17.7 C
Yerevan

Իրա­նի Եւ Հաայստա­նի Փոխա­դարձ Շահը

Բոլո­րո­վին վերջերս լույս է տեսել Իրա­նի նախկին արտգործնա­խա­րար Ջավադ Զարիֆի հուշե­րի գիրքը, որտեղ նա հիշեցնում է, որ 44-օրյա պատե­րազմի օրե­րին Իրա­նի նախա­գա­հի հատուկ բանագնաց Աբաս Արագչին՝ որն ի դեպ ներկա­յումս դիտվում է որպես Իրա­նի նոր արտգործնա­խա­րա­րի ամե­նա­հա­վա­նա­կան թեկնա­ծու, այց կատա­րեց ռեգիո­նալ մայրա­քա­ղաքներ՝ Կոբկա­սի հակա­մարտություննե­րը պետք է ռեգիո­նալ դերա­կա­տարնե­րի շրջա­նա­կում քննարկե­լու եւ լուծե­լու իրանյան մոտեցմամբ:

Հակոբ Բադալյան

Իրա­նի մոտի­վը, Հայաստա­նի անե­լի­քը. Այն օգտա­կար կլի­նի նաեւ Իրա­նի համար

Հայաստա­նում Իրա­նի դեսպան Մեհդի Սոբհա­նին իրա­նա­կան լրատվա­մի­ջո­ցի տված հարցազրույցում ասել է, որ 3+3 ձեւա­չա­փի արտգործա­նա­խարնե­րի նոր հանդի­պումը տեղի կունե­նա մոտ ապա­գա­յում Թուրքիա­յում: Դեսպա­նը հիշեցրել է, որ արտգործնա­խա­րարնե­րի մակարդա­կով առա­ջին հանդի­պումը տեղի է ունե­ցել Թեհրա­նում՝ ամիսներ առաջ: 3+3 ձեւա­չա­փի ընդհանրա­պես առա­ջին հանդի­պումը եղել է Մոսկվա­յում՝ 2022 թվա­կա­նի հունվա­րին, փոխարտգործնա­խա­րարնե­րի մակարդա­կով:

Այդ հանդի­պումնե­րին չի մասնակցում Թբի­լի­սին՝ Ռուսաստա­նի հետ ունե­ցած խնդիրնե­րի պատճա­ռով, սակայն Թբի­լի­սիի չմասնակցությունը ըստ ամե­նայնի այսպես ասած ավե­լորդ ընդդի­մա­դիր աղմուկ չառա­ջացնե­լու համար է, քանի որ իրա­կան քաղա­քա­կա­նության ռեժի­մում Վրաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կա­նության տրա­մա­բա­նությունը բավա­կա­նին համա­հունչ է հենց ռեգիո­նալ դասա­վո­րություննե­րին:

Հայաստա­նում 3+3 ձեւա­չա­փի հանդեպ կան հակա­սա­կան կարծիքներ: Կա հանրա­յին, քաղա­քա­կան շերտ, որ այդ ձեւա­չա­փը գնա­հա­տում է Հայաստա­նի համար ռուս-թուրքա­կան թակարդ, եւ կան կարծիքներ ու գնա­հա­տա­կաններ, որ այդ ձեւա­չափն է, որ իրա­կան քաղա­քա­կա­նության ռեժի­մում կարող է լինել ռեգիո­նալ հարցե­րը քննարկե­լու եւ լուծումներ գտնե­լու գործնա­կան հարթակ: Գնա­հա­տա­կա­նը, որ 3+3‑ը ռուս-թուրքա­կան ձեւա­չափ է, թերեւս չափա­զանցություն է հաստատ:

Բոլո­րո­վին վերջերս լույս է տեսել Իրա­նի նախկին արտգործնա­խա­րար Ջավադ Զարիֆի հուշե­րի գիրքը, որտեղ նա հիշեցնում է, որ 44-օրյա պատե­րազմի օրե­րին Իրա­նի նախա­գա­հի հատուկ բանագնաց Աբաս Արագչին՝ որն ի դեպ ներկա­յումս դիտվում է Իրա­նի նոր արտգործնա­խա­րա­րի ամե­նա­հա­վա­նա­կան թեկնա­ծու, այց կատա­րեց ռեգիո­նալ մայրա­քա­ղաքներ՝ Կոբկա­սի հակա­մարտություննե­րը պետք է ռեգիո­նալ դերա­կա­տարնե­րի շրջա­նա­կում քննարկե­լու եւ լուծե­լու իրանյան մոտեցմամբ:

Այդ հանգա­մանքը ինքս հիշա­տա­կել եմ բազմիցս, առա­ջարկե­լով 3+3 ձեւա­չա­փի գնա­հա­տա­կա­նը կառուցել իրո­ղություննե­րի, այլ ոչ թե կարծրա­տի­պե­րի հիման վրա: Իսկ իրո­ղությունն այն է, որ այդ ձեւա­չա­փը առա­վել պահանջված է Իրա­նի համար, որովհե­տեւ հենց դրա միջո­ցով է, որ Իրա­նը կարող է առա­վե­լա­գույնս գործոն լինել Կովկա­սի հարցե­րում՝ հաշվի առնե­լով ռուս-թուրքա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի գոյություն ունե­ցող համա­կարգի «պատմա­քա­ղա­քա­կան» հետա­գի­ծը, հետեւա­բար նաեւ դրա­նից բխող պարբե­րա­կան ռիսկե­րը:

Որպեսզի երկկողմ պայմա­նա­վորվա­ծություննե­րը դուրս չթողնեն Իրա­նին, Թեհրա­նի համար կարեւոր է դառնում բազմա­կողմ պայմա­նա­վորվա­ծություննե­րի ֆորմա­տի առկա­յությունը: Այլ հարց է իհարկե, որ Հայաստանն այս ձեւա­չա­փում անշուշտ բավա­կա­նին թույլ խաղա­ցող է, թույլ օղակ է, ինչպես իհարկե ընդհանրա­պես այսօր ուժե­րի հարա­բե­րակցության համա­տեքստում, եւ միա­ժա­մա­նակ հնա­րա­վոր էլ չէ, ճիշտ չէ ապա­վի­նել միայն Իրա­նի զորակցությա­նը, աջակցությանն ու գործակցությա­նը, որովհե­տեւ ի վերջո Թեհրա­նի եւ Երեւա­նի շահե­րի հորի­զոնն ու դրանց չափման, գնա­հատման, ստրա­տե­գիա­կան եւ տակտի­կա­կան դասա­վո­րության գործոննե­րը նույնա­կան չեն:

Ըստ այդմ, Հայաստա­նի համար պակաս կարեւոր չէ նաեւ այլ մեխա­նիզմնե­րի միջո­ցով ստեղծել միջա­վայր, որտեղ Երեւա­նը սուբյեկտա­յին առա­վել մեծ ներուժ կարող է ունե­նալ 3+3‑ի շրջա­նա­կում: Ի դեպ, տակտի­կա­կան իմաստով այդ հանգա­մանքին բոլո­րո­վին դեմ չլի­նի նաեւ Իրա­նը, քանի որ սուբյեկտա­յին ու ճկուն Հայաստա­նը օգտա­կար գործոն կլի­նի նաեւ Իրա­նի համար: Ըստ այդմ, 3+3 ձեւա­չա­փի առնչությամբ Հայաստա­նի աշխա­տանքը եւ դիրքա­վո­րումը չպետք է լինի կամ-կամ տրա­մա­բա­նությամբ, այսինքն՝ կամ այդ ձեւա­չա­փը, կամ այլ ձեւա­չա­փեր՝ այստեղ նկա­տի է առնվում հիմնա­կա­նում արեւմտյան: Հայաստա­նը պետք է աշխա­տի բալանսնե­րի ուղղությամբ, սակայն դա չպետք է հակադրվի 3+3‑ի հանգա­մանքին, այլ հակա­ռա­կը՝ միտված լինի դրա­նում քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքում Հայաստա­նի ներուժի բարձրացմա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3445428.html

Առնչվող Հոդվածներ