29.9 C
Yerevan

Ի՞նչն Է Վախեցնում Ալիև­ին

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կա­նը թուրք եւ ուզբեկ գործընկերնե­րի հետ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը քննարկե՞լ է: Իսկ նա ինչու՞ առանձին հանդի­պում չի ունե­ցել Ղազախստա­նի նախա­գա­հի ներկա­յա­ցուցչի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Ալմա­թիի սիմվո­լի­կան վանու՞մ ՝ Ալիեւին

Ալմա­թիում գումարվել է Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության անդամ երկրնե­րի նախա­գահնե­րի արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով խորհրդա­կաննե­րի հանդի­պում: Այդ մասին սոցիա­լա­կան X հարթա­կի միկրոբլո­գում գրա­ռում է կատա­րել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կան, աշխա­տա­կազմի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րի բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը: Իմ կոլե­գա­նե­րի եւ բարե­կամնե­րի հետ քննարկել ենք մեր երկրնե­րի միջեւ եղբայրա­կան հարա­բե­րություննե­րի հեռանկա­րը եւ փոխա­դարձ գետաքրքրություն ներկա­յացնող ռեգիո­նալ հարցեր,- գրել է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կա­նը՝ նշե­լով, որ կայա­ցել են Թուրքիա-Ադրբե­ջան-Ուզբեկստան եռա­կողմ խորհրդատվություններ:

Մեկ շաբաթ առաջ Ռուսաստա­նի Դաշնության նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը պետա­կան այց է կատա­րել Ուզբեկստան, որի առաջնորդը վերջերս պատվա­վոր հյուրի կարգա­վի­ճա­կով մասնակցել է ԵՏՄ խորհրդի նիստին: Կողմե­րը ստո­րագրել են էներգե­տիկ ոլորտում համա­գործակցության, Ուզբեկստա­նում ԱԷԿ‑ի կառուցման եւ առեւտրատնտե­սա­կան կապե­րի ընդլայնման համա­ձայնագրեր: Գլխա­վո­րը, սակայն, այն է, որ մինչ այդ Ուզբեկստա­նի նախա­գա­հը չի ընդունել Տաշքնեդ այցե­լած Մեծ Բրի­տա­նիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար, նախկին վարչա­պետ Քեմե­րո­նին:

Ալմա­թիում թուրք-ադրբե­ջա­նա-ուզբե­կա­կան խորհրդատվություններն ինչի՞ շուրջ են ծավալվել, ընդհա­նուր մոտե­ցումներ չեն արձա­նագրվել, երեք երկրներն ստիպված են եղել «սեպա­րատ քննարկումներ» սկսե՞լ, թե այդ տրա­մադրվա­ծությունը նախորդել է ԹՊԿ ձեւա­չա­փով հանդիպմա­նը: Վերջին շրջա­նում ռուսաստանյան կողմից Ղազախստա­նի ուղղությամբ կոշտ քննա­դա­տություններ են հնչում: Նախա­գահ Տոկաեւին վերագրում են «սինգա­պուրյան փորձն ընդօ­րի­նա­կե­լու» քաղա­քա­կա­նություն, իսկ դա նշա­նա­կում է, որ նա «արեւմտյան ազդե­ցության ներքո է»:

Երկրի ներքին կյանքում Տոկաեւը ֆորմալ առումով հաղթա­հա­րել է Նուրսուլթան-ակա­յի ժառանգությունը: Դա նրան որո­շա­կիո­րեն դուրս է թողնում «ավտո­րի­տարնե­րի ակումբից»: Ըստ երեւույթին, առկա է նաեւ Ուզբեկստա­նի հետ Կենտրո­նա­կան Ասիա­յի «առանցք լինե­լու» մրցակցություն: Երեւում է, Ալիեւի համար Տոկաեւի հետ երկխո­սությունը «կոմֆորտ» չէ. Ղազախստա­նի նախա­գահն ընդգծված բարե­փո­խա­կան մոտե­ցումներ ունի, ինչը, հավա­նա­բար, բարդացնում է նաեւ նրա հարա­բե­րություննե­րը Թուրքիա­յի եւ Ռուսաստա­նի նախա­գահնե­րի հետ:

Ալմա­թին հյուրընկա­լել է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րին: Ու թեեւ Ռուսաստա­նի ԱԳՆ‑ն այդ հանդի­պումը ողջունել է, այնուա­մե­նայնիվ Մոսկվան շարունա­կում է պնդել, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ սահմա­նա­զա­տումը եւ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը պետք է տեղի ունե­նան իր խորհրդատվա­կան աջակցությամբ եւ ՌԴ, Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րի միջեւ «ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի հիման վրա»:

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կա­նը թուրք եւ ուզբեկ գործընկերնե­րի հետ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը քննարկե՞լ է: Իսկ նա ինչու՞ առանձին հանդի­պում չի ունե­ցել Ղազախստա­նի նախա­գա­հի ներկա­յա­ցուցչի հետ: Կարե­լի՞ է ենթադրել, որ Ալմա­թին այլեւս հայ-ադրբե­ջա­նա­կան նախա­րա­րա­կան հանդիպման հարթակ չի լինի: Ղազախստանն այլեւս Ադրբե­ջա­նի թուրք եղբայրը չէ՞: Ալմա­թիի սիմվո­լի­կան վանու՞մ է Ալիեւին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ