28 C
Yerevan

Պուտի­նի Իրա­նա­կան Անհանգստությունը

Ռուսաստա­նի նախա­գա­հի՝ Իրա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքո­րոշման անփո­փոխ մնա­լու «հույսի» բացա­հայտումը, կարծես, վկա­յում է, որ նա «չի ընդունել Ալիեւի առա­ջարկություննե­րը»: Նույն օրը Երեւա­նում ՌԴ դեսպան Կոպիրկի­նը «խորհրդակցություննե­րի համար» Մոսկվա է կանչվել։

Վահրամ Աթա­նեսյան

Մինսկի «գաղտնի­քը». Պուտի­նը մերժե՞լ է Ալիեւին

Մինսկում Լուկա­շենկո-Պուտին բանակցություննե­րի համա­տեքստում ուշադրություն է գրա­վում IRNA գործա­կա­լության կարճ տեղե­կատվությունը, որ նրանք «քննարկել են հանգուցյալ Ռեի­սիին տեղա­փո­խող ուղղա­թի­ռի հետ կապված միջա­դե­պը»: Իրա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը փոխանցում է Ռուսաստա­նի նախա­գա­հի այս գնա­հա­տա­կա­նը. «Մենք Իրա­նի՝ որպես երկրի, ժողովրդի եւ ղեկա­վա­րության հետ շատ լավ հարա­բե­րություններ ունենք: Հուսամ, որ Ռուսաստա­նի հանդեպ Իրա­նի կողմնո­րո­շումը քաղա­քա­կա­նության եւ համա­գործակցության ոււղության մեջ միջազգա­յին առանցքա­յին հարցե­րում կշա­րունակվի»:

Բավա­կան երկի­մաստ եւ մանվա­ծա­պատ այս ձեւա­կերպումից հասկացվում է, որ ՌԴ նախա­գահն Իրա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան վերա­կողմնո­րոշման «վտանգ է տեսնում»: Իսկ դա, կարծես, վկա­յում է, որ ինչ-որ տեղ ՌԴ եւ Բելա­ռուսի նախա­գահն «ընդհա­նուր հայտա­րա­րի չեն եկել»: Դիմա­վո­րե­լով Վլա­դի­միր Պուտի­նին՝ Ալեքսանդր Լուկա­շենկոն հանդիպման հենց առա­ջին րոպե­նե­րին շտա­պել է հայտնել, որ Ադրբե­ջա­նից «լավ տեղե­կություննե­րով եւ հետաքրքիր առա­ջարկություննե­րով» է վերա­դարձել՝ կապված «մեր (ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի) եւ Կովկասյան տարա­ծաշրջա­նի անվտանգության հետ»:

Այդ «առա­ջարկություննե­րը» նա ստա­ցել է մայի­սի 16–17-ին: Երկու օր անց Իրա­նի նախա­գա­հի ուղղա­թիռն Ադրբե­ջա­նից օդ բարձրա­նա­լուց կես ժամ անց խորտակվել է: Ալիեւի «նոու-հաուն» վերա­բերվում է Կովկա­սում «հետռեի­սիա­կան» անվտանգա­յին համա­կարգին, թե՞ նա նախա­տե­սել է նաեւ Իրա­նի ներգրավվա­ծությունը՝ ինտրի­գը դա է:

Ռուսաստա­նի նախա­գա­հի՝ Իրա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքո­րոշման անփո­փոխ մնա­լու «հույսի» բացա­հայտումը, կարծես, վկա­յում է, որ նա «չի ընդունել Ալիեւի առա­ջարկություննե­րը»: Նույն օրը Երեւա­նում ՌԴ դեսպան Կոպիրկի­նը «խորհրդակցություննե­րի համար» Մոսկվա է կանչվել: Այդ առթիվ Ռուսաստա­նի արտգործնա­խա­րարն ասել է, որ «դեսպաննե­րը պարբե­րա­բար խորհրդակցություննե­րի են կանչվում»,: Բայց ավե­լացրել է, որ Մոսկվա են «վերա­դառնում խորհրդա­կաննե­րը, առա­ջին քարտուղա­րը, կցորդը»: Խոսքն, անշուշտ, ռազմա­կան կցորդի մասին է:

Մինսկում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, քննարկվել է ոչ թե Իրա­նի նախա­գա­հին տեղա­փո­խող ուղղա­թի­ռի պատա­հա­րը, այլ՝ աղե­տի աշխարհա­քա­ղա­քա­կան ենթա­տեքստը, ների­րա­նա­կան հնա­րա­վոր զարգա­ցումնե­րը, դրանց ենթադրյալ ազդե­ցությունը Թեհրա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան կողմնո­րոշման «փոփո­խությա­նը»: Որքանո՞վ է Վլա­դի­միր Պուտի­նը «բացվել» Լուկա­շենկո­յի առջեւ՝ Միութե­նա­կան պետության երկու «սյունե­րի» խնդիրն է: Կարե­լի է ենթադրել, որ Ալիեւը Լուկա­շենկո­յի միջո­ցով Պուտի­նին փոխանցել է ուկրաի­նա­կան հարցում «միջնորդության առա­ջարկություն»: Ըստ երեւույթին, դա չի ընդունվել կամ միայն «առնվել է ի գիտություն»:

Ալիեւը խուսա­փում է հետխորհդա­յին տարածքում Մոսկվա­յի «հողա­հա­վաք նախագծին» ուղղա­կի ներգրավվե­լուց, փորձում բարձրացնել Ադրբե­ջա­նի եւ իր կարգա­վի­ճա­կը: Այն կառույցում, որտեղ նա ձգտում է ֆորմա­լացվել, Իրա­նը ներկա է՝ Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպություն: Թեհրանն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չէր ցանկա­նա ի դեմս Բաքվի ունե­նալ իր «քաշին համա­պա­տասխա­նող» հյուսի­սա­յին հարեւան: Եթե Մոսկվան նույնպես այդ գծի մեջ է, ապա Հայաստա­նի համար դա լուրջ հնա­րա­վո­րություն է: Եւ հետեւա­բար հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը հիմնա­վոր վերբեռնման կարիք ունեն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ