15.5 C
Yerevan

Հայաստան-ԵՄ Նոր Օրա­կարգի Նուրբ Հարցե­րը

Հայաստա­նի արդիա­կա­նացման համար Եվրա­միության հետ սերտ հարա­բե­րությունը եւ դրա ընդլայնումը ունի շատ մեծ գործընկե­րա­յին նշա­նա­կություն: Սակայն շատ մեծ նշա­նա­կություն ունի նաեւ այն, թե Եվրա­միությունն ինչ քաղա­քա­կան գին է պատկե­րացնում դրա համար:

Հակոբ Բադալյան

Հայաստանն ու Եվրա­միությունը բանակցում են գործընկե­րության նոր օրա­կարգի շուրջ․ կլի­նեն նոր ու կարև­որ տարրեր, որոնք կօգնեն Հայաստա­նի անվտանգությանն ու ԵՄ‑ի հետ տնտե­սա­կան համա­գործակցությա­նը, կնպաստեն երկրի դիմադրո­ղա­կա­նությա­նը, հուլի­սի 19-ին Երեւա­նում հայտա­րա­րել է ՀՀ ‑ում ԵՄ դեսպան Վասի­լիս Մարա­գո­սը: Մարա­գոսն իհարկե չի ասել, թե երբ է նախա­տեսվում ստո­րագրել այդ նոր օրա­կարգի վրա հիմնված համա­ձայնությունը: Նաեւ հարց է, թե այդ պարա­գա­յում ինչ ճակա­տա­գիր է սպա­սում 2017‑ի նոյեմբե­րին ստո­րագրված Հայաստան-ԵՄ համա­պարփակ գործընկե­րության ծրագրին: Եթե բանակցվում է նոր օրա­կարգ, ապա այն լրացնե­լու՞ է համա­պարփակ գործընկե­րության ծրա­գի­րը, թե՞ փոխա­րի­նե­լու է դրան:

Սա ամե­նեւին տեխնի­կա­կան հարց չէ, որովհե­տեւ 2017‑ի նոյեմբե­րի համա­ձայնա­գի­րը պարզա­պես համա­ձայնություն չէ Հայաստա­նի ու ԵՄ միջեւ, պարզա­պես ծրագրե­րի հավա­քա­կա­նություն չէ, այլ ըստ էության օրենքի ուժ ունե­ցող փաստա­թուղթ, որը վավե­րացվել է թե Հայաստա­նի, թե Եվրա­միության անդամ բոլոր 27 երկրնե­րի խորհրդա­րաննե­րում: Հետեւա­բար, այդ փաստաթղթի ճակա­տագրի հանդեպ պատասխա­նատվությունը պետք է լինի այնպի­սին, ինչպի­սին պատասխա­նատվությունն է օրենքի հանդեպ: Միանգա­մայն հասկա­նա­լի է, որ կան նոր իրո­ղություններ, որոնք պահանջում են նոր մոտե­ցումներ եւ նոր շրջա­նակներ:

Սակայն, նորի եւ «հնի» հարա­բե­րակցությունը ունի կարեւոր քաղա­քա­կան նշա­նա­կություն, եւ այդ հարա­բե­րակցությունը ցուցիչ է, թե ինչ մոտի­վա­ցիա­ներ են այն նոր օրա­կարգի հարցում, որի շուրջ բանակցության մասին բարձրա­ձայնում է Հայաստա­նում ԵՄ դեսպա­նը: Իսկ դա բավա­կա­նին նուրբ ու կարեւոր հարց է, որովհե­տեւ համե­նայն դեպս Հայաստա­նի արդիա­կա­նացման համար Եվրա­միության հետ սերտ հարա­բե­րությունը եւ դրա ընդլայնումը ունի շատ մեծ գործընկե­րա­յին նշա­նա­կություն: Սակայն շատ մեծ նշա­նա­կություն ունի նաեւ այն, թե Եվրա­միությունն ինչ քաղա­քա­կան գին է պատկե­րացնում դրա համար:

Ըստ այդմ, օրի­նակ Բրյուսե­լը պատկե­րացնում է Հայաստա­նի հետ նոր օրա­կարգի շուրջ բանակցության ավարտ եւ փաստաթղթի ստո­րագրում մինչեւ՞ հայ-ադրբե­ջա­նա­կան որեւէ փաստաթղթի ստո­րագրումը, թե՞ Հայաստան-ԵՄ նոր օրա­կարգի իրա­վա­կան արձա­նագրման ժամա­նա­կա­ցույցը կապված է Հայաստան-Ադրբե­ջան այսպես ասած խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման հետ:

Սրանք ինդի­կա­տոր հարցեր են, որոնք ցույց են տալու, թե որքա­նով է իրա­պես նշա­նա­վորվում այն, որ Հայաստանն իր հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան, ժողովրդա­վա­րա­կան զարգացման մակարդա­կով էապես առաջ է Ադրբե­ջա­նից: Հետեւա­բար, Հայաստա­նի հետ հարա­բե­րության հարցում ԵՄ համար չի կարող ուղե­նիշ ու չափա­նիշ լինել Հայաստան-Ադրրբե­ջան բանակցա­յին գործընթա­ցը, առա­վել եւս այն պարա­գա­յում, երբ Ադրբե­ջանն ակնհայտո­րեն որդեգրել է այն ձգե­լու մարտա­վա­րություն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ