17.7 C
Yerevan

Փաշինյա­նին Առա­ջարկել Են Փրկե՞լ Ալիեւի COP 29‑ը

Հայ-ադրբե­ջա­նա­կան «շրջա­նա­կա­յին համա­ձայնագրի ստո­րագրման» միջնորդությունը ոչ միայն կամրապնդեր, այլեւ զգա­լիո­րեն կմե­ծացներ տարա­ծաշրջա­նում Մեծ Բրի­տա­նիա­յի ազդե­ցությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն նախա­պատրաստվում է հյուրընկա­լել Կլի­մա­յի հարցե­րով համա­ժո­ղո­վը «իրա­կա­նացվում են «ներքին հարդարման բազմա­մի­լիոն նախագծեր» Ալիեւը լծված է միջո­ցառման բարձր ներկա­յա­ցուցչա­կա­նություն ապա­հո­վե­լու նպա­տա­կին բայց «երեւմտա­գոյն նշա­նա­կության տրիումֆ չի ստացվե­լու»: Դեռեւս Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վում է հայտնի դարձել «որ ԱՄՆ‑ը ներկա­յացնե­լու է նախկին պետքարտուղար Քերին» որ Բայդե­նի բազմա­թիվ խորհրդա­կաննե­րից մեկն է:

Արեւմուտքի հետ դիմա­կա­յության մեջ գտնվող Ռուսաստա­նը հազիվ թե Պուտի­նի մակարդա­կով մասնակցի Ալիեւի COP 29-ին, բացառված է Ֆրանսիա­յի նախա­գա­հի ներկա­յությունը: Նման իրա­վի­ճա­կում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Բաքու չի այցե­լի Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նը, շատ կասկա­ծե­լի է, որ հրա­վե­րը կընդունի Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդին:

Տպա­վո­րություն կա, որ COP29‑ի նկատմամբ միջազգա­յին հետաքրքրություն առա­ջացնե­լու նպա­տա­կով Ալիեւը շրջա­նա­ռության է դրել մի հեռանկար, որ եթե Հայաստա­նի վարչա­պե­տը համա­ձայնի մեկնել Բաքու, ապա համա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում «կստո­րագրվի հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման սկզբունքնե­րի մասին շրջա­նա­կա­յին համա­ձայնա­գիր,»: Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նում այս գաղա­փա­րը հնչեցվել է ամիսներ առաջ, այնուհե­տեւ անցել փորձա­գի­տա­կան քննարկումնե­րի տիրույթ:

Ըստ երեւույթին, նման առա­ջարկություն Բաքուն Երեւա­նին փոխանցել է: Ժամա­նակ առաջ կառա­վա­րության մամուլի ծառա­յությունը կարճ, բայց բովանդա­կա­յին պատասխան է հնչեցրել: «Նիկոլ Փաշինյա­նը Բաքու մեկնե­լու ծրա­գիր չունի»: Ուշադրության է արժա­նի, որ այս պատասխա­նից հետո է Ալիեւը «խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման նախա­պայման դրել» Հայաստա­նում սահմա­նադրա­կան փոփո­խությունը:

Ըստ երեւույթին, Լոնդո­նում Փաշինյան-Ալիեւ հանդի­պում կազմա­կերպե­լու բրի­տա­նա­կան ջանքը կապված է Փաշինյա­նին COP 29‑ի մասնա­կից տեսնե­լու Բաքվի մտադրության հետ: Վեցե­րորդ գումարման Միլլի մեջլի­սի պատգա­մա­վոր Նասի­րո­վը Փաշինյան-Ալիեւ հանդիպման ձախո­ղումը կապում է Ֆրանսիա­յի նախա­գա­հի միջամտության հետ եւ ասում, որ եթե «հաջողվի շրջա­նա­կա­յին համա­ձայնություն ստո­րագրել, ապա COP 29-ին Փաշինյա­նի մասնակցությունը հնա­րա­վոր կդառնա»:

Ասվա­ծը, երեւի, պետք է հակա­ռակ իմաստով հասկա­նալ՝ եթե Փաշինյա­նը իր մասնակցությամբ փրկի Ալիեւի միջո­ցա­ռումը, ապա Բաքուն շրջա­նա­կա­յին համա­ձայնա­գիր կստո­րագրի: Բաքվի համա­ժո­ղո­վի նկատմամբ Լոնդո­նի հետաքրքրությունը հասկա­նա­լի է, քննարկվե­լու են նաեւ էներգե­տիկ ծրագրեր, իսկ BP‑ն Կասպից ավա­զա­նում ամե­նա­մեծ ներդրո­ղը եւ ենթա­կա­ռուցվածքնե­րի երաշխա­վորն է: Հայ-ադրբե­ջա­նա­կան «շրջա­նա­կա­յին համա­ձայնագրի ստո­րագրման» միջնորդությունը ոչ միայն կամրապնդեր, այլեւ զգա­լիո­րեն կմե­ծացներ տարա­ծաշրջա­նում Մեծ Բրի­տա­նիա­յի ազդե­ցությունը:

Լոնդո­նում Փաշինյան-Ալիեւ չկա­յա­ցած հանդի­պումը Բաքուն գնա­հա­տում է «խաղա­ղության գործընթա­ցից նահանջ»: Դա հայաստա­նա­կան ինտերպրե­տա­ցիա է: Հայաստա­նը հաջողվել է բանակցա­յին գործընթա­ցը չպայմա­նա­վո­րել COP29‑ի ներկա­յա­ցուցչա­կա­նությունը ապա­հո­վե­լու Ալիեւի մտադրությամբ: Երեւա­նը հնա­րա­վո­րություն ունի բացա­ռել սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի շուրջ դիսկուրսը: Բաքուն ներկա­յացրել է կարգա­վորման հինգ սկզբունքներ, որտեղ ազգա­յին օրենսդրության փոփո­խության մասին խոսք չկա:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ