Ընդդիմությունը երեկվա հավաքում ինքնաբացահայտվեց, երբ ժողովրդին «կշտամբեց» չարթնանալու, իրեն չմիանալու համար: Նա ժողովրդին փաստացի «նիկոլական ժեխ» անվանեց:
Վահրամ Աթանեսյան
Ընդդիմություն լինելն ամենաթողության ինդուլգենցիա չէ, պետական պատասխանատվություն է
Երկրում ամեն ինչի համար իշխանությունն է պատասխանատու,- ասում են ընդդիմությունը, նրա քարոզչիչները եւ նրա հետ աֆիլացված քաղաքագիտական շրջանակները:» Այո, «իշխանությունն է պատասխանատու», «բայց դրանից ամենեւին էլ չի հետեւում, թե ընդդիմություն լինել՝ նշանակում է ամենաթողության ինդուլգենցիա ունենալ: Այլ երկրներում չգիտեմ, բայց Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմության կարգավիճակը սահմանված է Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքով եւ ըաստ այդմ պետական համակարգի սուբյեկտ է:
Ի՞նչ է կատարվում տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում։ «Ակնհայտ է»։ Եւ եթե իշխանության վարքի գնահատման չափանիշները, ասենք, «Հանրային հեռուստատեսությունն է», ապա ընդդիմության «հայելին» էլ այդ տրամաբանությամբ նրա մամուլն է, հեռուստատեսությունը, նրան սատարող քաորզչությունը՝ ներառյալ սոցիալական մեդիան։ Հունիսի 17-ի հավաքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը քաղաքական բովանդակություն է տվել «բռնագաղթված արցախցիների նկատմամբ իշխանության ատելության» խոսույթին։
Որ այդպես էլ պիտի լիներ՝ պարզ էր Հայաստանի նախկին եւ Արցախի անպաշտոն ՄԻՊ-ի համատեղ հայտարարությունից, ինչպես «արցախցի կնոջը տաքսի մեքենայից բռնությամբ իջեցնելու» պատմությունը, որ գեներացվեց սոցցանցային «հրաշապատում հեքիաթներով» եւ հասավ քաղաքական խոսույթի մակարդակի: Սոցիալական ցանցերի արցախյան սեգմենտի անգամ թռուցիկ դիտարկումը բացահայտում է շատ ավելի վտանգավոր երեւույթները: Ստեղծվել է «ֆեյքաֆաբրիկա» եւ ստացել հստակ հանձնարարություն՝ բացահայտել եւ անարգանքի սյունին գամել արցախցի «նիկոլականներին»: Չեն խնայում նույնիսկ կանանց եւ աղջիկներին, որ պրոֆեսիոնալ փորձով Երեւանում աշխատանք են գտել:
Ընդդիմությունն, իհարկե, չքմեղանում է, որ կապ չունի, դա «արդարացի զայրույթի պոռթկում է,»: Բայց ի՞նչ անուն կարելի է տալ մամուլին, որ Բելառուսի նախագահի անունից ֆեյք հայտարարություն է տարածում, որտեղ Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենավերջին հայհոյախոսություններ են հնչում: Ոչ բելառուսական, ոչ ռուսաստանյան, ոչ անգամ ադրբեջանական որեւէ լրատվամիջոց այդ «հավաստի տեղեկություննը» նույնիսկ չի նկատել:
Դե իսկ Սյունիքի Շուռնուխ գյուղից «մի երիտասարդի նամակը», հրապարակված նույն լրատվամիջոցի կողմից, ոչ միայն լրագրողական էթիկայի, տարրական բարեվարքության սահմաններից է դուրս: Ունիսոնն ակնհայտ է: Ստեփանակերտից բռնագաղթված, ծնունդով Սյունիքից գրողը ֆեյսբուքում իր համերկրացիներին «ժեխ» է անվանել միայն նրա համար, որ Կապան այցելած Նիկոլ Փաշինյանին ոչ թե հայհոյել, այլ ժպտադեմ ընդունել են, հետը լուսանկարվել: Ընդդիմության հետ աֆիլացված լրատվամիջոցը դա անվանել է «թատերականացված տեսարան»։
Սյունիքը, իհարկե, Նիկոլ Փաշինյանին միաձայն չի մեծարում: Բայց Սյունիքը հակափաշինյան, բագրատգալստանյանական չէ: Հակառակ դեպքում նա կմեկներ Կապան՝ ինչպես խոստացել էր: Ընդդիմությունը երեկվա հավաքում ինքնաբացահայտվեց, երբ ժողովրդին «կշտամբեց» չարթնանալու, իրեն չմիանալու համար: Նա ժողովրդին փաստացի «նիկոլական ժեխ» անվանեց:
«Դա քաղաքական ինքնադիաախտորոշում է»: Ինստիտուցիոնալ ընդդիմությունը ժողովրդին դիտում է «իշխանափոխության գործիք»: Ինքը, Հրանտ Մաթեւոսյանի դիպուկ բնորոշմամբ «պարոնտեր» է, ինքը «վերեւն» է, ժողովուրդը՝ «ներքեւը»: Այդպես եղել է եւ ավարտվել ֆիասկոյով: Մեկ տարի առաջ իշխող ուժին 800 հազար քվե տված ժողովուրդը 2018թ. ապրիլին նույն իշխանությանը մերժել է: Հայաստանում այդպես երբեք չպիտի լինի, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ կուսակցությունը շատ լավն են, ընդմիշտ պիտի իշխեն, այլ՝ որ Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, միջազգային սուբյեկտությունը փորձության այլեւս չպետք է ենթարկվի:
Լուսանկարը՝ panorama.am-ի
Հոդվածը՝ 1in.am կայքից։