Հայաստան

Լուստրացիա Օրը Ցերեկով

Եվ հարց եմ ուղղում Հայաստանի հպարտ իշխանություններին ու Արդարադատության նախարարին․ դուք այսքանից հետո ուզո՞ւմ եք ես հավատամ, որ նախկին իշխանությունները ազդեցություն չեն ունեցել ու չունեն դատական համակարգի վրա։

Ստեփան Սաֆարյան

Հայտնի դարձավ, որ․

Հայ առաքելական եկեղեցին Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի “բարբարոսական նվաճումներից պաշտպանած երիտասարդը” Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի օգնականն է Ազգային ժողովում։ Թե ինչ օրենսդրական նախագծեր է պատրաստում նա իր “անակնկալ” պատգամավոր դարձած օրենսդրի համար, թողնենք մի կողմ ու չմտնենք “մատի և մատանու արանքը”։

Հայտնի դարձավ նաև, որ նա 2023թ․ հունվարի 30-ին ԲԴԽ որոշմամբ լիազորությունները դադարեցված նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է։ ԲԴԽ-ի նման որոշման համար հիմք էին հանդիսացել այն խախտումները, որը Ալեքսեյ Սուքոյանը թույլ էր տվել երեխայի որդեգրման մի գործով։

Բայց սպասեք․․․

Ալեքսեյ Սուքոյանին էր “մակագրվել” նաև զրպարտության վերաբերյալ News.am-ն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի քաղ գործի քննությունը, որով լրատվամիջոցը իմ մի գրառման մեջ զրպարտություն է տեսել, թե ես իրենց համարել եմ “Քոչարյանի կանտորայից հանձնարարություն ստացած և կատարած”։

Ալեքսեյ Սուքոյանը ոչ միայն դատաքննության ընթացքում, այլ նաև դատական ակտով “հաստատեց” դա՝ թույլ տալով այնպիսի աղաղակող խախտումներ, որ մեր բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանեց ակտը և գործն ուղարկեց նոր քննության․․․

Ի դեպ, Ալեքսեյ Սուքոյանը դատական այդ սխրանքը կատարում էր այն ժամանակ, երբ Ռուբեն Վարդազարյանը և նախկին իշխանությունները անգնահատելի սինխրոնությամբ պայքարում էին դատական համակարգի վեթինգի դեմ։ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը այն դատավորներից էին, որոնք հատկապես Թագուհի Թովմասյանի “Ժողովուրդ” կայքում հարցազրույցներով աղաղակում էին “անարդարության դեմ”։

Կարինե Պետրոսյանը իր հրաժարականի դիմումից հետո 2021թ․ արտահերթ ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու առաջադրվեց Թագուհի Թովմասյանի ու Արթուր Վանեցյանի “Պատիվ ունեմ” դաշինքի ցուցակով․․․

Արթուր Վանեցյանն ու ԲԴԽ պաշտոնանկ արված նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ ընկերներ էին, հավանաբար Վանեցյանի ասած՝ հեծանիվ ունեցած քաղքի տղերք․․

Թագուհի Թովմասյանի թերթն այսօր պաշտպանության տակ է վերցրել Ալեքսեյ Սուքոյանի որդուն՝ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, թե նա ԱԺ միջանցքում Հայոց եկեղեցին պաշտպանելու համար “բախվել է” եկեղեցու դեմ “ասպատակած” լրագրողին․․․

Բայց կրկին վերադառնանք մեր պերսոնաժներին ու դատական համակարգին։

Այն շրջանում, երբ Ալեքսեյ Սուքոյանը վճիռներ էր երկնում ի վնաս ինձ, դրանից մի փոքր առաջ էլ իմ դեմ վճիռ էր կայացրել Զարուհի Նախշքարյանը։ Եթե Ալեքսեյ Սուքոյանը Լևոն Քոչարյանի օգնականի հայրն է, ապա Զարուհի Նախշքարյանն էլ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի խորթ դուստրն է․․․ Նույն շրջանում Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ պաշտպան՝ Հայկ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը “վաղեմության հիմքի կիրառումով” կանխեց իմ կողմից Սաթիկ Սեյրանյանին ու յուր թերթին պատասխանատվության կանչելը, ապա Սերժ Սարգսյանի փեսա ու Արթուր Վանեցյանի ընկեր Միքայել Մինասյանի Պանարմենիան գրուպի/ Արմենիա հ/ը իրավաբան, Ռուբեն Վարդազարյանի օրոք դատավոր դարձած Դանիել Մխեյանը իմ դեմ որոշում կայացրեց Սաթիկ Սեյրանյանի գործով ու նրա օգտին, իսկ Սաթիկ Սեյրանյանը երկար տարիներ Ռեվոլյուցիա էր վարում Արմենիա հեռուստաընկերությունում․․․

Տարիներ առաջ, երբ առգրավվել էին դատական դեպարտամենտի սերվերները, իմ հրապարակային ահազանգից հետո կանչվել եմ ԱԱԾ քննչական, որպեսզի մանրամասն վկայություն տամ այն գործերի կապակցությամբ, որոնց “ավտոմատ” մակագրման վերաբերյալ կասկածներ ունեմ։

Դրանից հետո ԱԱԾ-ից ո՛չ լուր կա այդ գործ քննության վերաբերյալ, ո՛չ էլ բացատրություն, թե ինչպես է այդքան “արդար ու ազնիվ” պատահել, որ առանց “մարդկային միջամտության” Ստեփան Սաֆարյանին վերաբերող բոլոր գործերը մակագրվել են այն դատավորներին՝ Լևոն Քոչարյանի օգնականի հայր, Լևոն Քոչարյանի հոր պաշտպանի դուստր, Սերժ Սարգսյանի փեսայի իրավաբան կադր, որոնք կապ ունեն նախկին նախագահների ու նրանց թիմերի հետ, որոնք գիշեր ցերեկ փափագում են պատժել դատաիրավական համակարգի վեթինգ պահանջող Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին․․․

Հենց այս օրերին, Սաթիկ Սեյրանյանը և 168 ժամը “հանկարծ հիշել են”, որ իր նախկին գրասենյակի՝ Արմենիա հեռուստաընկերության իրավաբան աշխատակից Դանիել Մխեյանի վճիռն ամբողջությամբ կատարված չէ, և 168ժամ թերթին պատճառված վնասը հատուցված չէ, քանի որ դատավոր Դանիել Մխեյանը թղթի վրա մոտավորապես “ապացուցել է”, որ Ստեփան Սաֆարյանի հանդեպ նրանց արածը “անբարոյականույուն չէ”, “հեռու չէ լրագրությունից” և այսպես շարունակ, ինչի մեջ “մեղադրել էր Ստեփան Սաֆարյանը”․․․ ԴԱՀԿ-ն հենց այս օրերին պահանջում է ինձանից “մի փոքր էլ ներողութուն” խնդրել, որ 168 ժամին “պատճառված” վնասն էլ “հատուցվի”․․․

Եվ հարց եմ ուղղում Հայաստանի հպարտ իշխանություններին ու Արդարադատության նախարարին․ դուք այսքանից հետո ուզո՞ւմ եք ես հավատամ, որ նախկին իշխանությունները ազդեցություն չեն ունեցել ու չունեն դատական համակարգի վրա։

Դուք ինչպե՞ս եք պատկերացնում իմ ներողության տեքստը՝ “կեցցե՜ Հայաստանի անկախ, անաչառ դատարա՞նը”․․․

Ձեզ վախեցրեցին, ահաբեկեցին՝ տարբեր միջազգային կառույցների նամակներ հղելով, թե դուք ազդում եք դատարանների որոշումների վրա, ու ուզում եք, որ ե՞ս էլ հավատամ, որ այն ժամանակ երբ դուք վախեցած կողք էիք կանգնել, այդ որոշումների վրա կողքից ազդող չկա՞ր․․․

Երեկ կարդացի, որ Հայաստանում Դատավորների եվրոպական ժողովի նիստ է գումարվելու, որին “կարգալույծ” դատավորները մի ժամանակ առաջ նամակներ էին ուղղում, թե իրենց հետապնդումների են ենթարկում։ Պարտքս եմ համարում, որ այդ ժողովի ժամանակ հրաշալի անակնկալ մատուցեմ այդ դատավորների մասին։

Մարդիկ ապուշ չեն։ Ամեն ինչ հասկանում են։

Ու վերջապես, “կարգալույծ” դատավոր Սուքյանի որդին՝ Լևոն Քոչարյանի ախռաննիկը, որոշեց Տավուշի թեմի առաջնորդի պատիվը պահել ԱԺ բակում այն օրվա հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ Լևոն Քոչարյանենց անթիվ անհամար անշարժ գույքերը բռնագանձվում են դատարանով․․․

Եթե այժմ ու հետագայում վերոգրյալ կապերից բացի հայտնի դարձավ նաև այս խմբի սերտ կապը նաև թեմի առաջնորդի հետ /հիմա գոնե մտածում եմ, որ թաքնվում են այդ ատմազկայի տակ/, ապա խաչակրաց արշավանքն այն ժամանակ կտեսնեք․․․

Ամբողջությամբ զորակցում ու աջակցում եմ լրագրող Դավիթ Լևոնյանին, ի դեպ, արցախցի։

Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *