22.6 C
Yerevan

Հայաստա­նը, Ալիևն Ու Միջազգա­յին Դատա­րա­նը

Կիրանցում դպրոցն ընդա­մե­նը 8 մետր է հեռու լինե­լու սահմա­նից։ Ո՞վ իր երե­խա­յին կուղարկի այդ դպրոց։ Կամ ի վերջո հարցեր կան տարածքնե­րի, վարե­լա­հո­ղե­րի, խոտհարքնե­րի, այգի­նե­րի, ջրե­րի հետ կապված։ Սահմա­նա­զատման հետև­անքով տունը ֆիզի­կա­պես թողնել գյուղա­ցուն, բայց անհնա­րին դարձնել նրա կյանքը՝ նշա­նա­կում է նոր ցեղասպա­նություն կատա­րել, քանի որ այդ ամե­նի հետև­անքով մարդը ստիպված է լինե­լու հեռա­նալ իր հողից, այնպես ինչպես հարյուր հազա­րա­վոր հայեր են Թուրքիա­յից հեռա­ցել համիդյան ջարդե­րից սկսած։

Կասյա Աբգարյան

1inTV‑ի եթե­րում Արման Բաբա­ջանյա­նը զրուցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բարձրա­գույն դատա­րա­նի դատա­վոր, «Ճշմարտության և արդա­րության կենտրոն» կազմա­կերպության հիմնա­դիր Կասյա Աբգարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է կազմա­կերպության աշխա­տանքը, ՀՀ ու հայ բնակչության իրա­վուքննե­րի հարցը միջազգա­յին դատա­րաննե­րում և այլն։
Կասյա Աբգարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստա­նի ամե­նա­զո­րեղ զենքե­րից մեկը միջազգա­յին իրա­վա­կան հարթակներն են, ինչպես օրի­նակ Հաա­գա­յի դատա­րա­նը, որի որո­շումնե­րից առանձնա­պես վախե­նում է Ալիևը։ Հայաստանն արդեն իսկ միջազգա­յին քրեա­կան դատա­րան դիմել է Ադրբե­ջա­նի մի շարք բարձրաստի­ճան ղեկա­վարնե­րին, ինչպես օրի­նակ Իլհամ Ալիև­ին պատասխա­նատվության ենթարկե­լու Արցա­խում տեղի ունե­ցած հանցա­գործություննե­րի կազմա­կերպիչ և պատասխա­նա­տու լինե­լու համար։ Ինչպես Նշեց Կասյա Աբգարյա­նը, Ալիևի արա­ծը իր բնույթով ցեղասպա­նություն է։ Միջազգա­յին ասպա­րեզնե­րում ցեղասպա­նություն բառը շատ լավ բացատրված և հասկացված է։ Ցեղասպա­նություն իրա­գործել չի նշա­նա­կում պարտա­դիր կերպով միլիո­նա­վոր մարդկանց սպա­նել, ցեղասպա­նության հստակ տարր է նաև այն, որ ամեն ինչ արվում է մի ողջ ժողովրդի կյանքն անտա­նե­լի դարձնե­լու, նրան իր հողից քշե­լու, իր հողն ու ունեցվածքը խլե­լու համար։ Ընդ որում ադրբե­ջանցի­նե­րի այս ձեռա­գիրն ինչ որ նոր ու զարմա­նա­լի բան չէ։ 90-ականնե­րից սկսած, ամեն տեղ, ուր աադրբե­ջանցի­նե­րը հայե­րի հետ որևէ հարց են փորձել լուծել, ամե­նուրեք նույնն է՝ գերի­նե­րի ու պատանդնե­րի կտտանքներ, դիա­խե­ղումներ, բռնա­գաղթ։ Սա հենց այն մեղադրանքներն են, որ ներկա­յացվում են Ալիև­ին ու իր ռեժի­մին։
Կարող է թվալ, որ դատա­րաննե­րը որևէ ուժ չեն ներկա­յացնում, բայց դա անհիմն կարծիք է։ Միջազգա­յին դատա­կան ատյաննե­րը աշխարհում ամե­նա­լուրջ ազդե­ցությունն ունեն, որը պետք է անպայմա­նո­րեն կիրառվի։ Հավա­քագրված հազա­րա­վոր փաստեր են ներկա­յացվում այդ մարմիննե­րին։ Հաա­գա­յի դատա­րա­նում Ալիևը որևէ ազդե­ցություն չունի։ Ոչ ոք չի կարող այնտեղ որևէ հարց իր կամա­յա­կա­նություննե­րով լուծել։ Փողն ու անձնա­կան հեղի­նա­կությունն այդտեղ ոչինչ են, դիվա­նա­գի­տությունն ու քաղա­քա­կան ազդե­ցությունը՝ ևս։ Ալիևը գիտի դա, մենք ևս պետք է դա հասկա­նանք ամե­նայն լրջությամբ։ Իհարկե դատա­կան գործե­րը, այն էլ միջազգա­յին դատա­րաննե­րում միանգա­մից չեն լուծվում։ Երբեմն կարող են երկար ընթա­նալ, բայց դրանք ուղղա­կիո­րեն ազդե­ցություն են ունե­նում ։ Դրանք պարզա­պես կոչեր և բանաձև­եր չեն։ Հայաստա­նի մասնակցությունն այդ միջազգա­յին դատա­րաննե­րին շատ կարև­որ է։
Կասյա Աբգարյանն անդրա­դարձավ Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նա­զատման գործընթա­ցին և ասաց, որ շատ լավ է, որ ՀՀ իշխա­նություններն ամեն ինչ անում են, որ սահմա­նա­զա­տումը առանց կրա­կոցնե­րի, պայթյուննե­րի ու զոհե­րի լինի, հիմա մենք պատե­րազմի պատրաստ չենք, ունենք տասը հազա­րից ավել հաշմանդամ, մոտ հինգ հազար զոհ, գերի­ներ Ադրբե­ջա­նում։ Սփյուռքում ապրող շատե­րի համար գուցե հեշտ է այնտեղ հանգիստ ապրել և պայքա­րի կոչ անել, բայց մենք չենք կարող նման կերպ վարվել։ Մյուս կողմից էլ հարկա­վոր է հասկա­նալ, որ մեզ հետ բանակցո­ղը ոչ թե քաղա­քա­կիրթ երկրի առաջնորդ է, այլ ցեղասպան ռեժի­մի դիկտա­տոր։ Ալիևի ոչ մի խոսքին հավա­տալ չի կարե­լի։ Նա մի կողմից խախտում է բոլոր մարդկա­յին իրա­վուքնե­րը, պատե­րազմն ուղեկցում է ամե­նա­սարսա­փե­լի հանցա­գործություննե­րով, բռնի տեղա­հա­նում է մի ողջ ժողովրդի, հետո խոսում խաղա­ղությունից, այնուհետև, հենց ապրի­լի 24-ին ելույթ ունե­նում, որում նշում է, որ չի ցանկա­նում խառնվել Հայաստա­նի ներքին գործե­րին, բայց ասում, որ Հայաստա­նը պիտի սահմա­նադրություն փոխի։ Ընդ որում նա խոսում է մի քարտե­զի մոտ կանգնած, որում նկարված Ադրբե­ջա­նի «սահմաննե­րի» մեջ նաև Հայաստանն է մտնում։ Ինչպե՞ս կարե­լի է հավա­տալ նրա խոսքին։ Բացի դրա­նից, ներկա­յումս՝ Տավուշում ընթա­ցող սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րի մասով մի շարք խնդիրներ կան։ Նույնիսկ եթե ամեն ինչ ընթա­նա հաշտ ու խաղաղ, որը խիստ կասկա­ծե­լի է, քանի որ Ալիևը ամեն պահ կարող է նորից ռազմա­կան գործո­ղություններ սկսել ու իր ոճրա­գործ ձեռա­գի­րը ի ցույց դնել, ապա ինչպե՞ս է դասա­վորվե­լու սահմա­նա­զատված տարածքնե­րում մարդկանց կյանքը։ Ի վերջո սահմա­նա­զատման հետև­անքով միայն տունը պահե­լը բավա­րար չէ։ Օրի­նակ Կիրանցում դպրոցն ընդա­մե­նը 8 մետր է հեռու լինե­լու սահմա­նից։ Ո՞վ իր երե­խա­յին կուղարկի այդ դպրոց։ Կամ ի վերջո հարցեր կան տարածքնե­րի, վարե­լա­հո­ղե­րի, խոտհարքնե­րի, այգի­նե­րի, ջրե­րի հետ կապված։ Սահմա­նա­զատման հետև­անքով տունը ֆիզի­կա­պես թողնել գյուղա­ցուն, բայց անհնա­րին դարձնել նրա կյանքը՝ նշա­նա­կում է նոր ցեղասպա­նություն կատա­րել, քանի որ այդ ամե­նի հետև­անքով մարդը ստիպված է լինե­լու հեռա­նալ իր հողից, այնպես ինչպես հարյուր հազա­րա­վոր հայեր են Թուրքիա­յից հեռա­ցել համիդյան ջարդե­րից սկսած։ Ընդ որում, ինչպես նշեց Կասյա Աբգարյա­նը, երբ հողը տալիս ես, այլևս չես կարող դատա­րա­նում հետ պահանջել այդ հողը։
Կասյա Աբգարյա­նը նաև անդրա­դարձավ իրենց կենտրո­նի աշխա­տանքնե­րին, պատմեց, թե ինչ ահռե­լի քանա­կի փաստա­հա­վաք աշխա­տանքներ են կատա­րել և զեկույցներ ուղարկել միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նին։ Նա խոսեց Ադրբե­ջա­նի կողմից ՀՀ սուվե­րեն տարածք ներխուժման մասին, ցուցադրեց քարտեզ, որտեղ նշված են, թե ադրբե­ջանցի­նե­րը որտեղ ինչքան են խորա­ցել և տարա­կուսանք հայտնեց, թե ինչու ՀՀ իշխա­նություննե­րի կողմից չի բարձրացվում Հայաստա­նի օկուպացված տարածքնե­րի հարցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ