22.6 C
Yerevan

Պուտի­նի Հանձնա­րա­րություննե­րը Ալիև­ին

Որքան էլ քարոզչա­կան «նոտա­նե­րը բարձր լինեն»՝ Պուտինն, անկասկած, ուկրաի­նա­կան ճգնա­ժա­մից արժա­նա­պատվո­րեն դուրս գալու խնդիր, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ունի, քանի որ այլընտրանքը համաեվրո­պա­կան լայնա­ծա­վալ պատե­րազմն է: Իսկ եթե Պուտի­նը որո­շա­կի իմաստով Ալիեւին ռուս-ուկրաի­նա­կան հարա­բե­րություննե­րի «միջնորդ է կարգե՞լ»։

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»

Երեկ ենթադրա­բար ասել էինք, որ Ուկրաի­նա­յի Գերա­գույն Ռադա­յին փոխխոսնակ Կոնդրատյուկը հազիվ թե Բաքու այցե­լած լիներ ակա­նա­զերծման հարցե­րով կամ միայն ակա­նա­զերծման հարցե­րով՝ ինչպես նա հայտնել էր ֆեյսբուքյան գրա­ռումով: Պարզվում է, Կոնդրատյուկը Բաքվում բանակցություններ է  վարել Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վի հետ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաի­նան՝ հղում անե­լով Գերա­գույն Ռադա­յի մամուլի ծառա­յությա­նը:

Ըստ այդմ, Բայրա­մովն ընդունել է հունի­սին Բեռլի­նում Ուկրաի­նա­յի վերա­կանգնման հարցով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վին մասնակցության հրա­վե­րը եւ  հավաստիացրել է, որ ադրբե­ջա­նա-ուկրաի­նա­կան հարա­բե­րություննե­րի «ռազմա­վա­րա­կան համա­գործակցության բնույթը չի փոխվել»: Գերա­գույն Ռադա­յի փոխխոսնա­կը, սակայն, Ադրբե­ջա­նին հրա­վի­րել է մասնակցե­լու նաեւ Շվեյցա­րիա­յում գումարվե­լիք «Խաղա­ղության գագաթնա­ժո­ղո­վին»:

Նա հույս է հայտնել, որ Ադրբե­ջա­նը կներգրավվի Ուկրաի­նա­յի նախա­գա­հի առա­ջարկած սկզբունքնե­րի մշակմա­նը՝ գոնե «էներգե­տիկ անվտանգության եւ ակա­նա­զերծման հարցե­րում»: Կոնդրատյուկը կարծում է, որ «բարե­կամ Ադրբե­ջա­նը կմիա­նա բռնա­տե­ղա­հանված ուկրաի­նա­ցի երե­խա­նե­րի հայրե­նա­դարձության միջազգա­յին կոա­լի­ցիա­յին»: Ըստ աղբյուրի, Ջեյհուն Բայրա­մո­վը Գերա­գույն Ռադա­յին փոխխոսնա­կին հավաստիացրել է, որ ադրբե­ջա­նա­կան ժողո­վուրդն ավե­լի քան մեկ ուրիշն «ապրումակցում է ուկրաի­նա­կան ժողովրդին»:

Ամեն ինչ, ինչպես ասում են՝ ըստ արա­րո­ղա­կարգի է, բայց հարց է, թե ինչու՞ Բայրա­մով-Կոնտրատյուկ բանակցություննե­րի մասին Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րա­րությունը պաշտո­նա­կան հաղորդագրություն չի տարա­ծել անգամ մամուլի խոսնա­կի սոցցանցա­յին գրառման տեսքով: Ի՞նչ ենթա­տեքստ ունի Բաքվի այս վերա­պահ կեցվածքը: Մոսկվա­յում ՌԴ նախա­գա­հի հետ բանակցություննե­րից հետո Իլհամ Ալիեւը սահմա­նել է Ուկրաի­նա­յի հետ հարա­բե­րություննե­րում այս փուլի «վերին շեմը»՝ միայն մարդա­սի­րա­կան օգնություն:

Կիեւն առա­ջարկում է, որ Ադրբե­ջա­նը մասնակցի հետկոնֆլիկտա­յին Ուկրաի­նա­յի վերա­կանգման հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վին, Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարն, ըստ Գերա­գույն Ռադա­յի մամուլի ծառա­յության, տալիս է սկզբունքա­յին համա­ձայնություն: Կիեւը վերստին «ցանկա­նում է» Ադրբե­ջա­նին տեսնել Շվեյցա­րիա­յում գումարվե­լիք «Խաղա­ղության գագաթնա­ժո­ղո­վի» մասնա­կիցնե­րի շարքում: Ընդ որում, առա­ջարկում է, որ Բաքուն ներգրավվի կարգա­վորման որոշ սկզբունքնե­րի մշակմա­նը:

Ուշագրավ է, որ նման դելի­կատ առա­ջարկություննե­րը ներկա­յացնե­լու համար Կիեւից Բաքու է գործուղվել ոչ թե գործա­դիր իշխա­նության ներկա­յա­ցուցիչ, այլ՝ խորհրդա­րա­նի փոխխոսնա­կը: Կհետեւե՞ն Կիեւ-Բաքու ավե­լի բարձր, ասենք՝ արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի, մակարդա­կով քննարկումներ: Ադրբե­ջանցի որոշ փորձա­գետներ գտնում են, որ Արեւմուտքը խնդիր է դրել «Ալիեւին պոկել Պուտի­նից»: Իսկ եթե ամեն ինչ Ալիեւի խա՞ղն է, եւ նա ինքն է ցանկա­նում «պոկվել» Պուտի­նից:

Քաղա­քա­կան մեկնա­բան Միրկա­դի­րո­վը ֆեյսբուքյան հակիրճ գրա­ռում է արել. «1920թ. ապրի­լի 28-ին բոլշեւիկյան Ռուսաստանն օկուպացրել է Ադրբե­ջա­նը: Տա աստված՝ երկրորդը չլի­նի»: Ադրբե­ջա­նի հանրա­յին կարծի­քը միշտ հակա­ռուսա­կան է եղել, այդպի­սին էլ մնում է: Մոսկվա-Բաքու համա­գործակցությունը ոչ միայն քաղա­քակրթա­կան, այլեւ աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի քիչ ընդհանրություն ունի: Դեռեւս մեկ տասնամյակ առաջ քաղա­քա­գետ Ալի­զա­դեն սահմա­նել է, որ Պուտի­նին եւ Ալիեւին միայն մի բան է միա­վո­րում՝ «երկուսն էլ դուրս են եկել ԽՄԿԿ‑ի եւ ԿԳԲ‑ի նույն շինե­լից»: Այդ համե­րաշխությունն իր սեւ գործն արդեն արել է՝ չկա հայկա­կան Լեռնա­յին Ղարա­բաղ: Ալիեւն, ըստ երեւույթին, հասկա­նում է, որ Հայաստա­նի ռուս-ադրբե­ջա­նա­կան «կլա­նումը» նվազ հավա­նա­կան է:

Ալիեւը հայտա­րա­րել է, որ Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նության եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումը եւ հարգումը չի խանգա­րում ռուս-ադրբե­ջա­նա­կան համա­գործակցության խորացմա­նը: Մոսկվան որեւէ կերպ դա չի մեկնա­բա­նել: Որքան էլ քարոզչա­կան «նոտա­նե­րը բարձր լինեն»՝ Պուտինն, անկասկած, ուկրաի­նա­կան ճգնա­ժա­մից արժա­նա­պատվո­րեն դուրս գալու խնդիր, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ունի, քանի որ այլընտրանքը համաեվրո­պա­կան լայնա­ծա­վալ պատե­րազմն է: Իսկ եթե Պուտի­նը որո­շա­կի իմաստով Ալիեւին ռուս-ուկրաի­նա­կան հարա­բե­րություննե­րի «միջնորդ է կարգե՞լ»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ