17.8 C
Yerevan

Առանց Կայսեր Հովա­նու Տակ Ապրե­լու՝ Կյանք Չունենք

Հայ չեկիստա­կան համա­կարգի թողտվությամբ, ովքեր իրենց կյանքով երդման տակ էին ապրում, հավա­տա­րիմ մնա­լով Կրեմլին՝ զոհա­սե­ղա­նին դրվեց ամեն բան՝ մարդկա­յին կյանքեր, հող, պատիվ, երա­զանքներ, ապա­գա: 

Հրանտ Վարդանյան

Մեր ինքնիշխա­նության, պետության անվտանգության մասին մտա­հոգ, լուռ մարդիկ թույլ չեն տալու, որ չեկիստին երդում տվածներդ՝ ՆՈՐԻՑ ԽԱԽՏԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐԻ ԱՆԴՈՐՐԸ :
Ըստ իս, ղարա­բաղյան ամբողջ շարժումը տեղի ունե­ցավ Մոսկվա­յի դրդմամբ՝քանզի չեկիստա­կան սովե­տա­կան պետությունում,առանց ԿԳԲ‑ի իմա­ցության շատերդ անգամ միզե­լու չէիք կարող գնալ միայնակ:
Առանց գործա­կալնե­րի ականջի ոչ փողո­ցը կարող էր շարժվել ոչ նույն մուտքում ապրող մարդիկ:Դրանց ականջներն ամե­նուր էին՝ չկար մի բնա­գա­վառ, որտեղ անվտանգության ծառա­յության աշխա­տո­ղը ներկա չէր: Կային ի պաշտո­նե աշխա­տա­կիցներ, ովքեր պետա­կան ձեռնարկություննե­րում էին աշխա­տում և գաղտնի գործա­կալներ, որոնց չէիր կարող բացա­հայտել: Նրանք ամեն տեղ էին՝ արվեստի, սպորտի, գիտության, կրթության, արտադրության՝ ամեն բանի կատարվե­լիքն առանց նրանց ներկա­յության հնա­րա­վոր չէր: Այո՛, ըստ իս՝ղարաբաղյան շարժման տարի­նե­րի սկիզբը դրեց Կրեմլը, օգտա­գործվեց հայ մարդու էմո­ցիան, մեր հին վերքե­րին ավե­լա­ցան նորերը,իսկ շատ ու շատ ազնիվ հայորդի­ներ ուղղա­կի մտան պայքա­րի մեջ հավա­տա­լով, որ իրենք կարող են հետ բերել սովետնե­րի անի­րավ հողա­բաշխումը։ Ի վերջո պատե­րազմի մեջ հայտնվե­ցինք, ինչն ավարտվեց անո­րոշ՝ հայ զինվորն արյան գնով ազա­տագրեց տարածքներ,որոնք չդարձան ընդունե­լի, չհաստատվե­ցին, չկարգվեց ոչ մի փաստա­թուղթ հաղթա­նա­կի, կամ խաղա­ղության մասին: Որովհետև այդ պատերզմը դեմ առ դեմ երկուսի մեջ չէր, այդ պատե­րազմ հրահրո­ղը Մոսկվան էր, իսկ մտա­վո­րա­կա­նության կառկա­ռուն դեմքե­րից քչե­րը խոսե­ցին Մոսկվա­յի դեմ, մնա­ցա­ծը համա­ձայնվե­ցին պատե­րազմի հետ: Եթե Մոսկվան էր հանձնել հողե­րը, ուրեմն Մոսկվա­յի դեմ պիտի պայքար սկսվեր, դա հասկա­նում էին քչե­րը, միայն անկախ Հայաստան գոռա­ցողնե­րը, որոնց շարքե­րը չեկիստներդ մաքրե­ցիք, որոշներն էլ ուղղա­կի հեռա­ցան, իսկ մնա­ցողնե­րից շատե­րը դարձան մարգի­նալ, որովհետև Մոսկվա­յին այդպես էր պետք:
Ութսունա­կաննե­րին կայսրությունը քանդվում էր։ Նրանք շատ լավ գիտեին հայ ժողովրդի ցավը, Թուրքիա­յի ցեղասպան դաժա­նություննե­րը սրտում կրող հայե­րի ունե­ցած վերա­բերմունքը թուրքա­կա­նի նկատմամբ: Հայի սրտե­րում թարմ էին հիշո­ղություննե­րը՝ ընդա­մե­նը վաթսուն տարի էր անցել: Սովե­տա­կան հայ մարդը դա չէր մոռա­ցել, բոլո­րիս ընտա­նիքնե­րի մեծ կորուստն էր, գերդաստաննե­րի, մտա­վոր խավի, ազնվա­կա­նության բնաջնջումն էր:Շատերիս արմատնե­րը ընդա­մե­նը վաթսուն տարի առաջ էր կտրվել հայրե­նի­քի այն մասից, որտեղ պապե­րի հազա­րամյա շիրմներ էինք թողել, ինչպես այսօր տեղի ունե­ցավ արցախցի­նե­րի հետ:Պատմությունն էր խարխլվել, ճակա­տագրե­րը, մշա­կույթը։ Ցավը խորն էր: Հայաստան ‑Ադրբե­ջան կոնֆլիկտը պետք էր Մոսկվա­յին, որպեսզի քանդվող ՍՍՀՄ-ից՝ ազատվե­լու հնա­րա­վո­րություն չտրվի հարա­վի ժողո­վուրդնե­րին․ հարա­վը կայսրության սիրե­լի և շատ կարև­որ կտորն էր:
Չեկիստա­կան Ռուսաստա­նը՝ կեղծ ժողովրդա­վա­րությունը ճարա­հատված ընդունեց, այն ընդունվեց պերեստրոյկայի(վերակառուցման) տարի­նե­րին ՍՍՀՄ‑ի վերնա­խա­վի կողմից, որովհետև սովի էր մատնվել երկի­րը, դատարկ էին անգամ մոսկովյան ճոխ խանութնե­րը, նավթի գինն ընկել էր: Թեկուզ կեղծ, բայց ՍՍՀՄ վերա­փո­խումը, ժողովրդա­վա­րությունը աշխարհն ընդունեց, սկվեց եկա­մուտնե­րի մեծ հոսքը դեպի ՌԴ: Արցախյան պատերզմը մեծ կողպեք էր մեզ համար, որպեսզի անլուծե­լի դառնա մեր ներկան և ապա­գան: Մոսկվան մեր տարա­ծաշրջա­նի անկա­յունությունը օգտա­գործեց, որպեսզի չբացվի պարսկա­կան գազի մուտքը Եվրո­պա և այլն: Բոլորն էլ շատ լավ գիտեին,որ գազի, նավթի Իրա­նի և Քաթա­րի պաշարնե­րը հավա­սար են ՌԴ պաշարնե­րին:
Երե­սուն տարի էշ կայսրության գլխին մանա­նա­յի նման գումարներ թափվե­ցին, իսկ ապաշնորհ չեկիստա­կան չտես օլի­գարխիան եկա­ծը մսխեց համաշխարհա­յին շուկա­նե­րում, ինչն էլ վերջնա­կա­նա­պես զզվացրեց աշխարհին: Պուտի­նը գալով իշխա­նության չէր կարող շարունա­կել սովե­տա­կա­նը, նաև չէր կարող հրա­ժարվել դրա­նից, նա ծնունդով էր չեկիստ: Ի՞նչ պիտի աներ, այդ հասա­րա­կությունը նոր գաղա­փարնե­րը հենց չծնված էր սպա­նում, ինչպես սպանվե­ցին շատ առա­ջա­դեմ մարդիկ այդ երկրում: Պուտի­նին մնում էր իր չեկիստնե­րից կարգել քահա­նա­ներ, կամ օրենքով գողեր, որովհետև բոլշև­իզմը կառա­վարման այլ պտուղ չէր տվել: Եկե­ղե­ցու անվան տակ չեկիստ քահա­նա­նե­րը սկսե­ցին սրբագրել անգամ ստա­լի­նիզմը, որն ակնհայտ սատա­նա­յություն էր աշխարհի համար: Գողա­կան (օբշա­գի) միլիարդա­վոր դոլարնե­րի փաթե­թը պետք է հայտնվեր միա­պետ Պուտի­նի ձեռքի տակ, իսկ չեկիստա­կան ուսա­դիրնե­րը փոխած գողա­կան աշխարհի նորընտիր թագա­վո­րիկնե­րը հանուն կայսեր սկսե­ցին քրտնա­ջան աշխա­տանքնե­րը ամբողջ աշխարհով մեկ: Այսօր ունեն այն ինչն երե­սուն տարի շարունակ ցանել է ՌԴ պորտա­բույծ վերնա­խա­վը, այսօր իրենց սրի­կա պահվածքով թշնա­մա­ցել են բոլո­րի հետ, իսկ Հայաստա­նին որպես մատա­ղա­ցու օգտա­գործե­ցին: Հայ չեկիստա­կան համա­կարգի թողտվությամբ, ովքեր իրենց կյանքով երդման տակ էին ապրում, հավա­տա­րիմ մնա­լով Կրեմլին՝ զոհա­սե­ղա­նին դրվեց ամեն բան՝ մարդկա­յին կյանքեր, հող, պատիվ, երա­զանքներ, ապա­գա: ՍՍՀՄ‑ը բազմազգ պետություն էր՝ ադրբե­ջանցի­նե­րի և հայե­րի կապն ըստ սովե­տա­կան հարա­բե­րություննե­րի էր կանոնավորված,այսինքն բոլո­րը բոլո­րին հավա­սար էին: Հայե­րը շատ լավ գիտակցում էին, որ ադրբե­ջանցի­նե­րը նույն թուրքերն են, բայց ազգա­յին թշնա­մություն չկար նրանց միջև, իհարկե խիտ բնա­կեցված տեղե­րում երբեմն ընդհա­րումներ լինում էին: Չնա­յած դրան՝ Բաքվում և Արցա­խում անգամ ամուսնություններ կար, բարե­կամ խնա­մի հարա­բե­րություններ:
Ընդհա­նուր առմամբ ադրբե­ջանցի­նե­րը կռվի մեջ էին մտնում երբ շատվոր էին,այլ դեպքե­րում փորձում էին հայե­րի հետ գործ չունենալ,որովհետև տփոց կուտեին, սա արդեն ասում եմ սովե­տա­կան բանա­կում կամ սովե­տա­կան միության տարբեր հանրա­պե­տություննե­րում տեղի ունե­ցող բախումնե­րի մասին:
Այսքան երկար չէի գրի, բայց ասե­լիքս վերա­բերվում է Մոսկվա­յի այսօրվա հրահրվող նոր պատե­րազմի ջատա­գովնե­րին՝ ինչի՞ եք նույն կուտը ցանկա­նում ուտել էլի, ինչի ե՞ք ուզում երկի­րը նորից տանել նույն ճանա­պարհով: Չեմ հավա­տում, որ չեք գիտակցում, ձեզա­նից շատերն իրոք չեն գիտակցում, բայց նրանք, ովքեր պնդում են, դրանք շատ լավ գիտեն, որ այս անգամ իսկա­պես կկորցնենք եղա­ծը, որովհետև ձեզ դրդող ՌԴ այսօր մատը մատին չի տա, որովհետև ոչ ազդե­ցությունն է ուժեղ, ոչ էլ ցանկությունը, նրան ընդա­մե­նը ճանա­պարհներ են հարկա­վոր, դրա դիմաց կզո­հա­բե­րի Հայաստա­նը, իսկ կործանված Հայաստա­նի ճանա­պարհնե­րը նրան կտրա­մադրի նույն Ադրբե­ջա­նը ձրի:
Շատ լավ եմ հասկա­նում չեկիստնե­րին երդում տված շատե­րիդ ռևանշիստա­կան տրա­մադրություննեը, բայց այս անգամ ձեզ մեկ աման տաք ապուր վստա­հելն անգամ մեծ մեղք կլի­նի, ուր մնաց թե երկրի ճակա­տա­գի­րը: Դուք ձերն արել եք, ձեր երդմնա­կա­լության օրվա­նից մինչ այսօր՝ ուղղա­կի հեռա­ցեք, թողեք երկի­րը խաղաղվի, ամրա­նա, շունչ առնի, նոր սերունդ գա քաղա­քա­կան դաշտ, դադար վերցնի պետությունը, իսկ հետո շատ բան կփոխվի:
Եթե ձեզ թվում է ձեր տերե­րը խաղի կանո­ներ են փոխե­լու չարա­չար սխալվում եք, բոլորդ միա­բե­րան խոսում եք Թուրքիա­յի տարա­ծաշրջա­նում գլխա­վոր դերա­կա­տար դառնա­լու մասին, ժողովրդին վախեցնում դարա­վոր ռուսա­կան կայսրության թեզե­րով, ամեն սուտ հորի­նում եք միայն թե լինի այն ինչը պետք է ձեր տիրո­ջը: Թուրքիան, հետո էլ Ադրբե­ջա­նը, որոշ ժամա­նակ անց տասը մատով սեփա­կան հետույքի տեղը չեն գտնե­լու, որովհետև միա­պե­տա­կան դիկտա­տո­րա­կան բոլոր ռեժիմնե­րը մեկը մյուսի հետև­ից ընկնե­լու են, այս մեկը՝ հաստատ:
Ու՞մ հետ եք ձեր հույսը կապում, ու՞մ համար եք վախեր սերմա­նում ժողովրդի մեջ:
Սակայն ամե­նից զզվե­լին գիտե՞ք որն է, որ ձեր անհանգստություննե­րի մեջ հայրե­նա­սի­րություն և մեծ ռազմա­վա­րա­կան միտք եք դնում, իսկ շատ ազնիվ մարդիկ սկսում են հավա­տալ, հիմա կսկսեք նաև մեծ գումարներ ծախսել դրա համար:
Սա շատ ցածր է, դուք, ձեզա­նից շատե­րը, անգամ ձեր շեֆերն առանց Կրեմլ զանգե­լու, ձեր մորաքրոջ ծննդյան օրը չեք կարող շնորհա­վո­րել, այ ռազմա­վարներ:
Աղբյուրը՝ Facebook.com:

Առնչվող Հոդվածներ