29.9 C
Yerevan

Ընդդի­մությունը մեզ սահմա­նի փոխա­րեն ճակատ է առա­ջարկում

Ընդդի­մությունը խոսում է միանգա­մայն անո­րոշ բառե­րով, ասում են հայ, Հայաստան, հայրե­նիք ու աստված։ Ո՞վ է հայը, ինչպե՞ս է բնութագրվում հայի կերպա­րը Ա‑ից մինչև Ֆ, ո՞վ է հայը՝ ՀՀ հա՞յն է, թե սփյուռքա­հա­յը որտե՞ղ է սկսվում և ավարտվում հայրե­նի­քը, կոնկրետ ո՞րն է Հայաստանն ու սահմաննե­րը, կամ Աստծո ընկա­լումը, որն առա­վել բարդ փիլի­սո­փա­յա­կան եզրույթ ու գաղա­փար է։ Աշխարհը մեզ լուրջ չի ընդունի նման պարա­գա­յում։ Մենք այդպես հրա­ժարվե­լու ենք պետա­կան սահմա­նից ու դրա փոխա­րեն ընտրենք ֆիդա­յա­կան ճակատն ու անվերջա­նա­լի, անհասկա­նա­լի։ Մինչդեռ մենք պիտի քաջություն ունե­նանք ընդունե­լու իրա­կա­նությունը։

Կայծ Մինասյան

1in TV‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մայի­սի 28‑ի խորհուրդը և ներկա­յիս իրա­վի­ճա­կի զուգա­դի­պություննե­րը հարյու տարի առաջվա դեպքե­րի հետ։

Կայծ Մինասյանն իր խոսքում նշեց, որ շատ կարև­որ տոն է մայի­սի 28‑ը։ Դարե­րով կորցրած անկա­խության վերա­կանգնման օրն է, որը հասկնալ ու գնա­հա­տել է պետք։ 1918թ․ այդ օրվա հռչա­կագրում չկա անկա­խություն բառը և դա լրիվ բնա­կան է, քանի որ անկա­խույունը ոչ շոշա­փե­լի է և դրա փոխա­րեն ինքնիշխա­նությունն է։ Ինքնիշխա­նության երկու մոդել կա, մեկն այն էր, որ Հայաստա­նը պիտի մնար Ռուսաստա­նի ձեռքի ու հովա­նու տակ, դա Անդրա­նիկյան մոտե­ցումն էր, բայց դրան ինքնիշխա­նություն ասել չի կարե­լի, այն իշխա­նություն է, հայկա­կան, բայց ոչ սեփա­կան և հաջորդը՝ Արամ Մանուկյա­նա­կան մոտե­ցումն էր, որը ենթադրում էր լիո­վին ինքիշխան ու ազատ պետություն։ Մայի­սի 28-ին վերջա­պես հայ քաղա­քա­կան միտքը որո­շեց, որ պետք է անկախ լինել, պետք է ինքիշխան դառնալ։ Ընդ որում, մի քանի օր հետո մենք նշե­լու ենք Բաթումի ստո­րագրման հերթա­կան տարե­դարձը։ Ովքե՞ր ստո­րագրե­ցին այն՝ Վրաստա­նը, Հայաստա­նը, Ադրբե­ջա­նը, Թուրքիան։ Այսինքն անկախ պետություններ։ Հայե­րը որ գնա­ցին ու բանակցում էին Բաթումի հաշտության պայա­մա­նագրում, ո՞ւմ հետ էին բանակցում՝ թուրքե­րի։ Եվ հարկ է նշել, որ երիտթուրքե­րի՝ Թալեա­թի, Ջեմա­լի։ Եվ ոչ ոքի մտքով չանցավ Հովհաննես Քաջազնունուն կամ Սիմոն Վրացյա­նին թրքա­սեր կամ դավա­ճան կոչե­լու, որովհետև այլ կերպ անհնար էր։ Պետք էր բանակցել նույնիսկ երիտթուրքի հետ, որովհետև պետություն դառնա­լու հարց կար, ինիշխա­նության հարց կար ու հենց դրա­նով է երև­ում ինքիշխա­նությունը, երբ դու կարող ես ու քո վրա վերցնում ես պատասխա­նատվությունը նույնիսկ Թալեա­թի հետ բանակցե­լու հանուն քո պետության, թեև նրա ձեռքերն արյունոտ են։ Հիմա էլ նույն վիճակն է։ Թուրք Նիկոլ ու դավա­ճան գոռալն անհե­թե­թություն է, անպա­տասխա­նատվություն։ Ի՞նչ են առա­ջարկում նրանք՝ սահմա­նի փոխա­րեն ճակատ ունե­նալ, որտեղ կզոհվեն մեր երի­տա­սարդնե­րը։ Դեռևս 20-ականնե­րին Սիմոն Վրացյա­նը գրում էր, որ ծովից ծով Հայաստա­նը երազ է, անի­րա­կա­նա­նա­լի երազ։ Իսկ Ծովից ծով Հայաստա­նը ՀՅԴ մտայնություն չէր, այլ Պողոս Նուբար Փաշա­յի, ով, առանց իրա­կա­նության աչքե­րին նայե­լու ասում էր, որ Հայաստանւ պիտի ձգվի Կիլի­կիա­յից Սև ու Կասպից ծովեր։ Բայց երբ Հովհաննես Քաջազնունին մի կողմ դրեց այդ ցնորքը և անցավ ռեա­լին, Պողոս նուբա­րը սկսեց նրան դավա­ճան կոչել։ Նույն հիմա­րությունն այսօր Հայաստա­նում է կատարվում։ Անպա­տասխա­նա­տու մարդիկ իրենց երա­զանքնե­րի մեջ ընկած ոչ միայն չեն հասնում այդ երազնե­րին, այլ մի բան էլ մղձա­վանջ են դարձնում այդ, շարունա­կա­բար հայհո­յում են նրանց, ովքեր ցանկա­նում են պահել եղա­ծը։ ՀՅԴ դրո­շին եթե առաջ գրված էր Ազա­տություն կամ Մահ, ապա Հայաստա­նում գործող Դաշնակցության դրո­շին գրված է մահ կամ մահ։ Սա՞ է առա­ջարկում ընդդի­մությունը, սրա՞ն են տանում սահմա­նա­զատմա­նը դեմ գնա­ցողնե­րը։ 

Քաղա­քա­գե­տը նշեց, որ ամե­նա­մեծ արժե­քը, որ ունենք՝  Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է։ Չափե­լի, հասկա­նա­լի, ընդունե­լի ինքնիշխա­նությունը։ Ընդդի­մությունը խոսում է միանգա­մայն անո­րոշ բառե­րով, ասում են հայ, Հայաստան, հայրե­նիք ու աստված։ Ո՞վ է հայը, ինչպե՞ս է բնութագրվում հայի կերպա­րը Ա‑ից մինչև Ֆ, ո՞վ է հայը՝ ՀՀ հա՞յն է, թե սփյուռքա­հա­յը որտե՞ղ է սկսվում և ավարտվում հայրե­նի­քը, կոնկրետ ո՞րն է Հայաստանն ու սահմաննե­րը, կամ Աստծո ընկա­լումը, որն առա­վել բարդ փիլի­սո­փա­յա­կան եզրույթ ու գաղա­փար է։ Աշխարհը մեզ լուրջ չի ընդունի նման պարա­գա­յում։ Մենք այդպես հրա­ժարվե­լու ենք պետա­կան սահմա­նից ու դրա փոխա­րեն ընտրենք ֆիդա­յա­կան ճակատն ու անվերջա­նա­լի, անհասկա­նա­լի։ Մինչդեռ մենք պիտի քաջություն ունե­նանք ընդունե­լու իրա­կա­նությունը։ Մենք ապրում ենք չափե­լի աշխարհում ու չենք կարող այնտեղ լինել նման անո­րոշ ընկա­լումնե­րով։ Աշխարհում բազմա­թիվ երկրներ կան, որ իրար հետ լուրջ խնդիրներ ունեն, բայց միևնույն ժամա­նակ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ են հաստա­տել, որովհետև չեն կարող մշտա­պես ապրել անո­րո­շության ու անհասկա­նա­լիության մեջ։ Թուրքիան ու Հունաստա­նը։ Խնդիրներ չունե՞ն, ունեն, նույնիսկ բազմա­թիվ խնդիրներ, բայց դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ ունեն իրար հետ, Չինաստա­նը, Հնդկաստա­նը,  Ճապոնիան․․․բոլորը խնդիրներ ունեն միմյանց հետ, բայց միա­ժա­մա­նակ նաև հարա­բերվում են։ Լավ կանենք, եթե մի փոքր լրջա­նանք ու մեր ինքնիշխան պետա­կան հայե­ցա­կարգը առաջ տանենք, ոչ թե մնանք ուրի­շի ձեռքում ու հոգե­բա­նությա­նը գերի, որ ռուսնե­րը մեզ ամեն անգամ չօգտա­գործեն ու մենք անընդհատ չմեռնենք ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի արանքում։

Կայծ Մինասյանն ասաց, որ Սփյուռքում ապրող հայե­րը պիտի իրենց ազվե­լի զուսպ լինեն ու հասկա­նան, որ իրենք իրա­վունք չունեն Հայաստա­նում ապրող հայե­րի փոխա­րեն որո­շում կայացնե­լու։ Եթե պատե­րազմ եղավ, Հայաստա­նի հայերն են գնա­լու կռվե­լու, ոչ թե Լոս Անջե­լե­սում, Փարի­զում ու Նյու Յորքում իրենց համար հանգիստ նստածնե­րը։ 

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ