30.1 C
Yerevan

Ընդդի­մությունը Իշխա­նությա­նը Արյուն Թափե­լու Է Դրդում

Հետաքրքիր է, որ Վրաստա­նում ընդդի­մա­դիրնե­րին Ռուսաստա­նը համա­րում է արևմուտքի գործա­կալներ, քանի որ նրանք դեմ են ռուսնե­րին, իսկ Երև­ա­նում՝ աջակցում է ընդդի­մությա­նը, դրա­նից ավե­լի ի՞նչ ապա­ցույց է պետք, որ ռուսնե­րը աջակցում են այդ շարժմա­նը։

Հովսեփ Խուրշուդյան

Մայի­սի 28-ին Freenews Armenia‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ, վերլուծա­բան Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օրվա խորհուրդը, Հայաստա­նում կատարվող իրա­դարձություններն ու Ուկրաի­նա կատարված այցն ու դրա նշա­նա­կությունը։
Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ 1918թ․ մայի­սի 28‑ի իրա­դարձություննե­րը կենսա­կան նշա­նա­կություն ունեին հայ ժողովրդի համար։ Ընդ որում մայի­սի 28-ին ոչ թե պարզա­պես պետա­կա­նության վերա­կանգնում էր, այլև գիտակցված ու հասկացված ազգա­յին-քաղա­քա­կան ակտի կատա­րում։ Առա­ջին Հանրա­պե­տությունն իր էությամբ բավա­կան առա­ջա­դեմ, զարգա­ցած պետություն էր, Հայաստա­նի Հանրա­պե­տությունում ընտրա­կան իրա­վունք ունեին ոչ միայն տղա­մարդիկ, այլև կանայք, մի երև­ույթ, որ նույնիսկ Եվրո­պա­յի ոչ բոլոր երկրնե­րում կար ու տեղի ունե­ցավ միայն 2‑րդ աշխարհա­մարտից հետո։ Ընդհա­նուր առմամբ, Առա­ջին Հանրա­պե­տությունը կարե­լի է համա­րել հայ ժողովրդի՝ ապրե­լու և արա­րե­լու իրա­վունքի և կամքի իրա­ցումը, որն ավե­լի արտա­հայտիչ է, քանի որ տեղի ունե­ցավ հայ ժողովրդին պատա­հած մեծա­գույն դժբախտությունից՝ ցեղասպա­նությունից հետո։
Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց Խորհրդա­յին Հայաստա­նի մասին՝ ասե­լով, որ թեև ոչ անկախ և Մոսկվա­յից կարգա­վորվող պետություն էր, բայց այնուա­մե­նայնիվ պետություն էր և բացի վատից, կար նաև խաղաղ զարգացման հնա­րա­վո­րություն։ Խորհրդա­յին Հայաստանն իր գիտա­կան պոտենցիա­լով առա­ջինն էր խորհրդա­յին հանրա­պե­տություննե­րի մեջ ու հայե­րի կիրթ ու գիտա­կից լինե­լու փաստը նաև օգնեց 1994թ․ հաղթա­նակ տանել, բայց մենք չկա­րո­ղա­ցանք հասկա­նալ ու արժև­ո­րել այդ հաղթա­նա­կը ու այսօր ունենք այն, ինչ ունենք։
Այնուհետև Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձավ Երև­ա­նում ծավալվող բողո­քի ակցիա­նե­րին և ասաց, որ այդ շարժումը որևէ կապ չունի Հայաստա­նի անկա­խության հետ և հակա­ռա­կը, մի բան էլ դեռ վնա­սում է։ Նույն գործի­քա­կազմն են օգտա­գործում, ինչ որ սրա­նից մի տարի, երկու տարի, երեք տարի առաջ ու նույն մարդիկ, նույն բանն են անում։ Բնա­կա­նա­բար ոչ մի բանի չեն հասնե­լու։ Շարժման առաջնորդնե­րի հետև­ում երև­ում է Ռոբերտ Քոչարյա­նի ստվե­րը, շարժմանն աջակցում են ռուսնե­րը՝ նյութա­կան, տեղե­կատվա­կան, քաղա­քա­կան առումով։ Ռուաստա­նից դժգո­հություն եղավ, որ մենք ձեզ հարյուր միլիո­նա­վոր գումար տվե­ցինք, ոչինչ չկա­րո­ղա­ցաք անել, Մարիա Զախա­րո­վան է անընդհատ խոսում, որ Հայաստա­նում ճնշում են ընդդի­մությա­նը։ Ընդ որում, հետաքրքիր է, որ Վրաստա­նում ընդդի­մա­դիրնե­րին Ռուսաստա­նը համա­րում է արևմուտքի գործա­կալներ, քանի որ նրանք դեմ են ռուսնե­րին, իսկ Երև­ա­նում՝ աջակցում է ընդդի­մությա­նը, դրա­նից ավե­լի ի՞նչ ապա­ցույց է պետք, որ ռուսնե­րը աջակցում են այդ շարժմա­նը։ Բայց նրանք հանրա­յին աջակցություն չունեն։ Իրենց ողջ ֆինանսա­կան, ադմի­նիստրա­ցիոն ռեսուրսը կենտրո­նացրրին ու երե­սուն հազա­րից ավել մարդ չհա­վաքվեց, հետա­գա­յում մոտ ութ հազա­րով պակա­սեց նրանց թիվը, հիմա էլ հազիվ հասցնում են մեկ երկու փողոց փակեն մի քանի րոպեով։ Փոխա­նակ հասկա­նա­լու ընդհա­նուր իրա­վի­ճա­կը, փոխա­նակ ջրհե­ղե­ղի օրը գնա­լու և օգնե­լու տուժածնե­րին, հավաքվել ռոք էին լսում և ուրա­խա­նում։ Նրանք հասկա­նում են, որ Փաշինյա­նին չեն կարո­ղա­նա­լու հեռացնել, այդ իսկ պատճա­ռով էլ ամեն ինչ ցանկա­նում են անել, որ իշխա­նություններն արյուն թափեն, բայց իշխա­նություննե­րը իրենց շատ զուսպ են պահում։ Նրանք դողում են իրենց հեղի­նա­կության համար և շատ լավ գիտակցում են, որ այս շարժումն իրե­նից ոչ մի առանձնա­հա­տուկ բան չի ներկա­յացնում։
Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց Ուկրաի­նա կատարված այցի մասին։ Նշեց, որ դա բավա­կան կարև­որ երև­ույթ էր։ Իրենք ուկրաի­նա­ցի­նե­րի հետ հարա­բե­րություններ հաստա­տել էին դեռևս պատե­րազմից առաջ ու միայն հիմա հնա­րա­վոր եղավ գնալ այնտեղ։ ՀԱստատվում են կապեր ու հարա­բե­րություններ, որոնք շատ կարև­որ են։ Ուկրաի­նա­ցի­նե­րը ևս հասկա­նում են, որ Հայաստա­նը կարև­որ երկիր է իրենց համար, միա­ժա­մա­նակ հիասթափվում են Ադրբե­ջա­նից՝ կապված նրանց՝ ռուսա­մետ քաղա­քա­կա­նության հետ։ Ռուսնե­րը հիմա փորձում են ԽՍՀՄ‑ը վերա­կանգնել, բայց դա հնա­րա­վոր չէ։ Առա­վե­լա­գույնը, որ կարող են փորձել՝ Ռուսա­կան կայսրությունը վերա­կանգնելն է, բայց դա էլ չեն կարո­ղա­նա­լու։ ԽՍՀՄ‑ը, ինչքան էլ թերություննե­րով լի լիներ, այնուա­մե­նայնիվ սոցիա­լիստա­կան երկիր էր, ոչ թե այսօրվա ռուսա­կան վայրե­նի կապի­տա­լիստա­կան դիկտա­տուրա, ԽՍՀՄ‑ը գոնե հումա­նիստա­կան համա­մարդկա­յին գաղա­փա­րա­խո­սություն էր դրել իր հիմքում՝ ի տարբե­րություն այսօրվա ռուսա­կան գիշա­տիչ քաղա­քա­կա­նության։ Ռուսաստա­նը չունի բարե­կամներ, Ռուսաստանն ունի թշնա­մի­ներ ու ծառա­ներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ