20.8 C
Yerevan

Իրա­նի Թաքնված Փոթո­րի­կը

Իրա­նի ներքին իրա­վի­ճա­կին տեղյակ աղբյուրնե­րի համոզմամբ՝ եթե երկրում բարե­փո­խումներ չսկսվեն, տնտե­սա­կան սահմա­նա­փա­կումնե­րը չհաղթա­հարվեն, ապա «սպասվում է ներքին պայթյուն»:

Վահրամ Աթա­նեսյան

Փեզեշքիա­նին կհա­ջողվի՞ կանխել «ներքին պայթյունը»

IRNA‑ն հայտնում է, որ նախա­գահ Փեզեշքիա­նի երմնա­կա­լությա­նը կմասնակցի օտա­րերկրյա ութսուն պատվի­րա­կություն, այդ թվում՝ պետություննե­րի երկու նախա­գահ, չորս վարչա­պետ, խորհրդա­րա­նի նախա­գահներ եւ փոխխոսնակներ, նախա­րարներ: Ռուսա­կան լրատվա­մի­ջոցնե­րի տեղե­կություննե­րով՝ Մոսկվան կներկա­յացնի պետա­կան դումա­յի խոսնակ Վոլո­դի­նը, Պակիստա­նը եւ Իրա­քը կմասնակցեն վարչա­պե­տի մակարդա­կով: Թեհրան կմեկնի Եվրա­միության անվտանգության եւ արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով փոխհանձնա­կա­տա­րը:

Ռուսաստանյան մամուլը շեշտում է, որ Գերա­գույն հոգև­որ առաջնորդ Խամե­նեիի կողմից պաշտո­նում հաստատվե­լուց հետո Թեզեշքիա­նը Tehran Times թերթում հեղի­նա­կա­յին հոդված է հրա­պա­րա­կել եւ կրկնել նախընտրա­կան գլխա­վոր թեզը՝ Իրա­նը պատրաստ է աշխարհին բաց երկիր լինել: Բաքվի փորձա­գետնե­րը, սակայն, սեփա­կան աղբյուրնե­րին հղե­լով՝ պնդում են, որ Խամե­նեին Փեզեշքիա­նին «հանձնա­րա­րել է արտա­քին քաղա­քա­կան հարցե­րում կենտրո­նա­նալ հարև­ան, տարա­ծաշրջա­նի երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի խորացման վրա»:

Ըստ այդմ, Փեզեշքիա­նին «չի հաջողվել համա­ձայնեցնել ԱԳ նախա­րա­րի պաշտո­նում Զարիֆի նշա­նա­կումը»: Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի հրա­մա­նա­տա­րությունը գտնում է, որ միջուկա­յին ծրագրի բանակցություննե­րում Զարիֆը «որոշ դեպքե­րում անտե­սել է Իրա­նի ազգա­յին շահե­րը»: Պահպա­նո­ղա­կաննե­րը գտնում են, որ այդ հարցն այլևս ակտուալ չէ: Նրանք հաշվի են առնում ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նում Դոնալդ Թրամփի ընտրության բարձր հավա­նա­կա­նությունը: 2018թ. Թրամփը որո­շել է չմասնակցել Իրա­նի միջուկա­յին ծրագրով բանակցություննե­րին:

Թեհրան է մեկնում նաև ՀԱՄԱՍ‑ի բարձրաստի­ճան պատվի­րա­կությունը՝ շարժման քաղա­քա­կան առաջնորդ Հանիա­յի գլխա­վո­րությամբ, բայց տեղե­կատվությունից պարզ չէ՝ նա մասնակցե­լու է Փեզեշքիա­յի երդմնա­կա­լության արա­րո­ղությա­նը, թե Իրա­նի նախա­գա­հի հետ առանձին հանդի­պում է ունե­նա­լու: ՀԱՄԱՍ‑ի դիրքո­րո­շումից է կախված, թե ի՞նչ հաջո­ղություն կունե­նան Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատման բանակցություննե­րը: Միա­ժա­մա­նակ, ըստ որոշ տեղե­կություննե­րի, Լիբա­նա­նի կառա­վա­րությունը դատա­պարտել է Գոլա­նի բարձունքնե­րի հրթի­ռա­կո­ծումը:

Այս համա­տեքստում բացա­ռիկ նշա­նա­կություն է ստա­նում Ֆրանսիա­յի եւ Իրա­նի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցը: Ըստ տարածված հաղորդագրության՝ Փեզեշքիա­նը զգուշացրել է, որ Լիբա­նա­նի դեմ պատե­րազմ սկսե­լու դեպքում Իսրա­յե­լը կհայտնվի ավե­լի բարդ դրության մեջ: Ֆրանսիա­յի նախա­գա­հը Փեզեշքիա­նին շնորհա­վո­րել է նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Իրա­նի եւ եվրո­պա­կան երկրնե­րի, այդ թվում՝ իրա­նա-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րը կբա­րե­լավվեն:

Ֆրանսիա­յի նախա­գահն, այսպի­սով, Փեզեշքիա­նին շնորհա­վո­րել է Եվրա­միության անունից եւ հարա­բե­րություննե­րի բարե­լավման հույս հայտնել՝ նկա­տի ունե­նա­լով ԵՄ-Իրան շփումնե­րի հեռանկա­րը: Դա չափա­զանց կարև­որ է Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րի համար: Մոսկվան եւ Բաքուն Թեհրա­նին հետև­ո­ղա­կա­նո­րեն ներշնչում են, որ Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունը «հետա­խուզա­կան տեղե­կություններ է հավա­քում» Իրա­նի դեմ:

Կանխա­տե­սումներ անե­լու համար դեռևս վաղ է: Պետք է սպա­սել, թե Փեզեշքիա­նը ինչպես է պայմա­նա­վորվե­լու կառա­վա­րության առանցքա­յին անդամնե­րի նշա­նակման հարցում: Փորձա­գետնե­րը համոզված են, որ ամեն ինչ որոշվե­լու է Գերա­գույն հոգև­որ առաջնորդի հետ համա­ձայնությամբ: Իրա­նի ներքին իրա­վի­ճա­կին տեղյակ աղբյուրնե­րի համոզմամբ՝ եթե երկրում բարե­փո­խումներ չսկսվեն, տնտե­սա­կան սահմա­նա­փա­կումնե­րը չհաղթա­հարվեն, ապա «սպասվում է ներքին պայթյուն»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ