15.5 C
Yerevan

ԵՄ Ինտեգրման Ճանա­պարհով

Քաղա­քա­կան կրոննե­րի, գործա­կա­լա­կան ցանցե­րի և օտա­րերկրյա գաղութա­յին տիրա­պե­տություննե­րի ժամա­նա­կաշրջա­նը ավարտել է նոր Հայաստա­նում ու եկել է Մարդկա­յին Օրենքի և մեր Հանրա­յին Շահի գերա­դասման ժամա­նա­կը։

Յարութ Գալայճեան

Ողջույն սիրե­լի՛ հայրե­նա­կիցներ,

Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի այսօրվա հավա­քը պատմա­կան նշա­նա­կություն ունի հատկա­պես՝

Հայաստա­նի Քաղա­քա­կան Մշա­կույթի մեջ նոր ներուժ և կառուցո­ղա­կան նոր երանգներ սերմա­նե­լու իմաստով։ Հայաստա­նի Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րը հավա­տում են հայ ժողովրդի իմաստության և նրա խաղաղ ու արդար երջանկության հասնե­լու պայքա­րին։ Արդարև, Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպանման և ինքնիշխա­նության ու ժողովրդա­վա­րության ամրապնդման անվա­ճա­ռե­լի սկզբունքնե­րը մեր ժողովրդին առաջնորդե­լու են մեր հայրե­նի­քի պատմության և անվտանգության գոյատևմանն, ինչպես նաև՝ ընկե­րատնտե­սա­կան աննա­հանջ վերելքին։

Ժամա­նակն է, որ 2018‑ի Ժողովրդա­յին Թավշյա Հեղա­փո­խության հավա­տո հանգա­նա­կը միա­ձուլվի մարդկա­յին ազա­տության, արդա­րա­դա­տության և պետության պաշտպա­նության գաղա­փարնե­րին։ Պետք է մեկընդմիշտ համոզվենք, որ քաղա­քա­կան կրոննե­րի, գործա­կա­լա­կան ցանցե­րի և օտա­րերկրյա գաղութա­յին տիրա­պե­տություննե­րի ժամա­նա­կաշրջա­նը ավարտել է նոր Հայաստա­նում ու եկել է Մարդկա­յին Օրենքի և մեր Հանրա­յին Շահի գերա­դասման ժամա­նա­կը։

Եվրո­պա­կան դիտորդնե­րի պաշտպա­նո­ղա­կան ներկա­յությունը Հայաստա­նում, ինչպես նաև՝ Արևմուտքի ու հարև­ան Իրա­նի հավաստիա­ցումնե­րը Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ու Մեղրիի Միջանցքի հայկա­կան վերահսկո­ղության մասին՝ բավարար/լիարժեք վկա­յություններ են, որ մենք չենք ունե­ցել հավա­տա­րիմ դաշնա­կից գլխա­վոր այն պատճա­ռով, որ մենք միշտ էլ շրջա­պատվել ու ճնշվել ենք բռնատիրական/կայսերապաշտական պետություննե­րով և մեր ինքնուրույնությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու ժողովրդա­վա­րությունը խորտա­կել փորձող հարև­աննե­րով։

Հետև­ա­բար սիրե­լի՛ հայրե­նա­կիցներ, մեր երկրի անվտանգությունն ապա­հո­վագրե­լու վճռա­կա­մությամբ՝ Հայաստա­նի Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Միա­վո­րումը որո­շել է արա­գացնել մեր ժողովրդի գնացքը դեպի Եվրո­պա­կան քաղա­քակրթություն՝ համա­պե­տա­կան հարաքվեի ճանա­պարհով և առ այդ՝ հետևյալ հիմնա­վո­րումնե­րով․

1- Մեր ժողովրդի համա­պարփակ իրա­զե­կումը Հայաստա­նի Եվրոինտեգրման անհրա­ժեշտության մասին մեզ համար առաջնա­յին առաջնա­հերթություն է։
2- ՀՀ Իշխա­նության արտա­քին քաղա­քա­կան կուրսը դեպի ԵՄ՝ ՀՀ Քաղա­քա­ցու քվեով կլի­նի շատ ավե­լի ներգործող ու պաշտպանված։
3- Եվրո-քվեն նոր երաշխիք և շահագրգռություն կտա ԵԽ-ին ու կպարտա­վո­րեցնի նրան՝ վերամրապնդել մեր երկրի անվտանգությունը հավելյալ նոր գործոննե­րով։
4- Եվրո-քվեն կարա­գացնի Հայաստա­նի Անդա­մակցության Հայտի պաշտպա­նո­ղա­կա­նության գործընթա­ցը՝ կանխարգե­լե­լով տարածաշրջանային/աշխարհաքաղաքական հավա­նա­կան վտանգնե­րը, որոնք կարող են դրսև­որվել՝ ուկրաի­նա­կան պատե­րազմի, ինչպես նաև Մոլդա­վիա­յի, Վրաստա­նի և ԱՄՆ‑ի մոտա­կա ընտրություննե­րի պատճա­ռա­հետև­անքա­յին ԱՆՍՊԱՍԵԼԻ արդյունքնե­րով։

Շնորհա­կա­լություն։

Առնչվող Հոդվածներ