15.3 C
Yerevan

Մոսկվան Ստվերնե­րով Է Վախեցնում

Ռուսաստա­նի նման երկի­րը, որ միայն ուժով է հարց լուծում և թքած ունի բոլոր իրա­վունքե­րի վրա՝ կարող է որևէ առողջ պայմաններ առա­ջարկել։ Ռուսնե­րի միակ առա­ջարկն այն է, որ Հայաստա­նը զանգե­զուրի միջանցքը հանձնի Ադրբե­ջա­նին, որ ինքն էլ հսկի այդ միջացնքը։ Ուրիշ առա­ջարկ չկա։

Դավիթ Ստե­փանյան

1inAM‑ի տաղա­վա­րում քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է ռուսա­կան արձա­գանքին՝ կապված ԵՄ կողմից հայաստա­նի տասը մլն դոլար տալու հետ կապված։ Այդ գումա­րը, որ նախա­տեսված է վրաններ գնե­լու համար և ծախսվե­լու է ՊՆ կողմից, ռուսնե­րը որա­կել են, որ ԵՄ‑ը ամեն կերպ ցանկա­նում է ապա­կա­յունացնել տարա­ծաշրջանև և հենց այդ նպա­տա­կի համար է գումար տալիս Հայաստա­նին։ Մոսկվա­յի տրա­մա­բա­նությամբ՝ եթե ԵՄ‑ը չաջակցի Հայաստա­նին, չգրգռի, ապա Հայաստանն ու Ադրբե­ջա­նը գուցե արդեն խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման հարցում մեծ հաջո­ղություններ գրանցած կլի­նեին։
Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ Մոսկվան, որ այդքան ցավա­գին է ընդունել վրաննե­րի համար տրված գումա­րը, երևի մոռա­նում է, որ ինքը Ադրբե­ջա­նին ոչ թե տասը մլն դոլա­րի վրան, այլ հինգ մլրդ դոլա­րի զենք է վաճա­ռել՝ տանկեր, հրթիռներ, հրե­տա­նի և այլն։ Ու հենց Մոսկվա­յի այդ քայլերն էլ օգնել են ադրբե­ջա­նա­կան բանա­կին, որպեսզի վերջինս ահռե­լի քանա­կով զենք կուտա­կի և հարձակվի Հայաստա­նի վրա։ Ռուսաստա­նին պետք է հիշեցնել, որ տասը մլն դոլա­րի վրա­նը և հինգ մլրդ դոլա­րի հարձա­կո­ղա­կան զենքը։
Մոսկվա­յի տրա­մա­բա­նությունը նույն կերպ և աշխա­տում է նաև ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի պարա­գա­յում։ Մոսկվան մեղադրում է ԵՄ-ին, որը «խաղա­ղության փոխա­րեն պատե­րազմ է հովա­նա­վո­րում»՝ նկա­տի ունե­նա­լով, որ ԵՄ‑ը օգնում է Ուկրաի­նա­յին՝ զենքով և գումա­րով։ Ռուսնե­րի կարծի­քով ԵՄ օգնությունն Ուկրաի­նա­նին՝ ապա­կա­յունացնում է վիճա­կը, իսկ իրենց հարձա­կումն ուկրաի­նա­կան հողե­րի վրա՝ իրենց իրա­վունքնե­րի պաշտպա­նությունն է։ Ստացվում է, որ եթե ԵՄ‑ը օգնում է Հայաստա­նին և Ուկրաի­նա­յին պաշտպա­նել սեփա­կան երկի­րը՝ հանցանք է, իսկ երբ ադրբե­ջանցի­նե­րը Մոսկվա­յի օգնությամբ հարձակվում են Արցա­խի վրա, տեղա­հա­նում են հայե­րին, կամ որ Մոսկվան հարձակվում է Ուկրաի­նա­յի վրա՝ լավ բան է։
Ընդ որում Մոսկվա­յի հայտա­րա­րություննե­րում անընդհատ նշվում է, որ իրենք պատրաստ են հայե­րին ու ադրբե­ջանցի­նե­րին հարմա­րա­վետ պայմաննե­րում բանակցե­լու հնա­րա­վո­րություններ տալ։ Դավիթ Ստե­փանյա­նը բացա­ռեց, որ Ռուսաստա­նի նման երկի­րը, որ միայն ուժով է հարց լուծում և թքած ունի բոլոր իրա­վունքե­րի վրա՝ կարող է որևէ առողջ պայմաններ առա­ջարկել։ Ռուսնե­րի միակ առա­ջարկն այն է, որ Հայաստա­նը զանգե­զուրի միջանցքը հանձնի Ադրբե­ջա­նին, որ ինքն էլ հսկի այդ միջացնքը։ Ուրիշ առա­ջարկ չկա։ Մեր «ռազմա­վա­րա­կան դաշնակցի» խոսույթում այնքան շատ ադրբե­ջա­նա­մետ դարձվածներ կան, որ մազ է մնա­ցել, որ ՀՀ‑ը կոչեն «արևմտյան Ադրբե­ջան»։ Մնա­ցած ամեն ինչում ռուսնե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի խոսքը մեկն է։
Մոսկվան միա­ժա­մա­նակ ողջունում է Ղասախստա­նում կայա­ցած հայ-ադրբե­ջա­նա­կան հանդի­պումը, այն, որ ղազախնե­րը մեծ ջանքեր են գործի դրել հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը լավարկե­լու համար, միա­ժա­մա­նակ նշում են, որ Հայաստա­նը իրնեց դարա­վոր բարե­կամն ու դաշնա­կիցն է։
Մոսկվան մի կողմից Հայաստա­նը դաշնա­կից է կոչում, մյուս կողմից էլ այդ նույն դաշնակցին մատնում Ադրբե­ջա­նի ձեռքը, հետո էլ բողո­քում, որ ԵՄ‑ը օգնում է Երև­ա­նին։ Իսկ ի՞նչ անի Հայաստա­նը։ Չզինվի, ոչ ոքի հետ ոչինչ չխո­սի ու լուռ համա­ձայնվի Մոսկվա­յի բոլոր պահանջների՞ն։ Դա՞ է ցանկա­նում մեր դաշնա­կի­ցը, որը նույնիսկ ՀՀ սահմաննե­րը չի ճանա­չում։
Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ Ռուսաստանն այլևս այն ուժը չի ներկա­յացնում, ինչը առաջ ուներ, բայց դեռևս փորձում է ուժե­ղի տպա­վո­րություն թողնել՝ չխորշե­լով ոչ մի մեթո­դից։ հայսա­տանն այս պարա­գա­յում առա­վել քան խոհեմ պիտի լինի և չդանդա­ղե­ցի իր արտա­քին քաղա­քա­կան այն կուրսը, որը նրան խաղա­ղություն և անվտանգություն է խոստա­նում։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ