20.8 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Ցանկա­նում Է Չեղարկել Խաղա­ղությունը

Իսրա­յե­լը, մեղմ ասած, հետ չի կանգնել իր մտքից, ու այդ օդա­նա­վա­կա­յա­նը լինե­լու է, բնա­կա­նա­բար, ամբողջությամբ ռազմա­կա­նացված ու ուղղված առա­ջին հերթին ոչ թե Հայաստա­նի, այլ հենց Իրա­նի դեմ։ Նպա­տակնե­րից չհրա­ժարվե­լու մասով՝ նույնը կարե­լի է ասել նաև Թուրքիա­յի մասին, իսկ նրա նպա­տակնե­րը բոլորս շատ լավ գիտենք։

Արամ Փոլադյան

Ադրբե­ջա­նը մի քանի պետություննե­րի դրդմամբ գնում է խաղա­ղության պայմա­նագրից հրա­ժարման. Արամ Փոլադյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ադրբե­ջա­նա­գետ Արամ Փոլադյա­նը

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րության հայտա­րա­րությունը սպառնա­լիք էր միայն Հայաստա­նի՞, թե՞ նաև այն երկրնե­րի համար, որոնք ռազմա­կան տեխնի­կա են մատա­կա­րա­րում Հայաստա­նին։

Ադրբե­ջա­նի ՊՆ‑ը Հայաստա­նին սպառնում է «ողջ զինա­նո­ցով». «Ազա­տություն»
– Նախև­ա­ռաջ ուզում եմ ընդգծել, որ այս հայտա­րա­րությունը փաստա­ցի խաղա­ղության պայմա­նագրից հրա­ժարմա­նը կամ կասեցմանն ուղղված առա­ջին հաստա­տուն քայլե­րից մեկն է, ինչը մեզ համար առա­վել քան սպա­սե­լի էր, ու ինչի մասին մենք խոսում ենք արդեն մեկ տարի։ Սրա­նով, բնա­կա­նա­բար, Ադրբե­ջա­նը շարունա­կում է իր հակա­քա­րոզչությունն ու հակաֆրանսիա­կան քայլե­րը, որոնք իրա­կա­նացվում են, օրի­նակ՝ Նոր Կալե­դո­նիա­յում ու մի շարք այլ վայրե­րում։

Ադրբե­ջա­նը տարա­ծաշրջա­նա­յին մի քանի պետություննե­րի դրդմամբ փաստա­ցի գնում է դեպի հրա­ժա­րում խաղա­ղության պայմա­նագրից, ու սա կարող ենք համա­րել առա­ջին պաշտո­նա­կան բաց տեքստը, այն էլ՝ պաշտպա­նության գերա­տեսչության կողմից, որը միտված է կասեցնել բանակցություննե­րը։

Թեև Ադրբե­ջանն ահռե­լի ռազմա­կան տեխնի­կա է ձեռք բերում, սակայն բավա­կա­նին անհանգստա­ցած է Հայաստա­նի կողմից զինամթերքի ձեռքբերմամբ ու առկա քաղա­քա­ցիա­կան որո­շա­կի ռազմա­կա­նացված տրա­մադրություննե­րով, որոնք միտված են հետա­գա հնա­րա­վոր սադրանքնե­րի ժամա­նակ անհա­ջո­ղություններ չունե­նա­լուն։

Ադրբե­ջա­նի ահա­բեկչա­կան վարչա­կարգը գուցե գիտակցում է, որ այն ռազմա­քա­ղա­քա­կան սադրանքնե­րը, որոնք այսօր իրա­կա­նացնում է ու իրա­կա­նացնե­լու է հետա­գա­յում, ինչը փաստարկվեց ՊՆ‑ի այդ հայտա­րա­րությամբ, իրենց շահե­րից չեն բխում, բայց Ադրբե­ջա­նի կախվա­ծությունն այնպի­սի ծավալնե­րի է հասել, որ քիչ դեպքե­րում է, որ Ադրբե­ջա­նը կկա­րո­ղա­նա այլևս առաջնորդվել սեփա­կան շահով ու կայացնել իր սուբյեկտայնությունից բխող որո­շումներ։ Ադրբե­ջա­նի ՊՆ հայտա­րա­րությունը, անշուշտ, վերա­բե­րում է նաև այն պետություննե­րին՝ ի դեմս Ֆրանսիա­յի ու Հնդկաստա­նի, որոնք, այո՛, զենք են մատա­կա­րա­րում Հայաստա­նին։

– Տարա­ծաշրջա­նա­յին ո՞ր պետություննե­րին նկա­տի ունեք, որ ասում եք՝ Ադրբե­ջա­նը նրանց դրդմամբ գնում է պայմա­նագրից հրա­ժարման։

– Սյունի­քը դարձել է աշխարհա­քա­ղա­քա­կան կոնսենսուսի հանգրվան, ինչը, բնա­կա­նա­բար, ձեռնտու է մեզ, բայց զուգա­հե­ռա­բար՝ ի դեմս Իսրա­յե­լի ու Թուրքիա­յի, կան պետություններ, որոնք առնվազն շահագրգռված չեն, որպեսզի տևա­կան խաղա­ղություն լինի։ Մասնա­վո­րա­պես պետք է խոսեմ Իսրա­յե­լի մասին, որը տարա­ծաշրջա­նում մի շարք կրի­տի­կա­կան խնդիրներ ունի լուծե­լու, օրի­նակ՝ Բերձո­րում խեղկա­տա­կություն կազմա­կերպել ու ասել, որ կառուցում են միջազգա­յին օդա­նա­վա­կա­յան: Սա, բնա­կա­նա­բար, խոսում է այն մասին, որ Իսրա­յե­լը, մեղմ ասած, հետ չի կանգնել իր մտքից, ու այդ օդա­նա­վա­կա­յա­նը լինե­լու է, բնա­կա­նա­բար, ամբողջությամբ ռազմա­կա­նացված ու ուղղված առա­ջին հերթին ոչ թե Հայաստա­նի, այլ հենց Իրա­նի դեմ։ Նպա­տակնե­րից չհրա­ժարվե­լու մասով՝ նույնը կարե­լի է ասել նաև Թուրքիա­յի մասին, իսկ նրա նպա­տակնե­րը բոլորս շատ լավ գիտենք։

– Պարո՛ն Փոլադյան, որքա՞ն եք գնա­հա­տում հնա­րա­վոր ռազմա­կան գործո­ղություննե­րի հավա­նա­կա­նությունը։

– Ես ավե­լի հավա­նա­կան եմ համա­րում տեղա­յին գործո­ղություննե­րը, ոչ լայնա­ծա­վալ։ Այսօր Ադրբե­ջա­նը սարսա­փե­լի շատ զենք ու զինամթերք է ներկրում, բայց զուգա­հե­ռա­բար էլ, մինչև COP29‑ը, գրե­թե բացա­ռում եմ որևէ լուրջ գործո­ղության իրա­կա­նա­ցում, դրա­նից հետո հնա­րա­վոր են լոկալ գործո­ղություններ։

Լայնա­ծա­վալ գործո­ղություննե­րի հավա­նա­կա­նությունը թեև քիչ է՝ ելնե­լով միջազգա­յին ճնշումից, բայց, այնուա­մե­նայնիվ, կա, բայց ես մնում եմ իմ հաստա­տուն կարծի­քին, որ առա­ջի­կա ժամա­նա­կա­հատվա­ծում առա­վել հավա­նա­կան են տեղա­յին ռազմա­կան գործո­ղություններ Ադրբե­ջա­նի ահա­բեկչա­կան վարչա­կարգի կողմից։

– Իսկ Հայաստա­նը պե՞տք է ընդունի COP29-ին մասնակցե­լու ադրբե­ջա­նա­կան կողմի հրա­վե­րը, թե՞ ոչ։

– Այն ամե­նի մասին, որ խոսե­ցինք, բնա­կա­նա­բար, տանում են բացա­սա­կան կետի։ COP‑ն ինքնին չափա­զանց կարև­որ միջազգա­յին միջո­ցա­ռում է, որին մասնակցությունը անհրա­ժեշտ է պետության համար, բայց, զուգա­հե­ռա­բար, եթե մի պետություն պետա­կան մակարդա­կով սպառնում է քեզ ոչնչացնել ու սկսում է միջամտել քո ներքին գործե­րին, այս պարա­գա­յում չեմ կարծում, թե մասնակցությունը ճիշտ կլի­նի։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Հոդվա­ծը՝ MediaLab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ