19 C
Yerevan

Ահա­բեկչության Եւ Պետության Գլխատման Շահա­ռունե­րը

Բագրա­տին, Միքա­յե­լին ու մնացյա­լին օծել է Գարե­գի­նը, որը Կաթո­ղի­կոս էր “նշա­նակվում” սպա­նության օրն ու պահին։ Նա հոկտեմբե­րի 27‑ի թիվ մեկ “շահա­ռունե­րից է”․․․ Նա “պարտքը” ետ չտա­լու տարբե­րակ չունի… Հիշենք՝ թե հոկտեմբե­րի 27-ից հետո ով ջրբա­ժա­նի որ կողմում էր․․․

Ստե­փան Սաֆարյան

1․ 1999թ. հոկտեմբե­րի 27-ին Նաի­րի Հունանյա­նը զանգել էր Ժիրայր Սեֆիլյա­նին՝ աջակցության համար։ Սամվել Բաբա­յա­նը ռետրոսպեկտիվ պատմել է, թե ինչպես ու ինչ բառե­րով է ոճրա­գործությունը իրեն ներկա­յացրել Ժիրայր Սեֆիլյա­նը․ ԱԺԲ‑ն վաղը դիմա­վո­րում է Բագրա­տի երթը։ ԱԺԲ‑ն դեռևս Ոսկե­պա­րում էր, երբ այնտեղ էր Բագրա­տը և խումբը․․․

2․ Բագրա­տին, Միքա­յե­լին ու մնացյա­լին օծել է Գարե­գի­նը, որը Կաթո­ղի­կոս էր “նշա­նակվում” սպա­նության օրն ու պահին։ Նա հոկտեմբե­րի 27‑ի թիվ մեկ “շահա­ռունե­րից է”․․․ Նա “պարտքը” ետ չտա­լու տարբե­րակ չունի…

3․ 2‑րդ մեծ շահա­ռուն Ռոբերտ Քոչարյա­նը, ով 20 րոպե հանդի­պել էր ահա­բե­կի­չի հետ, որից հետո նա “հանձնվեց”․․․ Զրույցի բովա­նա­դա­կությունից “ոչինչ հայտնի” չէ։ Քոչարյանն ուղղա­կիո­րեն կապված է Բագրա­տի հետ։

4․ Գաղա­փա­րա­կան հիմնա­կան հենա­րա­նը ՀՅԴ‑ն էր, որի անդամ եղել էր քիլլե­րը։ Նրանք հանցա­գործնե­րի համար զարգացնում էին “մի խումբ ռոմանտիկներ” խոսույթը։ Նրանք այսօրն էլ Բագրա­տի երթի մեջ են․․․

5․ Գաղա­փա­րա­կան մյուս աջա­կի­ցը Վազգեն Մանուկյանն ու ԱԺՄ‑ն էին, ով առա­ջին իսկ պահից ժպի­տով անոնսեց Վազգեն Սարգսյա­նի, Կարե­նի Դեմիրճյա­նի ու մյուսնե­րի սպա­նությունը, ոճրա­գործին անվա­նեց “Ռոբին Հուդ”, իսկ այժմ էլ ողջունեց Բագրատ-ՀՅԴ երթը, իսկ վերջին տարի­նե­րին դարձավ Ռոբերտ Քոչարյա­նի վարչա­պե­տի թեկնա­ծուն ՀՓՇ նախագծի շրջա­նակնե­րում․․․

6․ Ազգա­յին անվտանգության նախա­րար Սերժ Սարգսյա­նը ինչպես միշտ սպա­նության պահին “Հայաստա­նում չէր”։ 2021թ․ նրա կազմած ՊՈՒ դաշինքից Արթուր Վանեցյա­նը՝ ԱԱԾ մեկ այլ պետ, ողջունեց Բագրատ-ՀՅԴ երթը ու շեֆի օրի­նա­կով հույժ կարև­որ գործե­րով “բացա­կա­յեց” Հայաստա­նից․․․

7․ ԱԱԾ նախկին սպա­նե­րի միությունը, որի մեջ մտնում են ԱԱԾ նախկին ղեկա­վարներ, աջակցություն է հայտնել Բագրատ-ՀՅԴ երթին։ Սա այն միությունն է, որի նախկին հայտա­րա­րություննե­րը վերա­բե­րել են Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության ուղղության վերա­նայման ու Ռուսաստա­նից պոկվե­լու “վտանգա­վո­րությա­նը”․․․

8․ ՀՀ 1‑ին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նը հոկտեմբե­րից 27-ից հետո հայտա­րա­րեց, որ պետք է համախմբվել պետա­կա­նության՝ իմա Ռ․Քոչարյանի շուրջ։ ՀԱԿ‑ը այսօր հայտա­րա­րել է, որ համակրում է Բագրատ-ՀՅԴ շարժմա­նը․․․

Այս ամե­նին էլ գումա­րեք Ռուսաստա­նից Միհրան Պողոսյա­նի, Արշակ Կարա­պետյա­նի, Դոն Պիպո­յի սատա­րումնե­րը․․․

Իսկ ջրբա­ժա­նի մյուս կողմում պետա­կա­նության գլխա­տումը սգա­ցող, սակայն այն ժամա­նակ պատճա­ռա­հետև­անքա­յին կապե­րը ու փոխկապվա­ծություննե­րը դեռևս չհասկա­ցող ժողո­վուրդն էր․․․․

Այժմ էլ ժողո­վուրդը պետք է որո­շի՝ թե որտեղ է ինքը կանգնում և որտեղ չի կանգնում։

Ավե­լի պարզ հնա­րա­վոր էլ չէ ասել․․․

Մնա­ցածն ամեն մեկի անձնա­կան որոշման, գիտակցության ու պատասխա­նատվության դաշտում է՝ ուզո՞ւմ է երկրորդ անգամ տեսնել Կրեմլի կողմից սեփա­կան պետության գլխա­տումն ու մասնա­կից լինել դրան, թե՞ ոչ․․․
Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ