20.8 C
Yerevan

Բաքվի Քարոզչա­կան Գրո­հը

Ադրբե­ջա­նի այդ գործո­ղություննե­րը պետք է անպա­տասխան չթողնի ոչ միայն Հայաստա­նը, այլեւ նրանք, որոնց մեղադրե­լով, Ադրբե­ջա­նը փորձում է «ամրացնել» իր սադրանքի «փաստարկա­յին» հենքը, կամ Հայաստա­նին քաղա­քա­կան պայման թելադրե­լու հոգե­բա­նա­կան շանտա­ժի աստի­ճա­նը:

Հակոբ Բադալյան

Ինչ հաշվարկ է Ադրբե­ջա­նի տեղե­կատվա­կան սադրանքի հիմքում

Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը հերքել է Ադրրբե­ջա­նի ՊՆ տարա­ծած տեղե­կությունը, թե Հայաստա­նի ԶՈՒ‑ն Լաչի­նի ուղղությամբ փորձել է կվադրո­կոպտե­րի կիրառմամբ հետա­խուզել Ադրբե­ջա­նի դիրքե­րը: Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը հայտնել է, որ այդ տեղե­կությունը չի համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը: Իհարկե գործնա­կա­նում կասկած չկա, որ Ադրբե­ջա­նի տարա­ծած տեղե­կություննե­րը աղերս ունեն ոչ թե իրա­կա­նության, այլ սադրանքի հետ: Սակայն, ամբողջ հարցն էլ հենց այն է, թե ինչու՞ է Ադրբբե­ջա­նը իրա­կա­նացնում այդ ապա­տե­ղեկկատվա­կան սադրանքնե­րը:

Օրեր առաջ էլ Բաքուն հայտա­րա­րել էր, թե Տավուշի ուղղությամբ են հայկա­կան ուժե­րը օգտա­գործել կվադրո­կոպտեր՝ իբրեւ հետա­խուզա­կան նպա­տա­կով, եւ իրենք չեզո­քացրել են դա: Հայաստա­նի ՊՆ դարձյյալ հերքեց տեղե­կությունը, սակայն Ադրբե­ջա­նին դա չխանգա­րեց իր մոգո­նած առի­թի հիմքով տարա­ծել բավա­կա­նին մարտա­շունչ հայտա­րա­րություն, թե փորձե­րը շարունակվե­լու դեպքում իրենք կդի­մեն գործո­ղություննե­րի, որոնց հետեւանքի համար պատասխա­նատվությունը կլլի­նի Հայաստա­նի եւ նրա «հովա­նա­վորնե­րի» վրա: Ադրբե­ջա­նը այդ հայտա­րա­րությամբ Հայաստա­նին իբրեւ թե հրահրե­լու համար մեղադրում էր ԱՄՆ-ին, Ֆրանսիա­յին, Եվրա­միությա­նը:

Եվ ահա, Բաքուն փաստո­րեն նոր հայտա­րա­րություն է տարա­ծում, որի «իմաստն» ըստ էության այն է, որ չնա­յած իրենց հայտա­րա­րությա­նը, Հայաստա­նը շարունա­կել է կվադրո­կոպտե­րով ադրբե­ջա­նա­կան դիրքեր հետա­խուզե­լը: Երեւա­նը հերքում է, ինչը բնա­կա­նա­բար կարեւոր ու անհրա­ժեշտ է, սակայն, կրկնեմ՝ Երեւա­նի հերքումնե­րը Բաքվի համար այսպես ասած խնդիր չեն: Շատ կարեւոր է, որպեսզի Ադրբե­ջա­նին արձա­գանքեն նաեւ այն սուբյեկտնե­րը, որոնց Բաքուն միարժեք մեղադրում է Հայաստա­նին հրահրե­լու համար, այդ «փաստն» էլ ծառա­յեցնե­լով իր «պատասխա­նի» հիմք:

Ադրբե­ջա­նի այդ գործո­ղություննե­րը պետք է անպա­տասխան չթողնի ոչ միայն Հայաստա­նը, այլեւ նրանք, որոնց մեղադրե­լով, Ադրբե­ջա­նը փորձում է «ամրացնել» իր սադրանքի «փաստարկա­յին» հենքը, կամ Հայաստա­նին քաղա­քա­կան պայման թելադրե­լու հոգե­բա­նա­կան շանտա­ժի աստի­ճա­նը: Բացառված չէ, որ Բաքվի ներկա­յիս գործո­ղությունը «հաշվարկված» է նոյեմբե­րին կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վի առի­թով Հայաստա­նին ուղղված հրա­վե­րի համա­տեքստով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից

Առնչվող Հոդվածներ