17.7 C
Yerevan

Ալիևի Սահմա­նադրա­կան Փորա­ցա­վը

Հայաստա­նի սահմա­նադրությունը փոխե­լու պահանջը թերեւս ունի շատ ավե­լի նուրբ տողա­տակ, քան այսպես կոչված «Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության» մասին «փաստարկը»:

Հակոբ Բադալյան

Հանցանքի հետքը. Իլհամ Ալիեւի սահմա­նադրա­կան «փորա­ցա­վը»

Հայաստա­նի նոր Սահմա­նադրության ընդունումը չի լինի 2027 թվա­կա­նից շուտ: Այդ մասին հայտնի է դարձել սահմա­նադրա­կան փոփո­խության խորհրդի նիստից հետո, որ տեղի է ունե­ցել հուլի­սի 18-ին: Փաստո­րեն սա նշա­նա­կում է, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության պայմա­նա­գիր չի՞ կնքվի 2027 թվա­կա­նից շուտ: Այդ հարցն առկա է այն պատճա­ռով, որ Ադրբե­ջա­նը ընդհուպ նախա­գա­հի մակարդա­կով հայտա­րա­րում է, որ պայմա­նագրի ստո­րագրման խոչընդոտ է Հայաստա­նի սահմա­նադրությունը, որն ըստ Ալիեւի պարունա­կում է Ադրբե­ջա­նի հանդեպ տարածքա­յին հավակնություն: Եզրա­կացվում է, որ այդ մտա­ցա­ծին պնդման «հիմքը» Հայաստա­նի անկա­խության Հռչա­կագրին սահմա­նադրության մեջ արվող հղումն է:

Իսկ Հռչա­կագրում կա հղում Հայաստա­նի եւ Արցա­խի ԳԽ-ների 1989 թվա­կա­նի դեկտեմբե­րի 5‑ի որոշմա­նը, որով Լեռնաա­յին Ղարա­բա­ղը հայտա­րարվում է Հայաստա­նին միա­վորված: Մինչեւ 2020 թվա­կա­նի 44-օրյա պատե­րազմն ու դրա հետեւանքով ձեւա­վորված նոր ստա­տուս-քվոն եւ ուժե­րի նոր հարա­բե­րակցությունը, ոչ միայն միջազգա­յին որեւէ դերա­կա­տար, այլ նույնիսկ Ադրբե­ջա­նը երբեք չի խոսել Հայաստա­նի սահմա­նադրության մեջ առկա խնդրի մասին: Եթե լիներ այդպի­սի խոսակցության «հիմք», ապա Բաքուն անկասկած չէր զլա­նա դրա մասին կրկնել անվերջ: Ըստ այդմ, ներկա­յիս հայտա­րա­րություննե­րի «հիմքը» ընդա­մե­նը պատե­րազմն է եւ ուժե­րի նոր բալանսը: Ստացվում է, որ, կամ Հայաստա­նը պետք է ընդունի նոր Սահմա­նադրություն եւ «կտրի» սահմա­նադրության ու անկա­խության Հռչա­կագրի միջեւ կապը, կամ Բաքուն պետք է հրա­ժարվի իր պայմա­նից: Սահմա­նադրության փոփո­խության խորհրդի անդամնե­րից առնվազն որոշնե­րը հայտնում են, որ դրա­նում որեւէ խոսք չկա

Հռչա­կագրի մասին: Ինչ խոսք, դա չի նշա­նա­կում, որ չի կարող լինել վաղը: Ամբողջ հարցը հետեւյալն է՝ Հայաստա­նը կատա­րե­լու՞ է Ադրբե­ջա­նի առաջ քաշած ակնհայտ պայմա­նը, կամ՝ Ադրբե­ջա­նը հրա­ժարվե­լու՞ է իր պայմա­նից: Թե՞ կա «միջանկյալ» տարբե­րակ, որի մասին ի դեպ բարձրա­ձայնել է Իլհամ Ալիեւը, ասե­լով, թե խաղա­ղության պայմա­նագրի տեքստը պահանջում է երկա­րա­տեւ աշխա­տանք, բայց փոխա­րե­նը հնա­րա­վոր է նախաստո­րագրել այսպես ասած հիմնա­կան սկզբունքնե­րի շրջա­նա­կա­յին համա­ձայնա­գիր: Բայց, անգամ այդ համա­ձայնա­գի­րը պետք է ունե­նա բովանդա­կություն, հետեւա­բար կարեւոր է, թե ինչպի­սին է լինե­լու այն եւ որքա­նով է այդ բովանդա­կությունը «ամրագրե­լու» ՀՀ սահմա­նադրության առնչությամբ Բաքվի բարձրա­ձայնած պահանջը: Երեւա­նը հայտա­րա­րում է, թե սահմա­նադրության փոփո­խության հարցը բացա­ռա­պես ներքին օրա­կարգ է: Բայց, Ադրբե­ջա­նի հայտա­րա­րություննե­րը գործնա­կա­նում ստեղծել են «անշրջե­լի» իրա­վի­ճակ:

Ըստ ամե­նայնի, եթե իհարկե բանը պայմա­նը կատա­րե­լը չէ՝ պարզա­պես «ներքին գործ» փաթե­թա­վո­րումով, ապա Երեւա­նը թերեւս փորձում է գործել ժամա­նակ շահե­լու տրա­մա­բա­նությամբ՝ մի կողմից Բաքվին առիթ չտա­լու, մյուս կողմից՝ պահանջից խուսա­փե­լու նկա­տա­ռումով: Ընդ որում, հնա­րա­վոր է երկրորդ տարբե­րա­կը, այլա­պես, Ադրբե­ջա­նը հազիվ թե բարձրա­ձայն պահանջնե­րով փաստա­ցի ավե­լորդ բարդություն ստեղծեր Երեւա­նի համար, եթե այն պատրաստ էր անվրեպ կատա­րել պայմա­նը: Բայց, այդ՝ երկրորդ տարբե­րա­կի պարա­գա­յում ստացվում է, որ Ադրբե­ջա­նը իր պայմա­նը դարձրել է «միջազգայնո­րեն լեգի­տիմ», այլա­պես չէր լինի դրա­նից հրա­ժարման պարա­գա­յում սադրանքի կամ ագրե­սի­վության առիթ տալու ռիսկը:

Դրա վկա­յությունն է այն, որ Մինսկի խմբի ամե­րի­կա­ցի նախկին համա­նա­խա­գահ Ջեյմս Ոււորլի­քը վերջերս իր հարցազրույցնե­րից մեկում նշել էր, թե գուցե ճիշտ կլի­նի, որ Երեւա­նը Բաքվին համո­զիչ կերպով հավաստիացնի, որ կփո­խի սահմա­նադրությունը: Մինչդեռ, լավ կլի­ներ, որ նախկին համա­նա­խա­գահն ասեր, օրի­նակ, թե արդյո՞ք Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության գործունեության ամբողջ ընթացքում երբեւէ քննարկվել կամ դիտարկվել է այդպի­սի հարց, երբեւէ դրվել է սեղա­նին կամ օրա­կարգում: Ավե­լին, գուցե հենց այդպի­սի հարց երբեւէ եղած չլի­նե­լու համար է նաեւ, որ Իլհամ Ալիեւը ուզում է, որ այլեւս չլի­նի նաեւ Մինսկի խումբն ու համա­նա­խա­գա­հությունը, որովհե­տեւ դրա լուռ գոյությունն անգամ «պարունա­կում» է այն հանցա­վոր ճանա­պարհի հետքը, որով Իլհամ Ալիեւը փոխել է ստա­տուս-քվոն եւ որի վրա կառուցում է իր ներկա­յիս մտա­ցա­ծին պահանջներն ու շանտա­ժը: Ի դեպ, այդ առումով, Հայաստա­նի սահմա­նադրությունը փոխե­լու պահանջը թերեւս ունի շատ ավե­լի նուրբ տողա­տակ, քան այսպես կոչված «Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության» մասին «փստարկը»:

Նոր սահմա­նադրությունը ըստ էության իրա­վա-քաղա­քա­կան առումով նշա­նա­կե­լու է նոր պետություն, այսինքն՝ այն պետության իրա­վա-քաղա­քա­կան տրանսֆորմա­ցիա, որի հետ Իլհամ Ալիեւը ավե­լի քան երկու տասնամյակ բանակցել է ղարա­բաղյան հակա­մարտության խաղաղ կարգա­վորման համար: Այդ պետության իրա­վա-քաղա­քա­կան սուբյեկտությունը, նույնիսկ քաղա­քա­կան հռե­տո­րա­բա­նության խիստ «մեղմա­սա­ցության» պայմաննե­րում, միեւնույն է անջնջե­լի է դարձնում Բաքվի անցած հանցա­վոր հետքը՝ 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րի 27-ից մինչեւ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 20: Այդ հետքը ջնջելն է Իլհամ Ալիեւի սահմա­նադրա­կան «փորա­ցա­վը»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ