14.7 C
Yerevan

Ինչո՞ւ է Ադրբե­ջա­նը պահանջում լուծա­րել ԵԱՀԿ‑ը

Ադրբե­ջա­նի նախա­գահ Ի. Ալիևը մայի­սի 14-ին ԵԱՀԿ գործող նախա­գա­հի գլխա­վո­րած պատվի­րա­կության ընդունե­լության ժամա­նակ հայտա­րա­րել է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունն արդեն մնա­ցել է պատմության մեջ և գոյություն չունի, և ասել է, որ եկել է ժամա­նա­կը՝ վերացնե­լու ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր հարա­կից կառույցնե­րը։

Մանվել Սարգսյան

(մաս առա­ջին)

Լեռնա­յին Ղարա­բա­ղից հայ բնակչության բռնի տեղա­հա­նումից ի վեր Հայաստա­նի ղեկա­վա­րությունն ամբողջությամբ հանել է Արցա­խի հարցը իր քաղա­քա­կա­նությունից։ Ամե­նա­բարձր մակարդա­կով հայտա­րարվեց, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդիր չունի։ Արցախցի­նե­րի՝ իրենց տներ կոլեկտիվ վերա­դարձի խնդի­րը հայկա­կան քաղա­քա­կա­նության մեջ նույնպես չկա։ Այն ֆոնին, երբ Միացյալ Նահանգնե­րը և Եվրա­միությունը չեն դադա­րում հռչա­կել Արցա­խի ժողովրդի՝ միջազգա­յին հսկո­ղության տակ վերա­դառնա­լու իրա­վունքը, նման դիրքո­րո­շումն այնքան էլ պարզ չի թվում։ Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այս դիրքո­րո­շումը թելադրված է Ադրբե­ջա­նի վերջնագրով, որը սպառնում է պատժել Հայաստա­նին սոսկ Լեռնա­յին Ղարա­բաղ հասկա­ցությունը հիշա­տա­կե­լու համար:

Իսկա­պես, Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությունը ամե­նա­բարձր մակարդա­կով երբեք չի դադա­րում հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րել, որ Հայաստա­նը պետք է վերացնի Լեռնա­յին Ղարա­բա­ղին վերա­բե­րող բոլոր հղումնե­րը և պետք է դադա­րեցնի Ադրբե­ջա­նի դեմ հայցեր ներկա­յացնել միջազգա­յին դատա­րաննե­րում: Եվ նույնիսկ բոլոր երկրնե­րը, որոնք ցանկա­նում են գործ ունե­նալ Ադրբե­ջա­նի հետ, պետք է իրենց քաղա­քա­կա­նությունից բացա­ռեն Հայաստա­նի և հայե­րի թեման։

Հայաստա­նում շատերն են հասկա­նում այս թեմա­յով ՀՀ իշխա­նություննե­րի լռության պատճառնե­րը։ Իշխա­նություններն իրենք, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այս դիրքում տեսնում են Ադրբե­ջա­նի ագրե­սիվ գործո­ղություննե­րը զսպե­լու ռեսուրսներ։ Բայց արդյոք դա իսկա­պես այդքան պարզ է: Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը վկա­յում են հակա­ռա­կի մասին. Հայաստա­նը պետք է մտա­ծի այն մասին, որ «ծառի հետև­ում թաքնվել չի նշա­նա­կում փրկվել»։ Եթե ​​խնդրի մասին լռում ես, ապա այդ խնդի­րը մանի­պուլացնե­լու իրա­վունք եստա­լիս քո հակա­ռա­կորդին։ Եվ մինչ Հայաստա­նի փողոցնե­րում և կառա­վա­րա­կան միջանցքնե­րում վիճում են այն պայմաննե­րի մասին, որոնցով արժե վերա­կանգնել հայկա­կան պետությունը նախկին խորհրդա­յին սահմաննե­րի շրջա­նակնե­րում, Ադրբե­ջա­նը որո­շել է գնալ այլ ճանա­պարհով և կասկա­ծի տակ դնել Հայաստա­նի Հանրա­պե­տության օրի­նա­կա­նությունը: Հայաստա­նի ղեկա­վա­րությունը, տարածքա­յին նախնա­կան զիջումնե­րի միջո­ցով ներքա­շե­լով Ադրբե­ջա­նին սահմա­նա­զատման գործընթա­ցում, հույս ունի, որ ամուր «լեգի­տիմ» պարիսպ կստեղծի իր տարածք մտնող յուրա­քանչյուրի դեմ։ Բայց, ինչպես պարզվում է, ևս մեկ անգամ թերագնա­հա­տում է հակա­ռա­կորդի հնա­րամտությունը։ Չի հասկա­ցել, որ Ադրբե­ջա­նի համար սահմա­նի հարցը պարզա­պես Հայաստա­նին ավե­լի լուրջ հարցե­րում հետա­գա զիջումնե­րի ստի­պե­լու մեթոդ է։ «Խաղա­ղության մասին մեր երա­զողնե­րը», իհարկե, հեռու են նման բանե­րը հասկա­նա­լուց։

Հիմա կփորձեմ համա­ռոտ բացատրել. Ադրբե­ջա­նի նախա­գահ Ի. Ալիևը մայի­սի 14-ին ԵԱՀԿ գործող նախա­գա­հի գլխա­վո­րած պատվի­րա­կության ընդունե­լության ժամա­նակ հայտա­րա­րել է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունն արդեն մնա­ցել է պատմության մեջ և գոյություն չունի, և ասել է, որ եկել է ժամա­նա­կը՝ վերացնե­լու ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր հարա­կից կառույցնե­րը։ Իր ասե­լով, «ադրբե­ջա­նա­կան կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկա­կան կողմը չհա­մա­ձայնի դրան»։ Միա­ժա­մա­նակ, Ալիևն ընդգծել է, որ Ադրբե­ջա­նը իր կամքի և ուժի շնորհիվ վերջ դրեց օկուպա­ցիա­յին՝ ապա­հո­վե­լով տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու ինքնիշխա­նությունը՝ միջազգա­յին իրա­վունքի նորմե­րին ու սկզբունքնե­րին և ՄԱԿ‑ի կանո­նադրությա­նը համա­պա­տասխան։ Ոչ միայն ԵԱՀԿ‑ն, այլեւ հայ «առա­ջա­դեմ» մտա­վո­րա­կաննե­րը, իհարկե, ներքուստ կհա­մա­ձայնեն Ալիեւի հետ։ Այսինքն, թող նա փակի անցյա­լից ամեն ինչ և գնանք դեպի «խաղաղ ապա­գա»: Ճիշտ նույն կերպ էին մտա­ծում Հայաստա­նի ղեկա­վա­րությունում նրանք, ովքեր 1991 թվա­կա­նին Արցա­խը ճանա­չե­ցին որպես Ադրբե­ջա­նի մաս՝ այն հույսով, որ դրա­նից հետո կռվե­լու կարիք չի լինի։ Բայց հետո իրենց միամտության համար պատիժ ստա­ցան՝ դաժան պատե­րազմ։ Եվ միայն դրա­նից հետո հասկա­ցան, որ թշնա­մուն իրա­վունքներ զիջելն այնքան էլ անվնաս չէ՝ դրա դիմաց կարող ես սարսա­փե­լի հարված ստա­նալ։ Իսկ ինչո՞ւ է Ալիեւը ցանկա­նում փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյոք դա ընդա­մե­նը պատմությունն ամփո­փե­լու համար է: Ի դեպ, նա առա­ջին անգամ այս առա­ջարկով դիմել է Մյունխե­նում գտնվող ԵԱՀԿ քարտուղա­րին։ Ինչու՞ նման համա­ռություն: Հայաստա­նի իշխա­նություննե­րը մտածե՞լ են այս մասին։ Ըստ երև­ույթին, ոչ ամբողջությամբ, քանի որ նույն ԵԱՀԿ‑ի նախա­գա­հի հետ երև­անյան զրույցի ընթացքում նրանք խոսել են միայն այն մասին, թե որքան ջանա­սեր են և որքան ուշա­դիր են իրա­կա­նացնում սահմա­նա­զա­տումը և կերտում խաղա­ղություն և ժողովրդա­վա­րություն։ Նրանք չէին հասկա­նում, որ իրենց դեմ բոլո­րո­վին այլ ինտրիգներ են հյուսվում՝ սահմա­նին Ադրբե­ջա­նը պարզա­պես մուկն ու կատու է խաղում Հայաստա­նի ու աշխարհի հետ։ Եվ դարձյալ մեր քաղքե­նի­նե­րին թվում է, որ սահմա­նա­զա­տումը որո­շա­կի արժեք ունի Ադրբե­ջա­նի համար. նրանք չեն կարող հասկա­նալ, որ սա ընդա­մե­նը արդյունա­վետ մեխա­նիզմ է՝ Հայաստա­նին ստի­պե­լու անվե­րա­պա­հո­րեն հանձնվել՝ ընդունե­լով իր մեղքը օտար տարածքնե­րի օկուպացման մեջ։ 

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://hetq.am/hy/article/166572?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2-Q5VVsK7KXsO1WFrfJxFkCb7WJQjZqwEd81bJnj3CAjGgSWP5xFTA9FM_aem_Afq0vSloomFcDgSNc30S_vkwSisFcKiboZKkLitL3QbXQ6yFGlWG8HCp1azooAhAHdzZgHZ2XdoLD4MJH8h_yKGD

Առնչվող Հոդվածներ