Հայաստան

Վլադիմիր Պուտինին «Ներքին Խռովությու՞ն Է Սպասում»

Բայց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ինչու է Իվան Ահեղին անվանել «խելագար թագավոր»։ Ռուսաստանում կարող է թե՞ կա Վլադիմիր Պուտինի պատմա-քաղաքական առաքելության այնպիսի ընկալում, որ նրան նույնացնում է Իվան Ահեղի հետ։

Վահրամ Աթանեսյան

Սերբիայի նախագահ Վուչիչը Վլադիմիր Պուտինին համեմատել է Իվան Ահեղի, Պետրոս Մեծի հետ: Նա ասել է, որ Արեւմուտքը Ռուսաստանին կարող է հաղթել, եթե «Պուտինի հետ ինչ-որ բան պատահի,»: Վուչիչը կարծում է, որ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը քաղաքակրթական է: Եւ եթե Պուտինը պարտվի, այն «այն ժառանգությունից, որ նա ստեղծել է՝ իր մեջ մարմնավորելով Ռուսաստանի պատմական կերպարը, ոչինչ չի մնա»:

Նա կանխատեսել է, որ Արեւմուտքը «միջնորդավորված պատերազմից կանցնի ուղղակի առճակատման,»: Սերբիայի նախագահը նման կանխատեսում արել է Եվրահանձնաժողովի վերընտրված նախագահ ֆոն դեր Լյայենի հայտարարությունից հետո, որ Եվրամիությունը «պետք է վերածվի պաշտպանական դաշինքի,»: Վուչիչի գնահատմամբ, դա ասվել է իրավիճակի հաշվարկով, երբ Թրամփի ընտրության դեպքում Միացյալ Նահանգները կդադարեցնեն Ուկրաինային ռազմական աջակցությունը, պատերազմի ծանրությունը կմնա Եվրոպայի վրա:

Բավական խորհրդանշական է, որ, ինչպես «Նեզավիսիմայա գազետան», է գրում, Ռուս ուղղափառ եկեղեցու մի քանի բարձրաստիճան հոգեւորականներ «վերստին բարձրացրել են Իվան Ահեղին սրբադասելու թեման,»: Ներքին քննարկումների մասին մանրամասնություններ հայտնի չեն, բայց պարբերականը հիշեցնում է, որ մայիսին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը եկեղեցական արարողության ժամանակ հայտարարել է, որ «այն խելագար ցարըերբեք չի սրբադասվի,» ՝ նկատի ունենալով Իվան Ահեղին:

Պատրիարքի այս միանշանական հայտարարությանը զուգահեռության մեջ, «Նեզավիսիմայա գազետան» հիշեցրել է նրա մեկ այլ ելույթը, որտեղ ասել է, թե շատերի մոտ տպավորություն կա, որ Ռուսաստանի նախագահն իրեն «ինչ-որ հանձնարարություններ է տալիս,»: Պատրիարքը Աստծո եւ հավատցյալ ժողովրդի առջեւ երդվել է, որ նախագահ Պուտինը «երբեք ոչինչ չի ասել եւ չի ասում»:

Սերբիան ուղղափառ աշխարհի մաս է « ռուս-սերբական հարաբերությունները քաղաքականից զատ ունեն « քաղաքակրթական բաղադրիչ: Այս իմաստով Սերբիայի նախագահի դիտարկումը, որ Վլադիմիր Պուտինի կերպարը խտացնում է Իվան Ահեղի եւ Պետրոս Մեծի ժառանգությունը եւ Ուկրաինայում պարտության դեպքում դրանից ոչինչ չի մնա, կարծես, կանխորոշում է ուղղափառ քրիստոնեության եւ Արեւմուտքի տեւական դիմակայություն:

Բայց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ինչու է Իվան Ահեղին անվանել «խելագար թագավոր»։ Ռուսաստանում կարող է թե՞ Վլադիմիր Պուտինի պատմա-քաղաքական առաքելության այնպիսի ընկալում, որ նրան նույնացնում է Իվան Ահեղի հետ։

Սերբիայի նախագահը հատկապես ընդգծում է Ռուսաստանի ուղղափառ քրիստոնեական կերպարը, երբ Վլադիմիր Պուտինը գնահատում է ռուսաստանյան քաղաքակրթական ինքնությունը որպես բազմամշակութային եւ բազմադավան:

Ռուսաստանցի Z բլոգեր Մաքսիմ Կալաշովը թելեգրամ-ալիքում տեսանյութ է հրապարակել, որ դաղստանցի ընտանիքի կինը պատմում է, թե ինչպես են հարեւանները ներխուժել իրենց տուն, գնդակահարել ուկրաինական պատերազմից վերադարձած որդուն, դաժան ծեծի ենթարկել ամուսնուն: «Դուք «հարամ» եք, դուք ռուսների կողմից եք կռվել,» ասել են հարձակվողները: Կնոջ ասելով, ոստիկանությունը չի միջամտել, ոչ ոք չի ձերբակալվել:

Ռուսաստանցի փորձագետների մի մասը գտնվում է որ Մեծ Բրիտանիան հովանավորում է «երկիրը ներսից պայթեցնելու ծրագիրը»»: Խոսքը ներռուսաստանյան «պատերազմ հրահրելու» մասին է, որտեղ խաղադրույք է դրված իսլամ արմատականության գործոնի վրա: Սերբիայի նախագահը նկատի ունի ա՞յդ սպառնալիքը: Իսկ ինչու՞ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը դեմ է Իվան Ահեղի սրբադասմանը: Նա ավելի մեծ վտա՞նգ է կանխազգում:

Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար նաեւ ներքին կազմակերպածության խնդիր է բացահայտել: Դաղստանում «Z» խորհրդանշանի չես հանդիպի, իսկ Պաղեստինի դրոշներն ամենուր են, արձանագրել է Regnum-ի թղթակիցը: Վլադիմիր Պուտինին «ներքին խռովությու՞ն է սպասում»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *