17.7 C
Yerevan

Ե՞րբ Փակվեց Արցա­խի Քաղա­քա­կան Հարցը

Պրա­հա­յից հետո Նիկոլ Փաշինյա­նը համա­ձայն է եղել ԼՂ եւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման ռուսաստանյան նախա­ձեռնությա­նը, Ադրբե­ջա­նը՝ դեմ: Սոչիում հաղթել է Ալիեւի տեսա­կե­տը: Այդ պահից ԼՂ քաղա­քա­կան հարցը փակվել է։

Վահրամ Աթա­նեսյան

ԼՂ քաղա­քա­կան խնդի­րը փակվել է 2022թ. հոկտեմբե­րի 31‑ի Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմա­նը

Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկման պատճառ է համա­րում այն, որ 2022թ. հոկտեմբե­րի 6‑ին Պրա­հա­յում Նիկոլ Փաշինյա­նը ճանա­չել է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Այս թեզը գրե­թե բառա­ցի կրկնում է Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը։ Մոռա­ցության է տրվում, որ Պրա­հա­յից երեք շաբաթ անց Սոչիում Վլա­դի­միր Պուտի­նը նախ առանձին հանդի­պել է Նիկոլ Փաշինյա­նի եւ Իլհամ Ալիեւի հետ, ապա քննարկումնե­րը շարունակվել են եռա­կողմ ձեւա­չա­փով։

Ողջունե­լով Նիկոլ Փաշինյա­նին Ռուսաստա­նի նախա­գահն ասել է որ տեսնում է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին եւ Ղարա­բա­ղի շուրջ իրա­վի­ճա­կի մասին կոլե­գա­նե­րի մոտե­ցումնե­րը «հակա­մարտությունը տեւում է տասնամյակներ եւ պետք է ինչ-որ ժամա­նակ դրան վերջ տրվի»: Նա ընդգծել է որ Նիկոլ Փաշինյա­նը նման քաղա­քա­կան կամք ունի:

Պատասխան խոսքում Նիկոլ Փաշինյա­նը ասել է «Լեռնա­յին Ղարա­բա­ղի վերա­բերյալ ընդունե­լի են այն մոտե­ցումնե­րը, որ ներկա­յացնում է ռուսա­կան կողմը՝ որպես Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման բազա­յին սկզբունքներ եւ պարա­մետրեր»: Փաշինյա­նը հույս է հայտնել, որ եռա­կողմության հանդիպմա­նը Վլա­դի­միր Պուտի­նը կպաշտպա­նի Ռուսաստա­նի ներկա­յացրած նախա­գի­ծը։

Իլհամ Ալիեւի հետ հանդիպման բացման խոսքում Ռուսաստա­նի նախա­գա­հը լսել է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրին ոչ մի անդրա­դարձ չի արել, եւ նա խոսել է ընդհա­նուր-տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րից, կայունության, համա­գործակցության, տնտե­սա­կան եւ կոմունի­կա­ցիոն ինտերգրացման անհրա­ժեշտությունից։

Իր հերթին Ադրբե­ջա­նի նախա­գա­հը ասել է, որ ղարա­բաղյան հակա­մարտության մասին խոսե­լիք չկա, և այն լուծվել է երկու տարի առաջ, իսկ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը պահանջում է շատ լուրջ քայլեր։ Նա հավե­լել է, որ Ադրբե­ջա­նը ներկայցրել է կարգա­վորման հինգ սկզբունքներ, որ պետք է պայմա­նագրի հիմք հանդի­սա­նան։

Բնա­կա­նա­բար, եռա­կողմ հանդիպմա­նը Նիկոլ Փաշինյա­նը Հայաստա­նի, հայկա­կան կողմե­րի պատկե­րա­ցումն է ներկա­յացրել, Ալիեւն՝ Ադրբե­ջա­նի մոտե­ցումնե­րը: Արդյունքում տարածվել է հայտա­րա­րություն, որտեղ ասված է, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը պայմա­նա­վորվել են ձեռնպահ մնալ ուժի եւ ուժի կիրառման սպառնա­լի­քից, բոլոր հարցե­րը քննարկել բացա­ռա­պես միմյանց ինքնիշխությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունը եւ սահմաննե­րի անխախտե­լիությունը ճանա­չե­լու հիմքով, ըստ ՄԱԿ‑ի Կանո­նադրության եւ 1991թ. Ալմա-Աթա­յի Հռչա­կագրի համա­ձայն։

Էական չէ՝ Պուտի­նը ցանկա­ցել է ԼՂ քաղա­քա­կան կարգա­վո­րումը հետաձգել ապա­գա­յին բայց Ալիեւին չի՞ կարո­ղա­ցել համո­զել, թե այն, ինչ ինքը պիտի ասեր վերա­պա­հել է Ալիեւի՞ն: Անհերքե­լի է, որ Պրա­հա­յից հետո Նիկոլ Փաշինյա­նը համա­ձայն է եղել ԼՂ եւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման ռուսաստանյան նախա­ձեռնությա­նը, Ադրբե­ջա­նը՝ դեմ: Սոչիում հաղթել է Ալիեւի տեսա­կե­տը: Այդ պահից ԼՂ քաղա­քա­կան հարցը փակվել է։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3445232.html

Առնչվող Հոդվածներ