30.1 C
Yerevan

Անցյա­լի Ու Ապա­գա­յի Մեջ Կորցնում Ենք Ներկան

Մեր ներկա­յի գլխա­վոր խնդիրն այն է, որ չունենք լուծումնե­րի ներքին ինստի­տուցիո­նա­լացված «ինդուստրիա»: Ավե­լին, դա չունենք, դրա համար էլ անընդհատ նետվում ենք անցյալ կամ ապա­գա՝ լուծումներ փնտրե­լու:

Հակոբ Բադալյան

Առա­ջին հանրա­պե­տության տարե­դարձի օրե­րը Հայաստա­նում որո­շա­կի ժամա­նա­կից ի վեր, եւ թերեւս հատկա­պես 44-օրյա պատե­րազմից հետո, դարձել են առա­վե­լա­պես համե­մա­տության օրեր, երբ ուժգնա­նում են այսօրվա եւ 20-րդ դարասկզբի իրա­վի­ճակնե­րի համե­մա­տություննե­րը: Բազմիցս ասել եմ, որ, ինչքան այդ իրա­վի­ճակնե­րը նման են շոշա­փե­լի իրո­ղություննե­րով, անգամ կրկնվում են գրե­թե նույնությամբ, այդքան այսօր կան համաշխարհա­յին մասշտա­բի տարբե­րություններ, թե աշխարհա­քա­ղա­քա­կան, թե տեխնո­լո­գիա­կան:

Նույնն է մի բան՝ աշխարհի ուժեղնե­րը շարունա­կում են կռի­վը աշխարհի բաժանման, ազդե­ցության գոտի­նե­րի եւ ռեսուրսնե­րի համար: Սակայն, պատմությունը մեզ հետ չար կատակ կարող է խաղալ, եթե ներկա­յի անե­լիքնե­րը մենք չափենք առա­վե­լա­պես պատմության ելա­կե­տե­րով: Իսկ մեզ հետ տեղի է ունե­նում ըստ էության հենց դա: Մենք ներկա­յին նայում ենք կամ երեւա­կա­յա­կան, ուռա­հայրե­նա­սի­րա­կան եւ իրա­կա­նությունից կտրված ապա­գա­յի բարձրունքնե­րից, կամ անցյա­լի խորքե­րից՝ առա­վե­լա­պես տրա­գիկ ու տխրա­դեմ մտա­հո­գություննե­րի ներքո:

Երկու այդ ծայրա­հե­ղություննե­րի մեջ մենք կորցնում ենք ներկան, եւ դրա հետեւանքով էլ ներկա­յում պարբե­րա­բար կորցնում ենք: Առա­ջին հանրա­պե­տության, Սաևդա­րա­պա­տի հերո­սա­մարտի տարե­դարձը մեզ համար անշուշտ պետք է լինի թե պատմա­կան դասի առիթ, թե նաեւ պետա­կան ոգե­ղե­նության, ազգա­յին արժա­նա­պատվության: Բայց, այդ դասե­րով ու ոգե­ղե­նությամբ հանդերձ, մենք պետք է մեր սառը լուծումնե­րը փնտրենք ներկա­յում, թե ներքին սառը ու սթափ լուծումնե­րը, թե արտա­քին:

Մենք անընդհատ մղվում ենք հարյուր տարի, կամ որեւէ թվա­բա­նա­կան ելա­կե­տով դեպի անցյալ, որո­նում ենք ինչ որ ելքեր աշխարհա­քա­ղա­քա­կա­նության անցյա­լի խաչմե­րուկնե­րում, բայց անտե­սում մի բան՝ մեր ներկա­յի գլխա­վոր խնդիրն այն է, որ չունենք լուծումնե­րի ներքին ինստի­տուցիո­նա­լացված «ինդուստրիա»: Ավե­լին, դա չունենք, դրա համար էլ անընդհատ նետվում ենք անցյալ կամ ապա­գա՝ լուծումներ փնտրե­լու:

Մինչդեռ բոլոր հաջողված, առա­ջա­դեմ հասա­րա­կություններն ու պետություննե­րը հաջո­ղել են հենց այն պատճա­ռով, որ իրենց համար մարտա­վա­րա­կան եւ ռազմա­վա­րա­կան հաջո­ղություննե­րի նախադրյալնե­րը փնտրել են նախ իրենց ներհա­սա­րա­կա­կան, ներպե­տա­կան հարա­բե­րություննե­րի արդիա­կա­նության եւ արդյունա­վե­տության դաշտում, հետո նոր դրա վրա կառուցել արդեն արտա­քին հարա­բե­րություննե­րի ճկուն եւ արդյունա­վետ համա­կարգե­րը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ