Հայաստան

Բաքվի Քարոզչական Գրոհը

Ադրբեջանի այդ գործողությունները պետք է անպատասխան չթողնի ոչ միայն Հայաստանը, այլեւ նրանք, որոնց մեղադրելով, Ադրբեջանը փորձում է «ամրացնել» իր սադրանքի «փաստարկային» հենքը, կամ Հայաստանին քաղաքական պայման թելադրելու հոգեբանական շանտաժի աստիճանը:

Հակոբ Բադալյան

Ինչ հաշվարկ է Ադրբեջանի տեղեկատվական սադրանքի հիմքում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե Հայաստանի ԶՈՒ-ն Լաչինի ուղղությամբ փորձել է կվադրոկոպտերի կիրառմամբ հետախուզել Ադրբեջանի դիրքերը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իհարկե գործնականում կասկած չկա, որ Ադրբեջանի տարածած տեղեկությունները աղերս ունեն ոչ թե իրականության, այլ սադրանքի հետ: Սակայն, ամբողջ հարցն էլ հենց այն է, թե ինչու՞ է Ադրբբեջանը իրականացնում այդ ապատեղեկկատվական սադրանքները:

Օրեր առաջ էլ Բաքուն հայտարարել էր, թե Տավուշի ուղղությամբ են հայկական ուժերը օգտագործել կվադրոկոպտեր՝ իբրեւ հետախուզական նպատակով, եւ իրենք չեզոքացրել են դա: Հայաստանի ՊՆ դարձյյալ հերքեց տեղեկությունը, սակայն Ադրբեջանին դա չխանգարեց իր մոգոնած առիթի հիմքով տարածել բավականին մարտաշունչ հայտարարություն, թե փորձերը շարունակվելու դեպքում իրենք կդիմեն գործողությունների, որոնց հետեւանքի համար պատասխանատվությունը կլլինի Հայաստանի եւ նրա «հովանավորների» վրա: Ադրբեջանը այդ հայտարարությամբ Հայաստանին իբրեւ թե հրահրելու համար մեղադրում էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Եվրամիությանը:

Եվ ահա, Բաքուն փաստորեն նոր հայտարարություն է տարածում, որի «իմաստն» ըստ էության այն է, որ չնայած իրենց հայտարարությանը, Հայաստանը շարունակել է կվադրոկոպտերով ադրբեջանական դիրքեր հետախուզելը: Երեւանը հերքում է, ինչը բնականաբար կարեւոր ու անհրաժեշտ է, սակայն, կրկնեմ՝ Երեւանի հերքումները Բաքվի համար այսպես ասած խնդիր չեն: Շատ կարեւոր է, որպեսզի Ադրբեջանին արձագանքեն նաեւ այն սուբյեկտները, որոնց Բաքուն միարժեք մեղադրում է Հայաստանին հրահրելու համար, այդ «փաստն» էլ ծառայեցնելով իր «պատասխանի» հիմք:

Ադրբեջանի այդ գործողությունները պետք է անպատասխան չթողնի ոչ միայն Հայաստանը, այլեւ նրանք, որոնց մեղադրելով, Ադրբեջանը փորձում է «ամրացնել» իր սադրանքի «փաստարկային» հենքը, կամ Հայաստանին քաղաքական պայման թելադրելու հոգեբանական շանտաժի աստիճանը: Բացառված չէ, որ Բաքվի ներկայիս գործողությունը «հաշվարկված» է նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովի առիթով Հայաստանին ուղղված հրավերի համատեքստով:

Հոդվածը՝ 1in.am կայքից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *