Հայաստան

Փաշինյանին Թուրքերենով Շնորհավորելը Պետությունը Չսիրելու Նշան Է

Կանադահայ համայնքը հարցեր ունի արքեպիսկոպոսին ու Գալստանյանը դեռ շատ հարցերի մասին պիտի պարզաբանումներ տա բոլորին։

Էդգար Մանուկյան

1inTV-ը տեսակապով զրուցել է Կանադայում բնակվող կառավարման ոլորտի մասնագետ Էդգար Մանուկյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը, ինչպես նաև Կանադայի հայերի վերաբերմունքը այդ ամենին։
Էդգար Մանուկյանը, անդրադառնալով այն բանին, որ հունիսի մեկին Նյու Յորքում գովազդային վահանակի վրա թուրքերենով շնորհավորանք է հղվել Նիկոլ Փաշինյանին և կասկածներ կան, որ դրա հեղինակը ամերիկահայ որոշ կազմակերպություններ են, ընդ որում դա բավական մեծ հավանության է արժանացել ՀՅԴ մամուլի կողմից, ասաց, որ լսել է, որ նման բան է կատարվել, բայց ժամանակ չի ունեցել հետաքննելու և հասկանալու, թե ով է դրա հետևում կանգնած, բայց ով էլ որ դա արած լինի, թող իմանա, որ դա պետությունը չսիրելու քայլ է։ Անկախ նրանից, թե ով է իշխանություն, նման բան սկզբունքորեն չի կարելի անել, քանի որ դրանով ոչ թե իշխանությանը կամ անձին ես վիրավորում, այլ ուրիշների մոտ նսեմացնում ես քո պետությունը, վիրավորում ես քո պետությանը։
Էդգար Մանուկյանն ասաց, որ Բագրատ Գալստանյանի շարժումը իր էությամբ չի կարող հաջողության հասնել, որովհետև նա բառացիորեն կրկնում է այն, ինչ ժամանակին արել է Նիկոլ Փաշինյանը, իսկ աշխարհում չկա որևէ դեպք, որ մեկը վերցնի մի ուրիշի հաջողված ծրագիրը, կրկնի ու հասնի հաջողության, սովորաբար տապալվում են։ Հիմա Բագրատ Գալստանյանի շարժումը նման է այն երևույթին, երբ չինացիները վերցնում են որևէ հայտնի բրենդ ու անվան մեջ մեկ երկու տառ փոխելով փորձում են կրկնել հաջողությունը, բայց չի ստացվում։ Բագրատ Գալստանյանն իր խոսքում ասում է, որ տաճարը հաղթելու է փողոցին։ Այստեղ ևս հարց կա, քանի որ տաճարը փողոցին չի կարող հաղթել փողոց իջնելով, գողականներին իր շուրջը հավաքելով։ Նման կերպ տաճարը մնալու է փողոցում։
Խոսելով կանադահայերի կարծիքի մասին՝ Էդգար Մանուկյանն ասաց, որ գոնե իր շրջապատում հայ համայնքում շատ շատերը հիանալի հասկանում են, թե ինչ է կատարվում, շատ լավ գիտեն, թե ով ով է և ոչ մի աջակցություն չեն հայտնում շարժմանը։ Վերջին երեսում տարում հայկական համայնքը Կանադայում բավական փոխվել է, շատ են նաև Հայաստանից եկածները, ովքեր գերազանց գիտեն, թե երկրում ինչ է կատարվել։ Անիմաստ են փորձում խոսել, թե երկիրը թալանել են կամ խաբել են, որովհետև հենց ընդդիմությունն է տասնյակ տարիներ շարունակ թալանել ու խաբել։ Հիմա ընդդիմությանը պաշտպանում են որոշ ավանդական կառույցներ, բայց դրանք այնքան քիչ ու սակավաթիվ են, որ ոչ մի գործնական փոփոխություն չեն կարող անել։
Է․ Մանուկյանը նաև անդրադարձավ անձամբ Բագրատ Գալստանյանին և ասաց, որ նրան վերաբերվող բավական շատ խոսակցություններ կան, որոշ փաստեր կան, որ բացատրություն են պահանջում։ Կանադայի իշխանությունների կողմից դատավճիռ կա եկեղեցու նկատմամբ, կանադահայ համայնքը հարցեր ունի արքեպիսկոպոսին ու Գալստանյանը դեռ շատ հարցերի մասին պիտի պարզաբանումներ տա բոլորին։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *