22.6 C
Yerevan

Ճանա­չել Եւ Նոր Դատել

Ինչքան ուզում է մարդ լուրե­րին հետևի՝ մինչև ֆիզի­կա­պես երկրում ժամա­նակ չի անցկացնում, չի զգում երկրի զարկե­րա­կը։ Հակա­ռակ դեպքում հնա­րա­վոր է կորցնել իրա­կա­նության զգա­ցումը։

Սոսի Թաթիկյան

Սոսի Թաթիկյանն ունի Երև­ա­նի պետա­կան համալսա­րա­նի դիպլոմ, Հարվարդի անվան պետա­կան կառա­վարման դպրո­ցի Հանրա­յին կառա­վարման մագիստրոս: Քենե­դի և Եվրո­պա­կան բիզնես դպրո­ցի բիզնե­սի կառա­վարման մագիստրոս ESCP‑ն: Նա ուներ երկու փոխկա­պակցված կարիե­րա.
Նա ավե­լի քան մեկ տասնամյակ աշխա­տել է ՀՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րությունում ՝ հիմնա­կա­նում զբաղվե­լով Հայաստա­նի հարա­բե­րություննե­րով ՆԱՏՕ‑ի, Ատո­մա­յին Էներգիա­յի միջազգա­յին գործա­կա­լության, միջազգա­յին իրա­վա­պաշտպան կազմա­կերպություննե­րի և Իրա­նի հետ: Սոսին համա­գործակցել է Եվրո­պա­յում, Ասիա­յում և Աֆրի­կա­յում ԵԱՀԿ, ՄԱԿ և ԵՄ առա­քե­լություննե­րի հետ ՝ տրա­մադրե­լով քաղա­քա­կան և ռազմա­վա­րա­կան խորհրդատվություն պատշաճ կառա­վարման և անվտանգության քաղա­քա­կա­նության վերա­բերյալ, ինչպես նաև մշա­կե­լով և կառա­վա­րե­լով անվտանգության և իրա­վունքի գերա­կա­յության ինստի­տուտնե­րի բարե­փոխման տեխնի­կա­կան աջակցության ծրագրեր և նախագծեր: Նա նաև զբա­ղեցրել է ՄԱԶԾ “Ժամա­նա­կա­կից խորհրդա­րան” և “Ֆրի­դոմ Հաուս” ծրագրե­րի համա­կարգո­ղի պաշտո­նը ՝ Հայաստա­նում ժողովրդա­վա­րա­կան մշա­կույթի խթանման համար: Ներկա­յումս այն խորհրդատվա­կան ծառա­յություններ է մատուցում պետա­կան, ոչ առևտրա­յին և մասնա­վոր կազմա­կերպություննե­րին ինչպես Հայաստա­նում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նա մի շարք հրա­պա­րա­կումներ ունի, օրի­նակ, եվրատլանտյան ինտեգրման եւ էներգե­տիկ անվտանգության հարցե­րի վերա­բերյալ, որոնք հրա­պա­րա­կել Է ՆԱՏՕ‑ի Պաշտպա­նա­կան քոլե­ջը։ Նա անդրա­դարձել է մի կարև­որ երև­ույթի, որի մասին,գրառումը‘

Ես չեմ ընդունում, երբ արտերկրում ապրող այն հայե­րը, ովքեր գոնե տարին մեկ Հայաստան չեն այցե­լում, դարա­կազմիկ դատո­ղություններ են անում Հայաստա­նի քաղա­քա­կա­նության վերա­բերյալ։ Մանա­վանդ, եթե ֆինանսա­պես ի վիճա­կի են այցե­լել կամ այլ անհաղթա­հա­րե­լի խնդիր չունեն։

Ինչքան ուզում է մարդը հեռվից սիրի իր երկի­րը՝ դա լիարժեք չէ առանց ժամա­նակ առ ժամա­նակ հայրե­նի­քի հետ ֆիզի­կա­կան կապը վերա­կանգնե­լու։

Ինչքան ուզում է մարդ լուրե­րին հետևի՝ մինչև ֆիզի­կա­պես երկրում ժամա­նակ չի անցկացնում, չի զգում երկրի զարկե­րա­կը։ Հակա­ռակ դեպքում հնա­րա­վոր է կորցնել իրա­կա­նության զգա­ցումը։

Քսանչորս տարե­կա­նից ի վեր տարի­նե­րով, ընդհա­նուր առմամբ մոտ տասնութ տարի, սովո­րել կամ աշխա­տել եմ արտերկրում։ Միայն մի անգամ է եղել, երբ մի տարուց ավե­լի Հայաստան չեմ այցե­լել՝ ամբողջ քսանմեկ ամիս, քանի որ Հարվարդում սովո­րե­լիս հազիվ էի հոգում իմ տարրա­կան ծախսերն ու պարզա­պես չէի կարող ինձ թույլ տալ ճամփորդել։ Չնա­յած շատ հետաքրքիր ուսա­նո­ղա­կան կյանքին, երկրորդ տարում իմ մոտ ծանր նոստալգիա սկսվեց, որը շատ էր անդրա­դառնում իմ հոգե­վի­ճա­կի վրա, և մինչ Հայաստա­նում շատե­րը կարծում էին, որ ես հետ չեմ գա, ես օրերն էի հաշվում, թե երբ եմ հետ գալու։

Արև­ելյան Թիմո­րը շատ հեռու էր, առա­ջին տարում միայն մի անգամ այցե­լե­ցի, և տարված էի կարճատև արձա­կուրդնե­րիս ժամա­նակ Հարավ֊Արևելյան Ասիա­յի մեկը մյուսից ավե­լի հետաքրքիր երկրներն այցե­լե­լով, սակայն երկրորդ տարում սկսե­ցի տարին երկու անգամ այցե­լել։ Աֆրի­կան էլ մոտիկ չէր, և երբեմն երեք թռիչք էր պետք փոխել ու շատ մեծ գումար վճա­րել Հայաստան այցե­լե­լու համար։ Սակայն այնտե­ղից տարին երկու անգա­մը դարձավ երեք, հետո չորս, հետո հինգ… Մի անգամ Սեյշե­լում արձա­կուրդ էի ամրագրել, վերջին պահին չեղարկե­ցի ու եկա Հայաստան, այն էլ ձմե­ռը տանել չկա­րո­ղա­նա­լով հանդերձ՝ փետրվար ամսին։ Երբ 2018 թ. հեռա­վոր Եթովպիա­յից ու Գամբիա­յից այցե­լե­ցի տարին վեց անգամ՝ դրա վրա ծախսե­լով աշխա­տա­վարձիս նշա­նա­կա­լից մասը, հասկա­ցա, որ վերա­դառնա­լու ժամա­նակն է։ Ինչ դոկտո­րա­կանս Եվրո­պա­յում սկսել եմ, տարին հինգ անգամ եկել եմ՝ մի շաբա­թից մի ամիս ժամա­նա­կով, եթե անգամ դա ամենև­ին հեշտ չէ։

Ավե­լին ասեմ, ճանա­չում եմ Հայաստա­նի իրա­դարձություննե­րին հետև­ող եվրո­պա­ցի գիտա­հե­տա­զո­տողնե­րի, փորձա­գետնե­րի ու լրագրողնե­րի, որոնք միգուցե ինձնից էլ հաճախ են գալիս Հայաստան, քանի որ չեն ուզում հեռվից վերա­ցա­կան հոդվածներ գրել։ Դրանց թվում կան ոչ միայն ֆրանսիա­ցի, այլև այնպի­սի ազգե­րի պատկա­նողներ, ինչպի­սիք են շվեդ ու սլո­վակ, այսինքն այնպի­սի ազգե­րից, որոնք մեր հանդեպ առաջնա­յին հետաքրքրություններ չունեն։ Ըստ որում, չեն բավա­րարվում Երև­ա­նով, գնում են շրջաններ։

Ես նորմալ եմ համա­րում գլո­բա­լի­զա­ցիա­յի ժամա­նա­կաշրջա­նում հայրե­նի­քից դուրս ապրե­լը, սովո­րելն ու աշխա­տե­լը, երբեմն նաև անձնա­կան կյանքի, օրի­նակ՝ օտա­րերկրա­ցու հետ ամուսնա­նա­լու բերումով, նորմալ եմ համա­րում երկքա­ղա­քա­ցի լինե­լը, սփյուռքում ծնված լինե­լու հետև­անքով այլքա­ղա­քա­ցի լինե­լը, սակայն նորմալ չեմ համա­րում Հայաստան տարի­նե­րով չայցե­լե­լը, միայն ֆեյսբուքով կամ թվի­թե­րով Հայաստա­նին հետև­ե­լը, սակայն հայաստանցի­նե­րից ավե­լի հայրե­նա­սեր լինե­լու հավակնություններ ունե­նա­լը։

Գրա­ռումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ