29.9 C
Yerevan

Մինչև Ո՞ւր Է Գնա­լու Շարժումը

Եթե Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ եւ նրան հարող ընդդի­մության վարքի «ջերմա­չա­փը» Մոսկվա­յում է,-իսկ ռուսաստանյան մամուլի, փորձա­գի­տա­կան եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի սեւե­ռուն ուշադրությունից դա է հասկացվում,- ապա Երեւա­նում «սնդի­կի սյունը կարմիր գծին հասավ» Ուկրաի­նա­յի նախա­գա­հի ոչ լեգի­տի­մության մասին ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հայտա­րա­րությունից ուղիղ մեկ օր հետո:

Վահրամ Աթա­նեսյան

Բագրատ Գալստանյա­նի «առա­ջին պատվի­րա­նը»

«Տավուշը հայրե­նի­քից» շարժման առաջնորդ Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նը, ով նախօ­րեին հայտա­րա­րել է, որ ինքն է վարչա­պե­տի ընդդի­մության թեկնա­ծուն, դիմե­լով Ադրբե­ջա­նի նախա­գա­հին, ասել է «Ալիեւ, Հայաստա­նում դու բանակցող կողմ չունես»: Երկրոդ մասը, որ Ալիեւը Հայաստա­նում ունի «ստրուկ կամա­կա­տար»՝ ներքին լսա­րա­նի համար է կամ հին երեւա­նե­րեն ասած՝ «բուլկու չամիչ». թող էքստա­զի եկած մարդիկ գտնեն ու ծամեն:

Սրբա­զանն այդ «սպառնա­լի­քը» կարող էր հնչեցնել մայի­սի 9‑ին, երբ Նիկոլ Փաշինյա­նին հրա­ժա­րա­կա­նի մեկժամյա ուլտի­մա­տում էր տալիս այն «հիմքով, որ այդ պահից նա Հայաստա­նում իշխա­նություն չունի»: Քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունը պահանջում էր, որ նա հենց Հանրա­պե­տության հրա­պա­րա­կից դիմի Ադրբե­ջա­նի նախա­գա­հին եւ կոչ անի դադա­րեցնել Տավուշ-Ղազախ հատվա­ծում սահմա­նա­զա­տումը, քանի որ հայկա­կան կողմից «բանակցողն արդեն ինքն է»:

Ինչո՞վ էր պայմա­նա­վորված գրե­թե մեկամսյա պաուզան: Եթե Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ եւ նրան հարող ընդդի­մության վարքի «ջերմա­չա­փը» Մոսկվա­յում է,-իսկ ռուսաստանյան մամուլի, փորձա­գի­տա­կան եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի սեւե­ռուն ուշադրությունից դա է հասկացվում,- ապա Երեւա­նում «սնդի­կի սյունը կարմիր գծին հասավ» Ուկրաի­նա­յի նախա­գա­հի ոչ լեգի­տի­մության մասին ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հայտա­րա­րությունից ուղիղ մեկ օր հետո:

Պուտի­նը, ընսմին, ավե­լացրել է, որ Ուկրաի­նա­յի հետ բանակցություննե­րի պատրաստ է, բայց չգի­տի՝ ու՞մ հետ: Ռուսաստանցի վերլուծա­բաննե­րը բավա­կան անկեղծ են եւ ասում են, որ Զելենսկիի լեգի­տի­մության-ոչ լեգի­տի­մության շուրջ բանա­վեճն «Ռուսաստա­նի համար պատե­րազմը շարունա­կե­լու հնա­րա­վո­րություն է»: Ստացվում է, որ Մոսկվան ռազմա­կան գործո­ղություննե­րը կշա­րունա­կի՝ մինչեւ Ուկրաի­նա­յում «լեգի­տիմ իշխա­նություն կձեւա­վորվի»:

Որ Իլհամ Ալիեւը Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորմամբ, օրի­նա­կան սահմա­նա­զատմամբ, մեզմ ասած, խանդա­վառված չէ, փաստ է: Ալիեւը միա­ժա­մա­նակ կաշկանդված է Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղով հյուրընկա­լե­լու պարտա­վո­րությամբ: Այս իրա­վի­ճա­կում Հայաստա­նի իշխա­նա­փո­խությունը նրան կտա բոլոր պայմա­նա­վորվա­ծություննե­րից ձեռնալվա­յի բացա­ռիկ հնա­րա­վո­րություն. «Ես պատրաստ էի խաղա­ղության համա­ձայնա­գիր ստո­րագրել, բայց Հայաստա­նը մերժեց»:

Իսկ մինչ այդ Ալիեւը դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րով կարող է ասել, որ սահմա­նա­զատման հանձնա­ժո­ղովնե­րի աշխա­տա­կարգը համա­ձայնեցնե­լու «գործընթացն առկախվում է, քանի որ վստա­հություն չկա, որ Փաշինյա­նը կմնա, եւ նրա քաղա­քա­կան մեծա­մասնությունը ստո­րագրված փաստա­թուղթը կվա­վե­րացնի»: Ալիեւը նման հնա­րա­վո­րությունը չօգտա­գործել չի կարող: Հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը քննարկվել է Թուրքիա­յի Անվտանգության խորհրդում:

Մենք չգի­տենք, թե Անկա­րան Բաքվին ի՞նչ ազդակ է հղել, բայց Հայաստա­նի ընդդի­մության վարչա­պե­տի թեկնա­ծուն «առա­ջին պատվի­րանն» արդեն հնչեցրել է: Յո երթա՞ս, Սրբա­զան հայր:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3426837.html

Առնչվող Հոդվածներ