19.9 C
Yerevan

Օրբա­նը Վա-Բա՞նկ Է Գնում

ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վում Թուրքիա­յի նախա­գա­հը բացա­հայտել է, որ թեեւ սատա­րում է Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությա­նը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը, պատե­րազմող կողմ չի դառնա: Պեկի­նում Հունգա­րիա­յի վարչա­պետն ասել է, որ Ռուսաստանն, այո, ներխուժել է Ուկրաի­նա, բայց ինքը դատա­վոր չէ։

Վահրամ Աթա­նեսյան

Հունգա­րիա­յի վարչա­պե­տի խորհրդա­կան Բալաժ Օրբա­նը Magyar Nemzet թերթին ասել է, որ Ուկրաի­նա, Ռուսաստան եւ Չինաստան այցից, Վաշինգտո­նում Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նի եւ ԱՄՆ նախկին նախա­գահ Թրամփի հետ հանդի­պումնե­րից հետո Եվրա­միության երկրնե­րի առաջնորդնե­րին ներկա­յացրել է ուկրաի­նա­կան ճգնա­ժա­մի կարգա­վորման իրա­տե­սա­կան ծրա­գիր: Նրա գնա­հատմամբ՝ եթե Եվրա­միությունը ձգտում է խաղա­ղության, ապա պետք է փոխի իր քաղա­քա­կա­նությունը, քանի որ հունգա­րա­կան առա­ջարկությունը բխում է իրա­վի­ճա­կի ռեա­լիստա­կան գնա­հա­տա­կից եւ առա­ջադրում է ռեա­լիստա­կան նպա­տակներ եւ քայլե­րի համա­պա­տասխան ժամա­նա­կա­ցույց:

Օրբա­նի ծրագրի մասնրա­մասնություննե­րը հայտնի չեն, կարե­լի է միայն ենթադրել, որ նրա առա­ջարկության հիմնա­կան կետը վերա­բե­րում է ներկա­յիս շփման գծով հրա­դա­դա­րի հաստատմա­նը: Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ հանդի­պումից հետո Օրբա­նը նախ ասել է, որ Պուտի­նը չի ընդունում այդ գաղա­փա­րը, բայց Պեկին այցից հետո որո­շա­կի սրբագրում է արել. Ռուսաստա­նը կհա­մա­ձայնի, եթե հրա­դա­դա­րի հաստա­տումը չի նպաստի, որ Ուկրաի­նան զորքե­րի վերա­դա­սա­վո­րում, վերա­տե­ղա­բաշխում եւ վերա­զի­նում իրա­կա­նացնի: Կիեւը միանշա­նա­կո­րեն մերժում է ռազմա­ճա­կա­տա­յին գիծը հրա­դա­դա­րի գոտի ֆիքսե­լու առա­ջարկությունը:

Հայտնի է, որ Օրբա­նի Կիեւ, Մոսկվա եւ Պեկին այցից հետո արտա­քին քաղա­քա­կա­նության եւ անվտանգության հարցե­րով ԵՄ հանձնա­կա­տար Բորե­լը հայտա­րա­րել է, որ նա Եվրա­միությունը չի ներկա­յացնում, այդ շփումնե­րը բացա­ռա­պես երկկողմ են: Այս ֆոնին ամե­րիկյան Politico‑ն, հղե­լով միանգա­մից երեք դիվա­նա­գի­տա­կան աղբյուրնե­րի, գրում է, որ Բորե­լը ծրագրում է խափա­նել օգոստո­սին Եվրա­միության երկրնե­րի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի բուդա­պեշտյան խորհրդա­ժո­ղով անցկացնե­լու Օրբա­նի ծրա­գի­րը:

Ըստ աղբյուրնե­րի օգոստո­սի 28–29-ին Բորե­լը Բրյուսե­լում ԵՄ արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի պաշտո­նա­կան նիստ կգումա­րի: Եթե այն ժամա­նա­կի առումով համընկնի Օրբա­նի նախա­ձեռնությա­նը, ապա «արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը» Բուդա­պեշտ չեն կարող մեկնել: Այդպես է, թե՝ «ոչ, ոչ ոք առաժմ մեկնա­բա­նություն» չի անում: Հունգա­րիա­յի վարչա­պե­տի խորհրդա­կա­նի դժգո­հությունից հասկացվում է, որ ԵՄ անդամ երկրնե­րի առաջնորդներն Օրբա­նի ուկրաի­նա­կան ծրագրին բավա­րար ուշադրություն չեն դարձրել, կողմե­րի միջեւ կոմյունի­կա­ցիա չկա:

Այս իրա­վի­ճա­կում աչքի է ընկնում Վաշինգտո­նում Օրբան-Էրդո­ղան հանդի­պումը: ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վում Թուրքիա­յի նախա­գա­հը բացա­հայտել է, որ թեեւ սատա­րում է Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությա­նը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը, պատե­րազմող կողմ չի դառնա: Պեկի­նում Հունգա­րիա­յի վարչա­պետն ասել է, որ Ռուսաստանն, այո, ներխուժել է Ուկրաի­նա, բայց ինքը դատա­վոր չէ: Միջազգա­յին մամուլը Հունգա­րիա­յի վարչա­պե­տի դիվա­նա­գի­տա­կան մարա­թո­նից դուրս է թողնում հուլի­սի 6‑ին Ադրբե­ջան նրա այցը:

Հունգա­րիան Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության դիտորդ անդամ է: Չի բացառված, որ ուկրաի­նա­կան կարգա­վորման իր նախա­ձեռնությունը նա ներկա­յացրել է նաեւ ԹՊԿ անդամ պետություննե­րի առաջնորդնե­րին: Ադրբե­ջա­նա­կան փորձա­գետնե­րից ոմանք տեսա­կետ են հայտնում, որ ռուս-ուկրաի­նա­կան կարգա­վորման միջնորդություն կարող է ցուցա­բե­րել նաեւ ԹՊԿ‑ն: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Եվրա­միությունը կմերժի ռուս-ուկրաի­նա­կան կարգա­վորման Օրբա­նի ծրա­գի­րը:

Ի՞նչ է հետեւե­լու: Օրբա­նը վա-բանկ կգնա եւ կդի­մի ԹՊԿ աջակցությա՞նը: Եվրա­միության անդամ որոշ երկրնե­րից Սլո­վա­կիա­յի վարչա­պետ Ֆիցոն ապրի­լին այցե­լել է Ադրբե­ջան, Բաքուն բավա­կան սերտ կապեր ունի Բուլղա­րիա­յի եւ Ռումի­նիա­յի հետ: Ավե­լի վաղ փորձա­գի­տա­կան կարծիք է հնչել, որ Օրբա­նը եւ Ալիեւը գործում են Արեւելյան Եվրո­պա­յում «Պուտի­նի ակումբ» ձեւա­վո­րե­լու համար: Հունգա­րիան կընտրի ԹՊԿ‑ի լիի­րավ անդա­մության ճանա­պարհը: Եվրա­միությունը ԹՊԿ‑ն որպես միջազգա­յին լեգի­տիմ կառույց չի ճանա­չում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ