29.9 C
Yerevan

Փաշինյա­նին Թուրքե­րե­նով Շնորհա­վո­րե­լը Պետությունը Չսի­րե­լու Նշան Է

Կանա­դա­հայ համայնքը հարցեր ունի արքե­պիսկո­պո­սին ու Գալստանյա­նը դեռ շատ հարցե­րի մասին պիտի պարզա­բա­նումներ տա բոլո­րին։

Էդգար Մանուկյան

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է Կանա­դա­յում բնակվող կառա­վարման ոլորտի մասնա­գետ Էդգար Մանուկյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րը, ինչպես նաև Կանա­դա­յի հայե­րի վերա­բերմունքը այդ ամե­նին։
Էդգար Մանուկյա­նը, անդրա­դառնա­լով այն բանին, որ հունի­սի մեկին Նյու Յորքում գովազդա­յին վահա­նա­կի վրա թուրքե­րե­նով շնորհա­վո­րանք է հղվել Նիկոլ Փաշինյա­նին և կասկածներ կան, որ դրա հեղի­նա­կը ամե­րի­կա­հայ որոշ կազմա­կերպություններ են, ընդ որում դա բավա­կան մեծ հավա­նության է արժա­նա­ցել ՀՅԴ մամուլի կողմից, ասաց, որ լսել է, որ նման բան է կատարվել, բայց ժամա­նակ չի ունե­ցել հետաքննե­լու և հասկա­նա­լու, թե ով է դրա հետև­ում կանգնած, բայց ով էլ որ դա արած լինի, թող իմա­նա, որ դա պետությունը չսի­րե­լու քայլ է։ Անկախ նրա­նից, թե ով է իշխա­նություն, նման բան սկզբունքո­րեն չի կարե­լի անել, քանի որ դրա­նով ոչ թե իշխա­նությա­նը կամ անձին ես վիրա­վո­րում, այլ ուրիշնե­րի մոտ նսե­մացնում ես քո պետությունը, վիրա­վո­րում ես քո պետությա­նը։
Էդգար Մանուկյանն ասաց, որ Բագրատ Գալստանյա­նի շարժումը իր էությամբ չի կարող հաջո­ղության հասնել, որովհետև նա բառա­ցիո­րեն կրկնում է այն, ինչ ժամա­նա­կին արել է Նիկոլ Փաշինյա­նը, իսկ աշխարհում չկա որևէ դեպք, որ մեկը վերցնի մի ուրի­շի հաջողված ծրա­գի­րը, կրկնի ու հասնի հաջո­ղության, սովո­րա­բար տապալվում են։ Հիմա Բագրատ Գալստանյա­նի շարժումը նման է այն երև­ույթին, երբ չինա­ցի­նե­րը վերցնում են որևէ հայտնի բրենդ ու անվան մեջ մեկ երկու տառ փոխե­լով փորձում են կրկնել հաջո­ղությունը, բայց չի ստացվում։ Բագրատ Գալստանյանն իր խոսքում ասում է, որ տաճա­րը հաղթե­լու է փողո­ցին։ Այստեղ ևս հարց կա, քանի որ տաճա­րը փողո­ցին չի կարող հաղթել փողոց իջնե­լով, գողա­կաննե­րին իր շուրջը հավա­քե­լով։ Նման կերպ տաճա­րը մնա­լու է փողո­ցում։
Խոսե­լով կանա­դա­հա­յե­րի կարծի­քի մասին՝ Էդգար Մանուկյանն ասաց, որ գոնե իր շրջա­պա­տում հայ համայնքում շատ շատե­րը հիա­նա­լի հասկա­նում են, թե ինչ է կատարվում, շատ լավ գիտեն, թե ով ով է և ոչ մի աջակցություն չեն հայտնում շարժմա­նը։ Վերջին երե­սում տարում հայկա­կան համայնքը Կանա­դա­յում բավա­կան փոխվել է, շատ են նաև Հայաստա­նից եկածնե­րը, ովքեր գերա­զանց գիտեն, թե երկրում ինչ է կատարվել։ Անի­մաստ են փորձում խոսել, թե երկի­րը թալա­նել են կամ խաբել են, որովհետև հենց ընդդի­մությունն է տասնյակ տարի­ներ շարունակ թալա­նել ու խաբել։ Հիմա ընդդի­մությա­նը պաշտպա­նում են որոշ ավանդա­կան կառույցներ, բայց դրանք այնքան քիչ ու սակա­վա­թիվ են, որ ոչ մի գործնա­կան փոփո­խություն չեն կարող անել։
Է․ Մանուկյա­նը նաև անդրա­դարձավ անձամբ Բագրատ Գալստանյա­նին և ասաց, որ նրան վերա­բերվող բավա­կան շատ խոսակցություններ կան, որոշ փաստեր կան, որ բացատրություն են պահանջում։ Կանա­դա­յի իշխա­նություննե­րի կողմից դատավճիռ կա եկե­ղե­ցու նկատմամբ, կանա­դա­հայ համայնքը հարցեր ունի արքե­պիսկո­պո­սին ու Գալստանյա­նը դեռ շատ հարցե­րի մասին պիտի պարզա­բա­նումներ տա բոլո­րին։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ