30.1 C
Yerevan

Իրա­նը Թույլ Չի Տա Բացել «Զանգե­զուրի Միջանցքը»

Հայաստա­նի ու Իրա­նի միջև դեռևս չկա որևէ առանցքա­յին փաստա­թուղթ, որի կարի­քը հիմա զգացվում է։ Նախա­գահ Ռայի­սիի սպասվող այցը Հայաստան, որ անհնար դարձավ նրա զոհվե­լու պատճա­ռով, գուցե նորություններ բերեր իր հետ։ Այս պարա­գա­յում դժվար թե խոսք գնար ռազմա­կան դաշինքի մասին, բայց մեծ է հավա­նա­կա­նությունը, որ դա կլի­ներ նոր զարգա­ցում հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րում։

Էդուարդ Բերուջանյան

1in TV‑ը զրուցել է իրա­նա­գետ Էդուարդ Բերուջանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իրա­նի ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նությունը և դրա՝ Հայաստա­նի վրա հնա­րա­վոր ազդե­ցությունը։

Այդ դիտարկմա­նը, որ ՀՀ փոխարտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րել է, որ դեռ երբեք Հայաստան-Իրան հարա­բե­րություններն այսքան մոտ չեն եղել իրար և դա հատկա­պես հետև­անք է այն բանի, որ երկու երկրնե­րի շահե­րը միմյանց շատ առումով են համընկնում, իրա­նա­գե­տը պատասխա­նեց, որ ՀՀ ներկա­յա­ցուցչության և Իրա­նի հոգև­որ առաջնորդի հանդիպման ժամա­նակ, երբ նաև քննարկվել են Հարա­վա­յին Կովկա­սում իրա­դարձություննե­րի հնա­րա­վոր զարգա­ցումնե­րը, Իրա­նի առաջնորդը հայտա­րա­րել է, որ Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րը կշա­րունակվեն այնպես, ինչպես նախա­գահ Ռայի­սիի կառա­վարման օրոք էր։ Միա­ժա­մա­նակ Իրա­նի հոգև­որ առաջնորդը նշել է, որ Հայաստա­նի ու Իրա­նի հարա­բե­րություննե­րում կան չլուծված հակա­սություններ, որոնք լուծման կարիք ունեն։ Ինչպես նկա­տեց իրա­նա­գե­տը, դա նորություն չէ։ Իրա­նը երկար ժամա­նակ է, ինչ գտնվում է արևմտյան պատժա­մի­ջոցնե­րի տակ և բնա­կա­նա­բար ունի լարված հարա­բե­րություննե­րի արևմուտքի հետ, մինչդեռ Հայաստան-Արևմուտք կապե­րը գտնվում են աննա­խա­դեպ աճի մեջ։ Բայց և՛ հոգև­որ առաջնորդը, և՛ Իրա­նի նախա­գա­հի ժամա­նա­կա­վոր պաշտո­նա­կա­տա­րը ՀՀ ներկա­յա­ցուցչության հետ հանդի­պումնե­րի ժամա­նակ նշել են Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րի կարև­ո­րությունը և ընդգծել, որ անկեղծ մղումնե­րով կառուցված կապե­րը կզարգա­նան՝ ի շահ երկու երկրնե­րի։
Բերուջանյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ տարա­ծաշրջա­նում Իրա­նի և Ռուսաստա­նի շահե­րը որո­շա­կիո­րեն տարբերվում են իրա­րից։ Եթե Ռուսաստա­նը կողմ է Զանգե­զուրի միջանցքի բացմա­նը, կամ առնվազն դեմ չէ, ապա Իրա­նը կտրուկ դեմ է և դրա մասին հայտա­րա­րել է բազմիցս։ Այս առումով ռուսա­կան և իրա­նա­կան դիրքո­րո­շումնե­րը հակա­սա­կան են, քանի որ Իրանն ամեն ինչ անում է Զանգե­զուրի միջանցքի թեման մեկընդմիշտ փակե­լու համար և արդեն իսկ որո­շա­կի գործո­ղություններ է իրա­կա­նացնում այդ առումով։ Բայց ասել, որ ռուս-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րը լավ չեն կամ չեն զարգա­նում՝ սխալ կլի­նի։ Օրի­նակ մերձա­վոր արև­ելքում Իրա­նը և Ռուսաստա­նը մի շարք հարցե­րում համա­կարծիք են և փոխլրացնող քաղա­քա­կա­նություն են իրա­կա­նացնում։
Է․ Բերուջանյա­նը նաև խոսեց Իրա­նի ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նության մասին։ Փորձա­գե­տը նշեց, որ Իրա­նում արտա­քին քաղա­քա­կա­նության փոփո­խություն չի սպասվում, հատկա­պես, որ Իրա­նում արտա­քին քաղա­քա­կա­նության որո­շո­ղը ոչ թե երկրի նախա­գահն է, այլ հոգև­որ առաջնորդը։ Ինքը՝ հանգուցյալ նախա­գահ Ռայի­սին բավա­կան հեղի­նա­կություն ուներ իրանցի ժողովրդի մոտ և մեկ անգամ չէ, որ նշվել է, որ նա հավա­նա­բար լինե­լու է Իրա­նի հաջորդ հոգև­որ առաջնորդը։ Հիմա Իրա­նում նոր նախա­գահ կընտրվի, դեռևս հստակ չէ, թե ով կլի­նի, բայց հավա­նա­կան թեկնա­ծունե­րի թվում է Իրա­նի խորհրդա­րա­նի նախա­գա­հը, ով պատկա­նում է պահպա­նո­ղա­կաննե­րի թևին։ Ինչ վերա­բե­րում է Իրա­նի հաջորդ հոգև­որ առաջնորդի թեկնա­ծուին, ապա դեռևս չկա այդ թեկնա­ծուն, մանա­վանդ, որ ամե­նա­հա­վա­նա­կա­նը՝ Ռայի­սին արդեն ողջ չէ։ Ի տարբե­րություն նախա­գա­հի, ում ընտրում է խորհրդա­րա­նը, հոգև­որ առաջնորդի ընտրությունը կատարվում է Բանի­մացնե­րի խորհրդում։
Իրա­նա­գե­տը նաև խոսեց այն մասին, որ Հայաստա­նի ու Իրա­նի միջև դեռևս չկա որևէ առանցքա­յին փաստա­թուղթ, որի կարի­քը հիմա զգացվում է։ Նախա­գահ Ռայի­սիի սպասվող այցը Հայաստան, որ անհնար դարձավ նրա զոհվե­լու պատճա­ռով, գուցե նորություններ բերեր իր հետ։ Այս պարա­գա­յում դժվար թե խոսք գնար ռազմա­կան դաշինքի մասին, բայց մեծ է հավա­նա­կա­նությունը, որ դա կլի­ներ նոր զարգա­ցում հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րում։

Հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ