Հայաստան

Բրիտանիայում` Ձախերը, Ֆրանսիայում` Աջերը

Ինչպիսի՞ կոնտրաստ կստացվի այդ առումով Բրիտանիայի ու ցամաքային Եվրոպայի միջեւ, սա թերեւս կլինի միջազգային քաղաքականության նուրբ ինտրիգներից մեկը:

Հակոբ Բադալյան

Իշխանափոխություն Բրիտանիայում, ռազմավարական մրցակցություն Կովկասում

Բրիտանիայում տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում պահպանողական կուսակցությունը պարտվել է լեյբորիստներին: Նրանք 14 տարվա ընդմիջումից հետո կձեւավորեն Բրիտանիայի նոր կառավարությունը: Լեյբորիստները բրիտանական քաղաքական համակարգի երկու հիմնական ուժերից մեկն են, որ ձախ կենտրոնամետ ուղղվածության են, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության:

Ի դեպ այդ առումով ուշադրության է արժանի, որ, այսպես ասած ցամաքային Եվրոպայի երկրներում կայացած վերջին ընտրություններում՝ Եվրախորհրդարանի ընտրություններ, Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններ, գերակայել է աջ ուժերի հաղթանակը, իսկ Բրիտանիայում փաստորեն իշխանության են գալիս ձախերը: Ինչպիսի՞ կոնտրաստ կստացվի այդ առումով Բրիտանիայի ու ցամաքային Եվրոպայի միջեւ, սա թերեւս կլինի միջազգային քաղաքականության նուրբ ինտրիգներից մեկը: Բրիտանիայում լեյբորիստական կառավարության ձեւավորման առումով թերեւս որոշակի ուշադրության հիմքեր կան նաեւ Հայաստանում, հաշվի առնելով այն, որ նախորդ տարի Հայաստանն ու Բրիտանիան արձանագրեցին ռազմավարական երկխոսության ձեւաչափ, եւ այժմ իհարկե հետաքրքիր է, թե դրան ինչպես է վերաբերելու լեյբորիստական կառավարությունը:

Ձեւաչափը լեյբորիստների համար կունենա նշանակություն, կարժանանա՞ աշխատանքային ուշադրության, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, Լոնդոնի հետ հարաբերությունը զարգացնելը իհարկե Հայաստանի համար դիվանագիտական աշխատանքի կարեւոր մաս է, թեեւ պետք է նաեւ արձանագրել, որ գործնական իմաստով Կովկաասի հանդեպ բրիտանական քաղաքականության հիմնական հենարանյերը շարունակում են մնալ եւ թերեւս մնալու են Թուրքիան ու Ադրբեջանը:

Այդ հանգամանքը ինքնին իհարկե կարեւոր է դարձնում հայ-բրիտանական հնարավորինս արդյունավետ հարաբերության հանգամանքը, սակայն միեւնույն ժամանակ այդ արդյունավետությունը կախված է նաեւ չափազանցված սպասումներից զերծ մնալուց եւ իրողությունները հաշվի առնելուց: Իսկ իրողությունների շարքում է նաեւ Հայաստանի համար թերեւս բավականին էական մի նրբերանգ, մասնավորապես այն, որ մեր ռեգիոնում մրցակցային ռեժիմում են բրիտանական եւ ֆրանսիական ռազմավարությունները:

Հովածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *