19 C
Yerevan

Եկե­ղե­ցին Անխո­հեմ Է Պահում Իրեն

Նախ 1915թ․ ժողովրդի մի մասին ոչնչացրին ֆիզի­կա­պես, այնուհետև 1937թ․ ոչնչացրին նրա միտքը ու նրա մտա­վո­րա­կաննե­րին նշա­նա­կո­վի սարքե­ցին, իսկ նորանկախ Հայաստա­նի երկրորդ նախա­գա­հից սկսած սկսե­ցին ոչնչացնել նրա հոգին։ Քրեա­կա­նացրին ամեն ինչ, մարդկանց դարձրե­ցին ավե­լի գռե­հիկ։ Սա ամե­նա­մեծ դժբախտություննե­րից մեկն է։

Հակոբ Մովսես

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցն ընթա­ցել է այս օրե­րին Երև­ա­նում տեղի ունե­ցող բողո­քի ցույցե­րի մասին։
Բանաստեղծի բնո­րոշմամբ, այն ինչ տեղի է ունե­նում հիմա, գրե­թե նույնն է, ինչ տեղի էր ունե­նում 1990-ականնե­րի վերջին, երբ որոշ ուժեր հասան նրան, որ ՀՀ նախա­գահ Լևոն-Տեր Պետրոսյա­նը հրա­ժա­րա­կան տվեց։ Հիմա էլ նույնն են փորձում անել ներկա­յիս վարչա­պե­տի պարա­գա­յում։ Նույն ռևանշիստա­կան ուժերն են, նույն օրա­կարգով, միայն թե այս անգամ ավե­լի մեծ գործի­քա­կազմ և առիթներ ունեն՝ պատե­րազմը, պարտությունը, ինչպես նաև եկե­ղե­ցու անխո­հեմ քայլը։ Ինչքան էլ փորձեն ասել, որ սա քաղա­քա­կան բողոք չէ, սա հենց քաղա­քա­կան բողոք է, նույնիսկ եթե ուզում են եկե­ղե­ցու թիկունքում թաքնվեն։ Բայց մարդիկ նայում են ու տեսնում են, որ կրկին նույն մարդիկ են, կրկին նույն մեթոդնե­րը։
Հակոբ Մովսեսն ասաց, որ ընդունե­լի կլի­ներ, եթե եկե­ղե­ցին բողո­քեր կրթա­կան համա­կարգի դեմ, փորձեր մարդկանց քրիստո­նեա­կան գաղա­փարնե­րով կրթել, դաստիա­րա­կել, աներ այն ինչ պիտի աներ։ Բայց եկե­ղե­ցին վերջին երե­սուն տարում գաղա­փա­րա­կան քրիստո­նեության փոխա­րեն զբաղվել է ծիսա­կան քրիստո­նեությամբ, որից մարդիկ արդեն հասցրել են ձանձրա­նալ։ Ընդ որում նույն գտնա­հա­տա­կա­նը եկե­ղե­ցուն կարե­լի է տալ եթե նա գնա և փորձի իշխա­նության կողքը կանգնել։ Եկե­ղե­ցին չպետք ՝ ու չի կարող դառնալ մասնա­վոր շահա­տա­կություննե­րի գործիք
Բանաստեղծը փոքրիկ պատմա­կան ակնարկ կատա­րեց, ասե­լով, որ 20-րդ դարը հայ ժողովրդի համար ամե­նադժբախտ շրջաննե­րից է։ Նախ 1915թ․ ժողովրդի մի մասին ոչնչացրին ֆիզի­կա­պես, այնուհետև 1937թ․ ոչնչացրին նրա միտքը ու նրա մտա­վո­րա­կաննե­րին նշա­նա­կո­վի սարքե­ցին, իսկ նորանկախ Հայաստա­նի երկրորդ նախա­գա­հից սկսած սկսե­ցին ոչնչացնել նրա հոգին։ Քրեա­կա­նացրին ամեն ինչ, մարդկանց դարձրե­ցին ավե­լի գռե­հիկ։ Սա ամե­նա­մեծ դժբախտություննե­րից մեկն է։
Ինչպես ասում էր Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Չերչի­լը, ազգերն իրեն ճանա­պարհին, լինում է, որ անցնում են դժոխքի միջով ու այդ պահին կարևո ր է արագ անցնե­լը, նույնիսկ եթե քո գրպա­նից ինչ որ բան է ընկնում։ Եթե մնա­ցիր, կմնաս ու կկործանվես։ Հիմա մենք հենց այդ դժոխքի միջով ենք անցնում ու պետք է ինչքան հնա­րա­վոր է արագ անցնել, ազատվել դրա­նից, այլա­պես երկրորդ շանս մենք չենք ունե­նա։ Այսօր, երբ ապա­հանջում են սահմա­նա­զա­տում չանել, նշա­նա­կում է ուղիղ պահանջում են, որ պատե­րազմ սկսվի։ Այսօր նրանք պատերա՞զմ են ուզում, կրկին ուզում են հայրե­նի­քը էմո­ցիա­նե­րով հասկա­ցող երի­տա­սարդնե­րին տանել ու զանգվա­ծա­բար զոհե՞լ։ Երբ ասում են, որ Ադրբե­ջա­նի կողմից երաշխիք չկա, որ չեն հարձակվի, աշխարհում հնա­րա­վոր չէ երաշխիք ունե­նալ, որ որևէ մեկը չի հարձակվի մյուսի վրա։ Մենք կարո՞ղ ենք երաշխա­վո­րել, որ Ռուսաստա­նը վաղը չի հարձակվե­լու բալթյան երկրնե­րի, կամ Լեհաստա­նի վրա։
Այն ինչ հիմա կատարվում է, մեզ միայն նորա­նոր փորձանքներ է բերե­լու։ Այսօր մենք աշխարհում ազատ ու անկախ պետություն ենք, մեր դրո­շը մյուս պետություննե­րի հետ ծածանվում է ՄԱԿ շենքի առջև ու մենք իրա­վունք չունենք թույլ տալ, որ մեր պետությա հետ ինչ որ բան պատա­հի։ Այսօրվա ցույցե­րը միտում ունեն հարվա­ծել պետությա­նը, խեղդել հայկա­կան ինքնուրույն քաղա­քա­կան միտքն ու դրա զարգա­ցումը։ Թեև պետք է նշել, որ սահմա­նա­զատվող աշխա­տանքներ կատարվող Կիրանցում ժողո­վուրդը շատ ավե­լի ադեկվատ գտնվեց, քան այն մարդիկ, ովքեր փորձում են նրան շեղել իր ուղուց։
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ