Մոսկվայի կողմից իրականացվող ու վերահսկվող քաղաքականություն է ու միջնորդ վերահսկիչի դերն էլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է կատարում, որը ոչ հայերեն, ոչ ռուսերեն նորմալ խոսել չգիտե։
Ռուբեն Հախվերդյան
Քաղաքականությունը միշտ էլ եղել է հասարակության տարբեր հատվածներին միավորող կամ պառակտող երևույթ։ Ներքին իրադրությունները, դրանց զարգացումներն ու սրացումները հաճախ իրար դեմ են հանել հանրության տարբեր խմբերին կամ միավորել։ Այդ շարքում առանձնահատուկ են հանրության այն խմբերն ու ներկայացուցիչները, որոնք առավել պատասխանատու են հասարակության կրթության, բարոյական արժեհամակարգի նկատմամբ։ Այդ առումով առավել կարևոր է, թե հասարակության կրթական, մշակութային հատվածի ներկայացուցիչները ինչ դիրք կբռնեն իրադարձությունների ժամանակ, ի՞նչ արժեքներով կկրթեն և ուր կտանեն նրան։
Այդ առումով անշուշտ գերադասելի է, որ այն մարդիկ, որոնց մենք ընդհանուր անունով կոչում ենք մտավորական, այսինքն ուսուցիչներ, երաժիշտներ, գիտականներ և այլն, ոչ միայն իրենց հաստատ ներկայությունն ունենան այդ հարցերում, այլև անձնական օրինակ ցուցաբերեն։ Այդ առումով հետաքրքիր էր Պետրոս Ղազարյանի և երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի զրույցը, որտեղ երգահանը նաև քննադատել է որոշ արտիստների։
Մեր Ուղին
Ստորև ներկայացնում ենք այդ զրույցի համառոտ նկարագիրը՝
Երգահանն իր կարծիքն է հայտնել մի շարք երևույթների հանդեպ, ինչպես օրինակ ՀՀՇ(Հայոց Համազգային Շարժում) և Ղարաբաղ Կոմիտեի մասին։ Հախվերդյանի կարծիքով մենք հաղթել ենք առաջին արցախյան պատերազմը, որովհետև ռուսներն այդպես էին ուզում։ Այնպես ինչպես և նրանք ամեն ինչ արեցին, որ մենք պարտվենք երկրորդ պատերազմում։ Դա Մոսկվայի հին քաղաքականությունն է՝ բաժանիր, որ տիրես և ահա Մոսկվան էլ անդրկովկասի ժողովուրդներին իրար դեմ է հանում, կոնկրետ այս դեպքում Արցախով է թշնամացնում հայերին ու ադրբեջանցիներին։
Ռ․ Հախվերդյանն ասաց, որ դեռևս շարժման տարիներին Մոսկվան էր վերահսկում ամեն ինչ, հայերին պատրանքներ տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, որ նրանք հաղթելու են։ Մինչդեռ Մոսկվան իր մարդկանց ուներ ամենուր՝ բոլոր կրթական, մշակութային, այսինքն բոլոր ստրատեգիական կետերում կային խորհրդային, իսկ հետո նաև ռուսական ՊԱԿ աշխատակիցներ, այնպես ինչպես Զորի Բալայանն էր խորհրդային ՊԱԿ կողմից գրողների միությունում հսկիչ նշանակվել։ Այնպես ինչպես, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջին տեղակալը պիտի հաստիքով կգբ աշխատակից լինի։ Ու այդ ամենը չի դադարել, շարունակվում է հենց հիմա։ Խորհրդային Միությունը դեռ շարունակվում է, ապրում է մեր մեջ, կայսրությունը ողջ է ու նրա ծանր շունչը խեղդում է բոլորիս։
Երգահանն ասաց, որ Հայաստանի անկախության առաջին օրերից էլ Մոսկովյան կգբ-ը հսկել է հայերին ու ՀՀ ներքաղաքական կյանքը։ Շատերն են մասնակից ու կատարող։ Նա մի շարք օրինակներ բերեց, թե ինչպես են Հայաստանում տարբեր պաշտոնյաներ սպանվել ու վերացվել մոսկվայի կողմից, բայց ոչ դատ է եղել, ոչ էլ որևէ բան։
Ռ․ Հախվերդյանը նաև անդրադարձավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից ձեռնարկված բողոքի շարժմանը, համարեց, որ այն Մոսկվայի կողմից իրականացվող ու վերահսկվող քաղաքականություն է ու միջնորդ վերահսկիչի դերն էլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է կատարում, որը ոչ հայերեն, ոչ ռուսերեն նորմալ խոսել չգիտե։
Երգահանը խոսեց մտավորականության մասին։ Ասաց, որ չի հասկանում, թե մտավորականն ով է։ Մենք ում ասես մտավորական ենք համարում որպես ի՞նչ։ Նկարիչին ու երգչին ինչո՞ւ են մտավորական համարում։ Երգիչը երգիչ է, արտիստ է։ Օրինակ Մրոն, Դավիթ Ամալյանը կամ Արամոն։ Նրանք էլ երգում են ամեն մեկն իր համար։ Նրանք արտիստներ են, ոչ թե մտավորականներ։
Հարցազրույցը՝