Հայաստան

Փաշինյանին Առաջարկել Են Փրկե՞լ Ալիեւի COP 29-ը

Հայ-ադրբեջանական «շրջանակային համաձայնագրի ստորագրման» միջնորդությունը ոչ միայն կամրապնդեր, այլեւ զգալիորեն կմեծացներ տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի ազդեցությունը:

Վահրամ Աթանեսյան

Բաքուն նախապատրաստվում է հյուրընկալել Կլիմայի հարցերով համաժողովը «իրականացվում են «ներքին հարդարման բազմամիլիոն նախագծեր» Ալիեւը լծված է միջոցառման բարձր ներկայացուցչականություն ապահովելու նպատակին բայց «երեւմտագոյն նշանակության տրիումֆ չի ստացվելու»: Դեռեւս Մյունխենի անվտանգության համաժողովում է հայտնի դարձել «որ ԱՄՆ-ը ներկայացնելու է նախկին պետքարտուղար Քերին» որ Բայդենի բազմաթիվ խորհրդականներից մեկն է:

Արեւմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանը հազիվ թե Պուտինի մակարդակով մասնակցի Ալիեւի COP 29-ին, բացառված է Ֆրանսիայի նախագահի ներկայությունը: Նման իրավիճակում, ամենայն հավանականությամբ, Բաքու չի այցելի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, շատ կասկածելի է, որ հրավերը կընդունի Հնդկաստանի վարչապետ Մոդին:

Տպավորություն կա, որ COP29-ի նկատմամբ միջազգային հետաքրքրություն առաջացնելու նպատակով Ալիեւը շրջանառության է դրել մի հեռանկար, որ եթե Հայաստանի վարչապետը համաձայնի մեկնել Բաքու, ապա համաժողովի շրջանակներում «կստորագրվի հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիր,»: Ադրբեջանի խորհրդարանում այս գաղափարը հնչեցվել է ամիսներ առաջ, այնուհետեւ անցել փորձագիտական քննարկումների տիրույթ:

Ըստ երեւույթին, նման առաջարկություն Բաքուն Երեւանին փոխանցել է: Ժամանակ առաջ կառավարության մամուլի ծառայությունը կարճ, բայց բովանդակային պատասխան է հնչեցրել: «Նիկոլ Փաշինյանը Բաքու մեկնելու ծրագիր չունի»: Ուշադրության է արժանի, որ այս պատասխանից հետո է Ալիեւը «խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դրել» Հայաստանում սահմանադրական փոփոխությունը:

Ըստ երեւույթին, Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու բրիտանական ջանքը կապված է Փաշինյանին COP 29-ի մասնակից տեսնելու Բաքվի մտադրության հետ: Վեցերորդ գումարման Միլլի մեջլիսի պատգամավոր Նասիրովը Փաշինյան-Ալիեւ հանդիպման ձախողումը կապում է Ֆրանսիայի նախագահի միջամտության հետ եւ ասում, որ եթե «հաջողվի շրջանակային համաձայնություն ստորագրել, ապա COP 29-ին Փաշինյանի մասնակցությունը հնարավոր կդառնա»:

Ասվածը, երեւի, պետք է հակառակ իմաստով հասկանալ՝ եթե Փաշինյանը իր մասնակցությամբ փրկի Ալիեւի միջոցառումը, ապա Բաքուն շրջանակային համաձայնագիր կստորագրի: Բաքվի համաժողովի նկատմամբ Լոնդոնի հետաքրքրությունը հասկանալի է, քննարկվելու են նաեւ էներգետիկ ծրագրեր, իսկ BP-ն Կասպից ավազանում ամենամեծ ներդրողը եւ ենթակառուցվածքների երաշխավորն է: Հայ-ադրբեջանական «շրջանակային համաձայնագրի ստորագրման» միջնորդությունը ոչ միայն կամրապնդեր, այլեւ զգալիորեն կմեծացներ տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի ազդեցությունը:

Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ չկայացած հանդիպումը Բաքուն գնահատում է «խաղաղության գործընթացից նահանջ»: Դա հայաստանական ինտերպրետացիա է: Հայաստանը հաջողվել է բանակցային գործընթացը չպայմանավորել COP29-ի ներկայացուցչականությունը ապահովելու Ալիեւի մտադրությամբ: Երեւանը հնարավորություն ունի բացառել սահմանադրական փոփոխությունների շուրջ դիսկուրսը: Բաքուն ներկայացրել է կարգավորման հինգ սկզբունքներ, որտեղ ազգային օրենսդրության փոփոխության մասին խոսք չկա:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *