19 C
Yerevan

Եկե­ղե­ցու Պահանջն Ու Նահանջը

Միեւնույն ժամա­նակ, ՀԳԽ հայտա­րա­րության մեջ շարունա­կում է բաց մնալ հարցը, թե առկա շարժումն ու դրա ծավա­լումը ինչ առարկա­յա­կան նպա­տակ են հետապնդում։

Հակոբ Բադալյան

Եկե­ղե­ցու կարեւոր հայտա­րա­րությունն ու բաց հարցե­րը

Գերա­գույն Հոգեւոր Խորհուրդը արել է հայտա­րա­րություն, որում անդրա­դառնա­լով ստեղծված իրա­վի­ճա­կին, արել է մի քանի էական շեշտադրում: Նախ, անթույլատրե­լի համա­րե­լով Տավուշում տեղի ունե­ցող սահմա­նագծման եւ սահմա­նա­զատման «անվան ներքո» գործընթա­ցը՝ այն իրա­կա­նում բնո­րո­շե­լով միա­կողմա­նի տարածքա­յին զիջում, Գերա­գույն Հոգեւոր խորհուրդը նշում է սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման գործընթա­ցի կարեւո­րությունը: «Կարև­ո­րե­լով սահմա­նա­զատման ու սահմա­նագծման գործընթացնե­րը՝ միա­ժա­մա­նակ հաստա­տում ենք, որ այդ աշխա­տանքնե­րը պետք է իրա­կա­նացվեն պատե­րազմի բացառման, Հայաստա­նից բռնա­զավթված տարածքնե­րի վերա­դարձման և բնա­կա­վայրե­րի անվտանգ ու անխա­թար կյանքի ապա­հովման երաշխիքնե­րի առկա­յության պայմաննե­րում», ասվում է ԳՀԽ հայտա­րա­րությունում:

Սա կարեւոր է, արձա­նագրե­լու համար, որ Տավուշից ծավալվող շարժումը բոլո­րո­վին էլ առա­վե­լա­պաշտա­կան, կամ ինչպես ընդունված է բնո­րո­շել այդպի­սի դեպքե­րում՝ «ոչմի­թի­զա­կան» չէ: Սա կարեւոր է այն տեսանկյունից, թե Հայաստա­նում առկա ներքա­ղա­քա­կան-հասա­րա­կա­կան վիճա­կը ինչ ընկալման պետք է արժա­նա­նա արտա­քին դերա­կա­տարնե­րի շրջա­նում: Գործնա­կա­նում, խոսքը սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման գործընթա­ցը հենց այն հավա­սա­րակշռվա­ծության եւ միջազգա­յին սկզբունքնե­րի ու կարգի վրա անցկացնե­լու մասին է, ինչին պարբե­րա­բար հղում են անում հենց միջազգա­յին տարբեր դերա­կա­տարնե­րը: Մյուս էական հանգա­մանքը այն, որ ԳՀԽ կոչ է անում թե քաղա­քա­կան իշխա­նությա­նը, թե ծավալված շարժման մասնա­կիցնե­րին՝ մնալ բացա­ռա­պես խաղաղ վարքագծի եւ օրենքի շրջա­նա­կում: Սա ըստ էության բոլոր այն սուբյեկտնե­րի պարտքն է՝ անկախ նրանց կարգա­վի­ճա­կից, որոնք առաջնորդվում են Հայաստա­նի հանրա­պե­տության պետա­կան շահով եւ ազգա­յին անվտանգությամբ: Մյուս էական հանգա­մանքը այն է, որ ԳՀԽ ազդա­րա­րում է եկե­ղե­ցու քաղա­քա­կան հավակնության բացա­կա­յությունը:

Սա եւս, թե ներքին կարեւոր ազդակ է, թե արտա­քին: Այսինքն, Հայաստա­նում չի դրվում քաղա­քա­կան կարգը չեղարկե­լու խնդիր, այլ խնդի­րը քաղա­քա­կան կարգի՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառնե­րով անկենսունա­կության պայմաննե­րում, աշխարհա­քա­ղա­քա­կան անկա­յունության եւ ռեգիո­նալ բարդ իրա­վի­ճա­կի պայմաննե­րում, Ադրբե­ջա­նի առա­վե­լա­պաշտ դիրքո­րո­շումնե­րի պայմաննե­րում, օբյեկտի­վո­րեն գոյություն ունե­ցող հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րը, զգա­ցումնե­րը, տագնապնե­րը, անհանգստություննե­րը, մտա­հո­գություննե­րը կառա­վա­րելն ու դրանք հնա­րա­վո­րինս ընդգրկուն արտա­հայտելն է, ի շահ Հայաստա­նի հանրա­պե­տության կենսունա­կության:

Ու դարձյալ՝ հղվե­լով հենց նույն միջազգա­յին իրա­վունքի կարեւոր սկզբունքնե­րի վրա, րոնց հանրա­գումա­րա­յին իմաաստը հավա­սա­րակշռված խաղաղ գործընթացնե­րի ապա­հո­վումն է կոնֆլիկտող որեւէ կողմե­րի միջեւ, եթե նպա­տա­կը խաղա­ղությունն է: Միեւնույն ժամա­նակ, ՀԳԽ հայտա­րա­րության մեջ շարունա­կում է բաց մնալ հարցը, թե առկա շարժումն ու դրա ծավա­լումը ինչ առարկա­յա­կան նպա­տակ են հետապնդում՝ եթե իշխա­նությունը հետ չի կանգնում իր մոտե­ցումնե­րից (իսկ վարչա­պետ Փաշինյա­նի ասուլի­սը ըստ էության դրա մասին էր), եւ բովանդա­կա­յին ու տեխնի­կա­կան ինչ կոմունի­կա­ցիա են ենթադրում քաղա­քա­կա­նության հետ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ