30.2 C
Yerevan

Մոսկվա­յի Ձեռքե­րը Բաքվում

Ու՞մ կարող է ձեռնտու լինել Ալմա­թիում Միրզո­յան-Բայրա­մով՝ արդեն իսկ համա­ձայնեցված, հանդիպման ձախո­ղումը,- հարցադրում էինք արել երեկ: Ըստ երեւույթին, բանակցություննե­րի չկա­յացման կամ ձախողման շահա­ռու շարունա­կում է մնալ Մոսկվան:

Վահրամ Աթա­նեսյան

Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրա­վի­ճա­կը «կառա­վա­րե­լիությունից» դու՞րս կգա

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը հայտնում է, որ Իլհամ Ալիեւը մայի­սի 2‑ին ընդունել է Ռուսաստա­նի Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի փոխնա­խա­գահ Կոնստանտին Կոսա­չեւին եւ ԱՊՀ, եվրա­սիա­կան ինտեգրա­ցիա­յի ու համերկրա­ցի­նե­րի հետ կապե­րի կոմի­տեի նախա­գահ Լեո­նիդ Կալաշնի­կո­վին: Մոսկվա­յում Վլա­դի­միր Պուտին-Իլհամ Ալիեւ՝ գրե­թե մեկ աշխա­տանքա­յին օր տեւած բանակցություննե­րից հետո եթե ռուսաստանյան պաշտոնյա­նե­րի Բաքու այցի անհրա­ժեշտություն կար, ապա, ըստ տրա­մա­բա­նության, դա պետք է իրա­կա­նացվեր կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի մակարդա­կով, որպեսզի գործնա­կան տեսքի բերվեին առեւտրա-տնտե­սա­կան եւ կոմունի­կա­ցիոն ծրագրե­րի շուրջ նախա­գահնե­րի ձեռք բերած սկզբունքա­յին համա­ձայնություննե­րը:

Մոսկովյան «դեսանտի» կարգա­վի­ճա­կը, մանա­վանդ Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի պրոֆի­լա­յին կոմի­տեի ներկա­յությունը եւ հանգա­մանքը, որ նրանք ուղղա­կի հանդի­պում են «պահանջել» Ալիեւից, վկա­յում են, որ Կոսա­չեւ-Կալաշնի­կով «դուե­տը» բացա­ռա­պես քաղա­քա­կան առա­քե­լություն ունի: Ընդ որում, նրանք Բաքու են գործուղվել երկու կարեւոր իրա­դարձություննե­րի ֆոնին: Առա­ջինն, անկասկած, Ալմա­թիում հայ-ադրբե­ջա­նա­կան նախա­րա­րա­կան հանդիպման համա­ձայնությունն է, բայց մանա­վանդ՝ այդ առթիվ Ղազախստա­նի նախա­գա­հի հայտա­րա­րությունը, որ, կարծես, որո­շա­կիո­րեն «սահմա­նում է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման եւ սահմա­նա­զատման իրա­վա­կան հիմքը»՝ շեշտադրե­լով Ալմա-Աթա­յի 1991թ. դեկտեմբե­րի 21‑ի հռչա­կագրի պատմա­կա­նությունը:

Երկրորդ իրա­դարձությունը Բաքու Ուկրաի­նա­յի Գերա­գույն Ռադա­յի փոխխոսնա­կի այցն է, որի մասին ադրբե­ջա­նա­կան կողմը թեեւ պաշտո­նա­կան տեղե­կություն չի տարա­ծել, բայց փաստը հազիվ թե Մոսկվա­յի համար գաղտնիք է կամ կարող էր գաղտնի մնալ: Ի՞նչ ուղերձ են Բաքու հասցրել Կոսա­չեւը եւ Կալաշնի­կո­վը, որ, ի դեպ, անցած ամիսնե­րին մեկ անգամ չէ, որ համե­րաշխություն են հայտնել Իլհամ Ալիեւին, իսկ Հայաստա­նի եւ նրա իշխա­նություննե­րի հանդեպ վերա­բերմունքի հարցում հատել բոլոր կարմիր գծե­րը:

Ու՞մ կարող է ձեռնտու լինել Ալմա­թիում Միրզո­յան-Բայրա­մով՝ արդեն իսկ համա­ձայնեցված, հանդիպման ձախո­ղումը,- հարցադրում էինք արել երեկ: Ըստ երեւույթին, բանակցություննե­րի չկա­յացման կամ ձախողման շահա­ռու շարունա­կում է մնալ Մոսկվան: Մաանվանդ որ Ուկրաի­նան նույնպես Ալմա­թիի հանդիպմանն աջակցություն է հայտնել, իսկ ԱՄՆ պետդե­պարտա­մենտի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը երեկ հայտա­րա­րել է, որ պետքարտուղար Բլինքե­նը ներգրավված է «հայ-ադրբե­ջա­նա­կան ճգնա­ժա­մի կարգա­վորմա­նը»: Ուշագրավ է նաեւ, որ Ալմա­թիի հանդիպման համա­ձայնության մասին կողմե­րի հայտա­րա­րությա­նը նախորդել է Մեծ Բրի­տա­նիա­յի արտա­քին գործե­րի Ղազախստան այցը:

Երեւում է, իրա­կա­նությունից չափա­զանց հեռու է ռուսաստանցի քաղա­քա­գետ Տարա­սո­վի դիտարկումը, որ հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի արեւմտյան հարթա­կի չեղարկումը եւ հետխորհրդա­յին տարածք «վերա­դարձը» Մոսկվա­յի համար «ընդունե­լի է»: Հակա­ռակ դեպքում Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի փոխնա­խա­գա­հը եւ պրոֆի­լա­յին կոմի­տեի նախա­գա­հը Բաքու չէին գործուղվի, ճշգրտումներ կարվեին, թեկուզ, Լավրով-Բայրա­մով հեռա­խո­սազրույցի ձեւա­չա­փով: Հավա­նա­կան է, որ Կոսա­չեւը եւ Կալաշնի­կո­վը Ռուսաստա­նի նախա­գա­հից Ալիեւին «բարեւա­գիր են տարել»: Ի՞նչ բովանդա­կությամբ:

Համա­ձայնեցված հանդի­պումից Բաքվի հրա­ժա­րումը չափա­զանց արտա­ռոց եւ բոլոր առումնե­րով սկանդա­լա­յին կլի­նի, բանակցություննե­րը ձախո­ղե­լու առիթ Ալիեւը միշտ էլ կարող է գտնել: Ընդ որում, Ադրբե­ջա­նում այս օրե­րին պահեստա­զո­րա­յիննե­րի հավաքներ են անցկացվում, որ ուղեկցվում են «գումարտա­կա­յին մակարդա­կի ուսումնա-վարժա­կան ստուգա­տեսնե­րով»: Խոսել, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջանն «ավե­լի, քան երբեք մոտ են խաղա­ղությա­նը» եւ բանա­կը բերել «թիվ մեկ պատրաստության»՝ անհա­մա­տե­ղե­լի է: Մանա­վանդ որ ի տարբե­րություն Նիկոլ Փաշինյա­նի, Ալիեւը դեռեւս չի հավաստիացրել, որ Տավուշ-Ղազախ հատվա­ծում «սահմա­նա­զա­տումից» հետո ադրբե­ջա­նա­կան զորքե­րը կհե­ռա­նան, նրանց կփո­խա­րի­նի սահմա­նա­պահ ծառա­յությունը:

Մոսկվան դիտարկե՞լ է Ղազախստան-Ուկրաի­նա-Ադրբե­ջան-Հայաստան քաղա­քա­կան համե­րաշխության «սպառնա­լիք»: Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրներն անցել են «անվտանգության փոխա­դարձ երաշխիքնե­րի» հիման վրա հարա­բե­րություննե­րի կարգա­վորման, որ, ըստ կանխա­տե­սումնե­րի, պետք է հասնի «ռեգիո­նալ ինտեգրա­ցիա­յի ինստի­տուցիո­նա­լացման»: Հայ-ադրբե­ջա­նա­կան «պատմա­կան հաշտությունը» կարող է տրանսֆորմացվել հարավ-կովկասյան «տնտե­սա-կոմունի­կա­ցիոն կոնֆե­դե­րա­ցիա­յի»: Երկու դեպքում էլ սասանվում են Ռուսաստա­նի արդեն ոչ թե տարա­ծաշրջա­նա­յին, այլ գլո­բալ-աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րը:

Ի՞նչ է ասե­լու Ալիեւը, եթե Մոսկվան «պահնա­ջի» խաթա­րել Ալմա­թիի նախա­տեսվող բանակցություննե­րը: Բայց ավե­լի կարեւոր է փորձել կռա­հել, թե դրա դիմաց Ալիեւին ի՞նչ է առա­ջարկում Պուտի­նը: «Եթե մենք կարո­ղա­նանք առա­ջի­կա տարի­նե­րին պահպա­նել մեր պետա­կա­նությունը, ապա…„-ասել է Նիկոլ Փաշինյա­նը: Նա կասկածու՞մ է Ալմա­թիի բանակցություննե­րի կայացմա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3416755.html

Առնչվող Հոդվածներ