հետ, որը փորձում է մինի­մա­լիզմի ջատա­գո­վությամբ ամրապնդել պետա­կան-քաղա­քա­ցիա­կան կառուցվածքը, կարծես մոռա­նա­լով, թե որտեղ և ինչ ժամա­նա­կաշրջա­նում է ապրում, մյուս կողմից առա­վե­լա­պաշտնե­րի իմպե­րիա­լիստա­կան ցանկություններ են, որով նրանք մարտահրա­վեր են նետում բոլո­րին՝ առանց որևէ խնդիր խորությամբ ուսումնա­սի­րե­լու։

Իրա­կա­նությունն այն է, որ կա պատմա­կան անցյալ, կա օբյեկտիվ իրա­կա­նություն։ Եթե այդ իրա­կա­նությունը ստի­պում է որո­շա­կի պահվածք կամ պայմաններ, դա ոչ մի կաթիլ չի նվա­զեցնում, չի կարող և չպի­տի արժեզրկի պատմությունը, մոռա­ցության տա անցյա­լը։ Եթե այսօր Ադրբե­ջա­նը ամեն ինչ անում է Հայաստա­նից ևս մեկ գյուղ պոկե­լու, ևս մեկ դաշտ խլե­լու համար, իսկ Հայաստա­նը չի կարո­ղա­նում դրա դեմն առնել, ապա հիմա­րություն է սեփա­կան թուլությունը պատմա­կան ահնրա­ժեշտությամբ հիմնա­վո­րե­լու։ Բայց միևնույն ժամա­նակ հիմա­րություն է նաև օրվա քաղա­քա­կան պահանջնե­րը հիմնա­վո­րել վաղուց անցած գնա­ցած դեպքե­րի հիման վրա։

Այսինքն մենք ոչ պետք է օրվա քաղա­քա­կան կարգա­խո­սը դարձնել զիջումը և ասել, որ Մեծ հայքը պատմա­կան էր, այդ իսկ պատճա­ռով էլ ՀՀ‑ը չպետք է պատա­մա­կան երա­զանքնե­րի գերին դառնա, մնուս կողմից էլ մենք չպետք է պահանջենք Կասպից ծովից մինչև Միջերկրա­կան ծով ընկած տարածքնե­րը, որովհետև դրանք մի ժամա­նակ հայոց պետությանն են պատկա­նել։ Դա սովո­րա­կան դիլե­տանտիզմ է, քաղա­քա­կան անպա­տասխա­նատվություն, երբ, չունե­նա­լով ծրա­գիր և ուժ, փորձում են ընտրա­զանգված ձևա­վո­րել խաղա­լով նրա պատմա­կան հիշո­ղություննե­րի վրա ու նրան անընդմեջ կամ պատմությամբ շոյե­լով, կամ մտրա­կե­լով։ Թե մեկ, թե մյուս դեպքում հիասթա­փություն է սպասվում և՛ ներկա­յից, և՛ ապա­գա­յից։

Իսկ ի՞նչ անել այս պարա­գա­յում։

Նախ քաղա­քա­կան ղեկա­վարնե­րը պիտի լավ հասկա­նան իրենց ամեն խոսքի կշի­ռը։ Չի կարե­լի խոսել մի բանից, որից չես հասկա­նում։ Չի կարե­լի ոչ-պատմա­բան մարդկանց խճճել սեփա­կան չիմա­ցությամբ։ Օբյեկտիվ իրա­կա­նությունը ստի­պում է հաշվի նստել իր հետ, անկած նրա­նից, թե դա դուր է գալիս, թե ոչ։

Հրաժարվե՞լ Ցեղասպա­նության պահանջա­տի­րությունից։ Միանշա­նակ ոչ։ Թուրքիա­յից պահանջել, որ անմի­ջա­պես հանձնի Սևրով գծված տարածքնե­րը։ Ոչ։ Նույնիսկ եթե պահանջենք էլ չի տա։

Հենց այստեղ պիտի դրսև­որվի պետա­կան հայե­ցա­կարգա­յին ծրա­գի­րը։ Հենց այստեղ պիտի երևա, թե պետությունը ուր է ձգտում և ինչու։ 1991թ․այս կողմ ՀՀ‑ը չի ունե­ցել և մինչև հիմա էլ չունի պետա­կան հայե­ցա­կարգ։ Այդ իսկ պատճա­ռով էլմենք հիմա որո­նումնե­րի մեջ ենք, այնպես ինչպես հրա­ժարվել ցեղասպա­նությունից, կամ պահանջել հսկա­յա­կան տարածքներ։ Եվ այստեղ արդա­րությունը կապ չունի։ Արդա­րությունը և պատմությունը նույն գիտա­կարգում չեն ու չեն եղել։ Պատմա­կան արդա­րություն չի եղել ու երբևէ չի լինի։ Մենք պարզա­պես կամ ուլտրա­լի­բե­րալ ենք կամ ծայրա­հեղ ֆաշիստ։ Իսկ դրանց արանքում առողջ միտքն է, որը դեռևս չի նշմարվում։

Պետա­կան հայե­ցա­կարգը եթե որո­շի, որ պետք է վերա­դարձնել Մեծ Հայքը, ապա մենք կապրենք այդ գիտակցությամբ, չենք գոռա այդ մասին, այլ պարզա­պես կմշա­կենք ծրա­գիր, թե ինչպես է պետք հասնել այդ ամե­նին, թեկուզ և ծրագրի իրա­գործամ համար հազար տարի պետք գա։ Ի դեպ, վատ չէր լինի, որ մեր հեռա­տե­սությունն այդքան հերի­քեր։

Հիմա հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում։ Մեր իրա­կան ցանկությունն է մեզ այս կամ այն կողմ հարթե­լու, ոչ թե Հայաստանն ընդդեմ Հայաստա­նի փաստա­զուրկ կռի­վը։

Առնչվող Հոդվածներ