15.8 C
Yerevan

Կեցցե՞ Մայի­սի 1֊ը

Մինչև հիմա էլ կա «աշխա­տելն ամոթ է» կամ “աշխա­տե­լը հարիֆնե­րի համար է» արտա­հայտությունը։ Եվ հայաստանյան գործա­տունե­րի մի հսկա մասը շատ մեծ հաճույքով որդեգրել է այդ արտա­հայտությունը և շահա­գործում է իր աշխա­տողնե­րին այնքան, ինչքան կարո­ղա­նում է։

Մեր Ուղին

Այսօր աշխարհի մի շարք երկրնե­րում նշվում է աշխա­տանքի կամ աշխա­տա­վո­րի օրը՝ մայի­սի 1‑ը։ Մի տոն, որ ձեռք բերվեց շատ մեծ դժվա­րությամբ, բայց արհա­մարհվում է շատ հեշտ։
Մայի­սի 1‑ը, որ իր էությամբ խորհրդանշում է աշխա­տող մարդուն, նրա իրա­վունքնե­րը, մարդկա­յին պատմության մեջ բացա­ռիկ մի օր է, որը խորհրդանշում է հարգանք աշխա­տանքի և աշխա­տո­ղի նկատմամբ։ Հայտնի է, որ աշխարհում ամե­նից կարև­որ երև­ույթնե­րը ամե­նա­շատն են արհա­մարհվում, արժեզրկվում և ոտնա­հարվում։ Դրանցից մեկը եղել ու շարունա­կում է մնալ աշխա­տանքն ու աշխա­տող մարդը։ Դարեր շարունակ միլիո­նա­վոր մարդկանց ամե­նօրյա տառա­պանքը նույնիսկ չի վճարվել, ուր մնաց հարգվեր կամ գնա­հատվեր։ Մեր օրե­րում կարծես թե մոռա­ցել են ստրկա­տի­րա­կան ժամա­նակնե­րի մասին, երբ մարդիկ միմյանց դիտում էին որպես աշխա­տանքա­յին գործիքներ, երբ ստրուկնե­րը նույնիսկ ապրե­լու իրա­վունք չունեին։ Նրանք միայն պետք է աշխա­տեին։ Ընդ որում ստրակտի­րությունը երբեք էլ չանհե­տա­ցավ կամ չվե­րա­ցավ։ Ստրկա­տի­րությունը պարզա­պես փոխեց իր անունը, ձևը, մոտե­ցումը։ Դասա­կան ստրկա­տի­րությա­նը փոխա­րի­նեց պայմա­նագրա­յին ստրկա­տի­րությունը, փոխվեց անուննե­րը, կիրառման ձևե­րը, բայց երև­ույթը մնաց։ Եվ այս ամե­նի ֆոնին շատ հրա­շա­լի է հնչում «աշխա­տա­վո­րի օր», «աշխա­տանքի օր», տոնը, քանի որ այդ ամե­նը ոչ թե ու ոչ միայն պարզա­պես մանր մունր արտո­նություննե­րին է վերա­բե­րում, այլ աշխանք երև­ույթը հասկա­նա­լուն ու հարգե­լուն, մարդուն ու նրա արա­ծը իրա­պես հարգե­լուն։
Դժբախտա­բար Հայաստա­նում այդ վիճա­կը չկա ու դեռ շատ հեռու ենք համա­րե­լուց, որ աշխա­տող մարդու իրա­վունքը հարգվում է կամ արված աշխա­տանքը՝ գնա­հա­տում։ Հայաստա­նում դեռևս շարունակվում է աշխա­տող մարդու ամե­նա­տարրա­կան իրա­վունքնե­րի խախտումը։ Բացի դրա­նից Հայաստա­նում դեռևս չկա հենց աշխա­տանք երև­ույթի նկատմամբ գիտակցված հարգանք։ հենց այդ պատճա­ռով էլ չի հարգվում ո՛չ աշխա­տանքը, ո՛չ՝ աշխա­տո­ղը։ Պատճառնե­րը բազում են, բայց ամե­նա­կարև­ո­րը այն կեղտոտ քրեա­ծին անգրա­գի­տությունն է, որը մեր մեջ սպա­նում է առողջ գիտակցումն իր ողջ էությամբ։ Սխալ կլի­նի ասել, թե դա մեր մեջ արմա­տա­վորվեց հենց խորհրդա­յին ժամա­նակնե­րում։ Անթիվ անհա­մար են օրի­նակնե­րը, թե ինչ էր կատարվում նախորդ դարե­րում, բայց խորհրդա­յին ժամա­նակնե­րում՝ բանվոր-գյուղա­ցու ազա­տությունն ու իրա­վունքնե­րը հռչա­կած երկրում աշխա­տանքի նկատմամբ ձևա­վորվեց այն ծաղրա­կան վերա­բերմունքը, որ այսօր առկա է մեզ մոտ։ Ընդդի­մա­դիրնե­րը կարող են պնդել, որ խորհրդա­յին ժամա­նակնե­րում էր, որ առա­ջին անգամ աշխա­տանքի տոնը կարև­որվեց, արժա­նա­ցավ հարգանքի, որ կարև­որվեց հենց բանվո­րի ու գյուղա­ցու դերը, ոչ թե մինիստրի կամ պետի, բայց մի բան է կարև­ո­րե­լը, մեկ այլ բան է իրա­կան պրակտի­կա­յում դա ապա­հո­վե­լը։
Բայց վերա­դառնանք Հայաստան։ 90-ականնե­րից մինչև հիմա էլ կա «աշխա­տելն ամոթ է» կամ «»աշխա­տե­լը հարիֆնե­րի համար է» արտա­հայտությունը։ Եվ հայաստանյան գործա­տունե­րի մի հսկա մասը շատ մեծ հաճույքով որդեգրել է այդ արտա­հայտությունը և շահա­գործում է իր աշխա­տողնե­րին այնքան, ինչքան կարո­ղա­նում է։ Մասնա­վոր հատվա­ծում աշխա­տողնե­րի մի հսկա մասը ոչ միայն որևէ իրա­վունք չունի, այլև գրանցված էլ չէ։ Ստվե­րում ամեն ինչ կարե­լի է թաքցնել։ Ոչ միայն հարկե­րը, այլև աշխա­տանքի նկատմամբ արհա­մարհա­կան վերա­բերմունքը, շահա­գործումն ու այն ֆաշիստա­կան վերա­բերմունքը, որ ունւ գործա­տուն՝ աշխա­տո­ղի նկատմամբ։ Ընդ որում այդ աշխա­տանքա­յին իրա­վունքի վրա թքած ունի ոչ միայն գործա­տուն, այլև՝ աշխա­տո­ղը, ով հաճախ չգի­տի էլ, թե ինքը իրա­վունք ունի, թե ոչ։
Հենց դա է հիմնա­կան պատճա­ռը՝ անգրա­գի­տությունը։ Անգրա­գի­տություն, որը թույլ չի տալիս հասկա­նալ, թե ինչ կարե­լի է, իսկ ինչ՝ ոչ։ Ու հենց այդ անգրա­գի­տության վրա են հենվում աշխա­տանքն ու աշխա­տո­ղին արհա­մարհողնե­րը։
Հայաստա­նում աշխա­տանք գտնե­լը շարունա­կում է մնալ անհուսա­լի և հերո­սա­կան մի բան: Ընդ որում աշխա­տանք, որում նորմալ կվճա­րեն ու պահանջներն էլ կլի­նի մարդկա­յին պատկե­րա­ցումնե­րի սահմաննե­րում: Բայց այն ֆաշիզմը, որ կա հայաստանյան աշխա­տա­շուկա­յում, դուրս է «նորմա­լի» մասին մեր պատկե­րա­ցումնե­րից:

Առա­ջին հերթին իհարկե աչքի է ընկնում գործա­տուի նշած պահանջնե­րի ցանկը: Թեև աշխա­տանքա­յին օրենսգիրքն արգե­լում է սեռ, տարիք, արտա­քին տեսք նշել, բայց տասից յոթ աշխա­տանքա­յին հայտա­րա­րությունում այդ նշումնե­րը պարտա­դիր են: Ընդ որում գործա­տունե­րը ոչ միայն ցանկա­նում են ունե­նալ գեղե­ցիկ, խնամված, երի­տա­սարդ աշխա­տա­կից, այլև իրենց կողմից ավե­լացնում են մի շարք անհե­թեթ կետեր, ինչպես օրի­նակ, որ աշխա­տա­կի­ցը լինի խենթ, ժպտուն, մոտի­վացված, կարո­ղա­նա աշխա­տել լարված, սթրե­սա­յին իրա­վի­ճակնե­րում: Հարց է առա­ջա­նում, թե ինչու պիտի աշխա­տա­կի­ցը լինի խենթ կամ ինչու պիտի անընդհատ ժպտա: Գործա­տուն անընդհատ ժպտո՞ւմ է: Եվ միթե աշխա­տա­կի­ցը կժպտա, երբ գործա­տուն տասը աչքով հսկում է, անընդհատ կոպտում, գոռգո­ռում ու տալիս ավե­լի շատ աշխա­տանք, քան պատրաստվում է վճա­րել: Ինքը գործա­տուն համաձա՞յն է նման պայմաննե­րում աշխա­տել: Կամ ինչ է նշա­նա­կում խենթ: Խենթ ասե­լով նկա­տի ունեն ուրախ և թռվռա՞ն թե անհա­վա­սա­րակշիռ հոգե­կան վիճակ: Իսկ ինչ վերա­բե­րում է սթրե­սա­յին իրա­վի­ճակնե­րին, ապա մենք ոչ միայն կարո­ղա­նում ենք աշխա­տել սթրե­սա­յին իրա­վի­ճա­կում, այլև ապրում ենք սթրե­սի մեջ: Ընդ որում զարմա­նա­լի է, որ գործա­տուն նախ պահանջում է, որ աշխա­տա­կի­ցը ժպտա, հետո էլ զգուշացնում է, որ սթրե­սին դիմա­նա­լու հարց կա: Արդյո՞ք այդ նույն գործա­տուն սթրե­սա­յին իրա­վի­ճակնե­րում ժպտում է:

Ինչ վերա­բե­րում է մասնա­գի­տա­կան հմտություննե­րին, ապա սա արդեն ոչ թե աշխա­տանքա­յին հայտա­րա­րություն է, այլ ֆանտաստի­կա: Ինչ աշխա­տանք ուզում է լինի, գործա­տուն պահանջում է հայե­րեն-անգլե­րեն-ռուսե­րեն լեզունե­րի կատարյալ իմա­ցություն, աշխա­տանքա­յին առնվազն երկու-երեք տարվա փորձ (ընդ որում մի քանի տեղ), բարձրա­գույն կրթություն, լինի նախա­ձեռնող, ակտիվ և իհարկե լինի մինչև 30 տարեկան…կարելի է կարծել, որ գործա­տուն ոչ թե աշխա­տա­կից է փնտրում, այլ հրա­շա­մա­նուկ, ով պետք է լինի երեք լեզունե­րի կատարյալ տիրա­պե­տող, մարքե­թինգից լավ հասկա­ցող, դիզայներ, աշխա­տանքա­յին մեծ փորձ ունե­ցող, մի շարք համա­կարգչա­յին ծրագրե­րի տիրա­պե­տող, անընդհատ ժպտա ու լինի խենթ…ցանկալի է մինչև 25 տարե­կան: Նաև չգրված օրենք է, որ աշխա­տա­կի­ցը ուշա­նա­լու և սխալվե­լու իրա­վունք չունի: Սխալվե­լը գրե­թե հեռացվե­լուն հավա­սար մի բան է: Բայց չէ, որ այն փորձը, որ ցանկա­նում են գործա­տունե­րը, ձևա­վորվում է սխալնե­րի, վրպումնե­րի հիման վրա: Ոչ ոք չի կարող ավարտել համալսա­րանն ու դիպլո­մի հետ միա­ժա­մա­նակ ստա­նալ աշխա­տանքա­յին մեծ փորձ:

Այդ դեպքում զարմա­նա­լի չէ, որ նման իրա­վի­ճակնե­րում աշխա­տա­կիցնե­րը ձգտում են ամեն կերպ խաբել գործա­տուին, նշել հմտություններ, որ չունեն, աշխա­տանքը հնա­րա­վո­րինս վատ կատա­րել և ժպտալ՝ սեղմված ատամնե­րով:

Հասկա­նա­լի է, որ հայկա­կան աշխա­տա­շուկան դեռևս վայրի կապի­տա­լիզմի փուլում է, երբ գործա­տուն իրեն պահում է ֆեո­դա­լի նման, իսկ աշխա­տակցին՝ գրե­թե ստրկա­կան պայմաննե­րում: Երբ նրան տուգա­նում է ամեն ինչի համար ու նրա խեղճ աշխա­տա­վարձի մի մասը չի վճա­րում, որովհետև շեֆը ինքն է ու ճիշտն էլ իր գրպա­նում է: Իսկ աշխա­տա­կի­ցը ստիպված է լռել, որովհետև ընտրության հնա­րա­վո­րություն չունի, որովհետև տնտե­սա­կան ծանր իրա­վի­ճա­կը և վարկա­յին շղթան կապել է ձեռքերն ու ոտքե­րը… Որովհետև չգի­տի, թե ինչպես է հաջորդ օրվա հացը գնե­լու: Իրա­վա­գի­տակցության ցածր մակարդակն ավե­լի է սրում դրությունը: Եվ գործա­տուն գոհ է: Շատ գոհ է: Նա չնչին գումա­րով, ապօ­րի­նի պայմաննե­րով շահա­գործում է իր աշխա­տա­կիցնե­րին և նրանց աշխա­տա­վարձը վճա­րե­լը ներկա­յացնում որպես «լավություն»: Ու զարմա­նա­լի չէ, որ նման պայմաննե­րում ապրող մարդը, ով միայն հացի գումար է կարո­ղա­նում վաստա­կել, խեղդված է անա­ռողջ միջա­վայրում, ենթարկվում է տարա­տե­սակ ճնշումնե­րի ու ոտնձգություննե­րի, ապրում էմշտա­պես վախի ու սթրե­սի մեջ, չի կարո­ղա­նում առողջ հասա­րա­կությոն ձևա­վո­րել, որովհետև առողջ հասա­րա­կությունը չի կարող կառուցվել ստի, ճնշման, սովի ու վախի վրա:

Գործա­տուն չի ուզում հասկա­նալ, որ իր առաջ կանգնա­ծը նույնպես մարդ է, ով նույնպես զգացմունքներ ունի, ով նույնպես կարող է հուզվել, սխալվել ու շարունա­կում է նրան ընկա­լել որպես բիո­ռո­բոտ, արտադրա­կան միա­վոր, որին պետք է ճզմել ու մի կողմ շպրտել: Ու «մարդը բարձրա­գույն արժեք է» արտա­հայտությունն արդեն հնչում է, որպես ցինիկ ծաղրանք հենց նույն մարդու հասցեին:
Այսօր Մայի­սի մեկն է, աշխա­տո­ղի ու աշխա­տանքի օրը։ Բայց ոչ Հայաստա­նում։ Դեռևս ոչ։

Առնչվող Հոդվածներ