30.1 C
Yerevan

Ամե­րիկյան Խութե­րը Կովկա­սում

Ըստ ամեայնի, հենց դրա համար էլ Լուիս Լ Բոնոն ժամա­նել է ռեգիոն՝ նոր համա­ձայնություննե­րի հնա­րա­վո­րություն շոշա­փե­լու, կամ կոնկրետ առա­ջարկնե­րով դրանց հիմք գցե­լու կամ նախադրյալներ ստեղծե­լու:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ քարեր է շարե­լու Լ Բոնոն Երեւա­նում ու Բաքվում

Բաքվում ԱՄՆ դեսպա­նա­տունը հայտնել է, որ Կովկա­սի հարցե­րի ԱՄՄՆ գլխա­վոր բանակցող, ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ Լուիս Լ Բոնոն ժամա­նե­լու է Բաքու, որպեսզի բանակցի Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղաղ գործընթա­ցի թեմա­յով եւ դիտարկի դրան նպաստե­լու ուղի­նե­րը: Փաստո­րեն, տեւա­կան դադա­րից հետո, ամե­րի­կա­ցի դիվա­նա­գե­տը այցե­լե­լու է նաեւ Բաքու: Սա ըստ էության կարող է նշա­նա­կել, որ նա ռեգիոն է ժամա­նել որեւէ կոնկրետ առա­քե­լությամբ, այլ կերպ ասած՝ այցը պրոֆի­լակտիկ չէ:

Ամե­րի­կա­ցի դիվա­նա­գե­տը Երեւան եւ Բաքու է այցե­լում ապրի­լի 19‑ի հայտա­րա­րությամբ ձեռք բերած պայմա­նա­վորվա­ծություննե­րի փաստա­ցի ավարտին զուգա­հեռ: Հայաստա­նի ԱԱԾ մայի­սի 23-ին հայտա­րա­րեց, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը Տավուշի մարզի հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի համա­ձայնեցվածծ հատվածնե­րում հաստա­տում են այլեւս սահմա­նա­պահ ծառա­յություննե­րի տեղա­կա­յում: ԱՄՆ առա­ջիննե­րից մեկն էր, որ ողջունել էր այդ համա­ձայնությունը:

Պետքարտուղար Բլինքե­նը ապրի­լի 19‑ի երե­կո­յան հայտա­րա­րությունից ժամեր անց՝ ապրի­լի 20-ին, իսկ ԱՄՆ ժամա­նա­կով նույնիսկ թերեւս հենց ապրի­լի 19-ին սոցցանցա­յին գրա­ռումով անձամբ էր ողջունել հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնությունը: Հենց պետքարտուղա­րի մակարդակկով արված ողջույնը խոսում է այն մասին, որ Նահանգնե­րը այդ համա­ձայնությա­նը տվել են էական նշա­նա­կություն: Հազիվ թե դա պայմա­նա­վորված լիներ լոկ հատվա­ծա­յին այդ համա­ձայնության հանգա­մանքով, որովհե­տեւ ինքնին մի քանի հատվա­ծում հայտա­րա­րությունը ոչինչ է, անհա­մա­ձայնություննե­րի եւ բարդություննե­րի այն մեծ շղթա­յում, որ կա Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցում, թե երկկողմ, թե նաեւ աշխարհա­քա­ղա­քա­կան առումով:

Ապրի­լի 19‑ը ԱՄՆ կարեւոր եւ էական է համա­րել թերեւս առա­վել ամբողջա­կան «ճարտա­րա­պե­տության» անկյունա­քա­րի տրա­մա­բա­նության տեսանկյունից, դա դիտարկե­լով հիմք հետա­գա «քարե­րը շարե­լու» համար: Ըստ ամեայնի, հենց դրա համար էլ Լուիս Լ Բոնոն ժամա­նել է ռեգիոն՝ նոր համա­ձայնություննե­րի հնա­րա­վո­րություն շոշա­փե­լու, կամ կոնկրետ առա­ջարկնե­րով դրանց հիմք գցե­լու կամ նախադրյալներ ստեղծե­լու:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ