Հայաստանը միայն ու միայն Արևմուտքից է ստացել ոչ միայն քաղաքական աջակցություն ու Ադրբեջանի հանցագործությունների հասցեին իրավական գնահատական(ինչպես օրինակ Հաագայի դատարանի վճիռը), այլև հենց ԵՄ դիտորդները իրենց ներկայությամբ հիմա էլ զսպիչ ուժ են հանդիսանում ադրբեջանական ագրեսիայի դեմ, մինչդեռ պաշտոնական դաշնակից Ռուսաստանը ցանկացած առիթով թշնամական վերաբերմունք է ցույց տալիս ցանկացած ոչ պրոռուսական հավաքի կամ հանդիպման, որին Հայաստանը ներկա է լինում։
Մեր Ուղին
Մամլո Հաղորդագրություն
Ժողովրդավարական ուժերի հարթակը հանդես կգա հայտարարությամբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվեի կազմակերպման նպատակով ստորագրահավաք անցկացնելու վերաբերյալ
19 հուլիսի 2024թ․, Երեւան
Ժողողրդավարական ուժերի հարթակը, հանձինս «Հանրապետություն» «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քննարկել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նպատակահարմարության հարցը և երկուշաբթի օրը, ժամը 11.00֊ին Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա) հանդես կգա հայտարարությամբ։
Ժողովրդավարական ուժերի հարթակ
Հուլիսի 20-ին նախատեսված իրադարձությունը կարևոր է նախ և առաջ մի շարք առումներով։
Հայտնի է, որ Հայաստանի, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուն ուղղված հանրաքվեի միտքն առաջացել և ամրապնդվել է աշխարհաքաղաքական մի շարք կարևոր իրադարձություններից հետո։ Այդ իրադարձությունները խորը և վտանգավոր զարգացումներ են ունեցել հայ ժողովրդի և ՀՀ համար՝ մասնավորապես 2020թ․ 44 օրյա պատերազմը, դրան հաջորդող երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անգործությունն ու պարապությունը, հայ-ադրբեջանական սահմանային մարտերը, ադրբեջանցիների կողմից անըդմեջ ռազմական ագրեսիան, Արցախի բլոկադան և ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ նախկին տասնամյակներում ՀՀ կողմից որդեգրված արտաքին անվտանգային բարձիկները ընդհանրապես չեն աշխատում, չեն աջակցում ՀՀ անվտանգությանը, այլև խանգարում են արտքին հարաբերություններում ՀՀ և այլ երկրների շփմանը։ Դա առավել ցայտուն երևաց պատերազմի ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ ռազմական կամ քաղաքական օգնություն ստանալ Արևմուտքից, առաջին հերթին այն պատճառով, որ հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը, ԵԱՏՄ տնտեսական և ՀԱՊԿ տազմական բլոկի անդամը, որը սակայն ոչ միայն որևէ բանով չօգնեց Հայաստանին, այլև ՀԱՊԿ անդամ մի քանի պետություններ շատ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, շնորհավորեցին նրա հաղթանակն ընդդեմ Հայաստանի, չճանաչեցին ՀՀ տարածքների ամբողջականությունը և որևէ տեսանելի օգնություն չցուցաբերեցին Արցախի բլոկադայի և հայաթափման պարագայում։ Ավելին՝ Ռուսաստանը, որ հանդիսանում է ՀՀ պաշտոնական ռազմավարական դաշնակիցը, ոչ միայն չմիջամտեց 44- օրյա պատերազմին, այլև ոչ մի ջանք չգործադրեց իրականացնելու այն խաղաղապահ պատասխանատվությունը, որ վերցրել էր իր վրա 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով։
Արդյունքում մենք ունենք թղթի վրա դաշնակիցներ և իրական ողբերգություններ։ Այդ ամենի դեմն առնել է պետք և այս պարագայում միակ հույսը, որ նշմարվում է՝ Արևմուտքն է։ Ընդ որում այդ հույսը դատարկ հնչյուն չէ։ Հայաստանը միայն ու միայն Արևմուտքից է ստացել և քաղաքական աջակցություն ու Ադրբեջանի հանցագործությունների հասցեին իրավական գնահատական(ինչպես օրինակ Հաագայի դատարանի վճիռը), այլև հենց ԵՄ դիտորդները իրենց ներկայությամբ հիմա էլ զսպիչ ուժ են հանդիսանում ադրբեջանական ագրեսիայի դեմ, մինչդեռ պաշտոնական դաշնակից Ռուսաստանը ցանկացած առիթով թշնամական վերաբերմունք է ցույց տալիս ցանկացած ոչ պրոռուսական հավաքի կամ հանդիպման, որին Հայաստանը ներկա է լինում։
Բայց մենք չենք կարող Ռուսաստանին զոհաբերել մեր ժողովրդին և մեր պետությունը։ Այդ իսկ պատճառով Ժողովրդավարական Ուժերի Հարթակն առաջարկում է այս պահի միակ ռեալ ուղին՝ ճանապարհ դեպի Եվրոպա։
Որքան էլ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հանրաքվե անելու իմաստ չկա, որովհետև ինքը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպային այնքան, ինչքան Եվրոպան թույլ կտա,, հանրաքվեն՝ պարտադիր է։ Պարտադիր է այն առումով, որ առնվազն 50 հազար քաղաքացու կողմից դրական արձագանքը շատ լուրջ ու իրավական աստիճանի վերաբերմունք ու կոչ է։ Կոչ, որ ոչ թե մի քանի կուսակցություն կամ օրվա իշխանություններն են ցանկանում անդամակցել ԵՄ-ին, այլ ՀՀ քաղաքացին։ Դա թույլ է տալիս իշխանությանն ավելի լուրջ և համապարփակ քայլեր իրականացնել՝ համոզված լինելով, որ իր արտաքին քաղաքական կուրսը պաշտպանված է ՀՀ քաղաքացու հանրաքվեով։ ԵՄ-ը ևս վստահության նոր երաշխիք է ստանում, որ ՀՀ կառավարությունը մեկ գիշերվա մեջ իր արտաքաին քաղաքական կուրսը չի կարող փոխել այնպես, ինչպես եղավ 2013թ․, երբ Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում փոխեց իր կուրսն ու անդամակցեց ԵԱՏՄ-ին։ Այն ժամանակ իշխանությունները կիսատ պռատ էին տեղյակ պահում հանրությանը և հանրությունն էլ լուռ դիտորդ էր՝ ոչ ավելին։ Իսկ հիմա, հանրաքվեի պարագայում, ԵՄ անդամակցելու ցանկությունը ոչ թե իշխանություններինը կամ մի քանի կուսակցություններինն է, այլ ՀՀ քաղաքացունը։ Սա շատ նուրբ, բայց բազմաշերտ երևույթ է, որը ԵՄ կողմից չի կարող առանց արձագանք մնալ։
Միաժամանակ Հանրաքվեն ավելի ծանրակշիռ կդարձնի ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, որ ՀՀ-ը պատարստ է մոտենալ ԵՄ-ին։
Ի վերջո ԵՄ հետ ՀՀ համագործակցությունը քաղաքակրթական ազատագրում է Ռուսաստանից ու նրա ավտորիտար շնչից, փրկություն է ԽՍՀՄ-2 ռուսական պլաններից, անվտանգային երաշխիք է ադրբեջանական ագրեսիայից ու նոր, լայն մեծ հնարավորություններ քաղաքացիական կայացման, տնտեսական, գիտական, կրթական զարգացման ոլորտում և ՀՀ կյանքում ընդհանրապես։
Այդ իսկ պատճառով էլ մենք ամենալուրջ վերաբերմունքը պիտի ցուցաբերենք այդ առումով և հասկանանք, որ հիմա լավ հնարավորություն կա ճիշտ ճանապարհով գնալու և ապագայում նոր սերունդների ուսերին ավելի ծանր բեռ չթողնելու համար։
Միաժամանակ հիշենք, որ այդ հանրաքվեն նոր քննարկումների հնարավորություն է տալիս, որի հետևանքով հանրության ավելի քիչ տեղեկացված մասը կարող է ավելի լայն պատկերացումներ ստանալ թեմայի մասին, այն կծավալի նոր վերլուծություններ, կթարմացնի քաղաքական միտքը, ինչպես նար հնարավորություն կտա ավելի սթափ ու ռեալ պատկերացումներով առաջնորդվել ՀՀ հայեցակարգային ապագայի մասով։