20.8 C
Yerevan

Էրդո­ղա­նի Իսրա­յելյան Հոխորտանքը

Այս համա­տեքստում ո՞րն է հայ-թուրքա­կան կարգա­վորման հեռանկա­րը: Դա պայմա­նա­վորված է Հայաստան-Ադրբե­ջան «հաշտությամբ»։ Ըստ էության՝ այո, բայց Անկա­րան հետեւո­ղա­կա­նո­րեն պնդում է, որ միշտ եղել է, կա եւ լինե­լու է Ադրբե­ջա­նի կողքին, թեեւ «Թուրա­նի» մեկնա­բա­նը համոզված է, որ Թուրքիա­յի եւ Հայաստա­նի հատուկ բանագնացնե­րի «պայմա­նա­վորված հանդի­պումն Էրդո­ղա­նը հետաձգում է Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի պահանջով»:

Վահրամ Աթա­նեսյան

Էրդո­ղա­նը «մտնում է» Իսրա­յել. բլե՞ֆ, թե՞ իրա­կա­նություն

Ինչպես մենք մտել ենք Լիբիա եւ Ղարա­բաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրա­յել, անհնար ոչինչ չկա, մենք պետք է միայն ուժեղ լինենք,- իշխող Արդա­րություն եւ զարգա­ցում կուսակցության տեղա­կան կառույցի նիստին Ռիզեում հայտա­րա­րել է Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեբ Թայիփ Էրդո­ղա­նը: Նա կրկին անդրա­դարձել է Թուրքիա­յի խորհրդա­րա­նում Պաղեստի­նի ինքնա­վա­րության առաջնորդին ելույթի առա­ջարկության եւ պաղեստինյան կողմի մերժման թեմա­յին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին եւ հավե­լում, որ Թուրքիա­յի «Ապա­գա» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնա­խա­րար Դավութօղլուն առա­ջարկել է Թուրքիա­յի Ազգա­յին մեծ ժողո­վի նիստին հրա­վի­րել ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան առաջնորդ Հանիա­յին:

Մամուլին հայտնի է դարձել, որ Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատման հարցով մեկնարկում են Քաթա­րի վարչա­պե­տի, իսրա­յե­լա­կան «Մոսա­դի» եւ ԱՄՆ ԿՀՎ‑ի տնօ­րեննե­րի ու Եգիպտո­սի ռազմա­կան հետա­խուզության պետի բանակցություննե­րը, բայց Իսրա­յե­լը եւ Լիբա­նա­նը լայնա­ծա­վալ պատե­րազմի շեմին են, ինչից Թուրքիան կարող է օգտվել:

Բաքվի «Թուրան» գործա­կա­լությունը գրել է, որ Վաշինգտո­նից վերա­դառնա­լով՝ Էրդո­ղա­նը հանդի­պել է Ազգայնա­կան շարժում կուսակցության առաջնորդ Բահչե­լիի հետ, որ երկու սկզբունքա­յին հարց է առա­ջադրել՝ Սիրիա­յի հետ բանակցություննե­րում բացա­ռել թուրքա­կան զինված ուժե­րի հեռա­ցումը եւ առանց Բաքվի համա­ձայնության չբա­ցել Հայաստա­նի հետ սահմա­նը:

Բահչե­լին նաեւ Իսրա­յե­լի հետ կոշտ հարա­բե­րություննե­րի կողմնա­կից է: «Թուրա­նի» մեկնա­բա­նի կարծի­քով՝ թուրք ազգայնա­կաննե­րի առաջնորդի պահանջով է, որ Էրդո­ղա­նը սառեցրել է ընդդի­մա­դիր Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության հետ խորհրդատվություննե­րը: Նա, ընդսմին, ասում է, որ Բահչե­լին իր կողմնա­կիցնե­րի լայն ցանց է ստեղծել ոստի­կա­նությունում, դատա­խա­զությունում եւ դատա­րաննե­րում, եւ արդեն «ձեռքը հասցրել է բանա­կին»:

Էրդո­ղանն, իհարկե, վաղը կամ տեսա­նե­լի ապա­գա­յում Իսրա­յե­լին պատե­րազմ չի հայտա­րա­րե­լու, էակա­նը նրա կողմից ապա­գա Թուրքիա­յի տեսլա­կա­նի բացա­հայտումն է՝ լինել ուժեղ, որպեսզի ոչ մի նպա­տակ անհնա­րին չլի­նի:

Այս համա­տեքստում ո՞րն է հայ-թուրքա­կան կարգա­վորման հեռանկա­րը: Դա պայմա­նա­վորված է Հայաստան-Ադրբե­ջան «հաշտությամբ»։ Ըստ էության՝ այո, բայց Անկա­րան հետեւո­ղա­կա­նո­րեն պնդում է, որ միշտ եղել է, կա եւ լինե­լու է Ադրբե­ջա­նի կողքին, թեեւ «Թուրա­նի» մեկնա­բա­նը համոզված է, որ Թուրքիա­յի եւ Հայաստա­նի հատուկ բանագնացնե­րի «պայմա­նա­վորված հանդի­պումն Էրդո­ղա­նը հետաձգում է Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի պահանջով»:

Էրդո­ղա­նը հերթա­կան անգամ հիշեցրել է, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմն ինքն է վարել: Դա Ալիեւին արված ակնարկել է, որ քայլե­րը պետք է համա­ձայնեցնի իր հետ, թե ցանկա­նում է միջազգա­յին դերա­կա­տարնե­րին ինչ-որ հիշե­ցում անել, որ եթե չեն կարո­ղա­ցել ԼՂ հարցում Թուրքիա­յին զսպել, այնպես էլ Գազա­յում ոչնչի չեն հասնի, եթե շարունա­կեն իրեն անտե­սել:

Ամեն դեպքում Իսրա­յե­լի դեմ հայտա­րա­րությունը վկա­յում է, որ Թուրքիան ոչ միայն մնում է ագրե­սիվ, այլեւ նոր հավակնություններ է ներկա­յացնում: Արձա­նագրե­լով, որ Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րը մեծացնում են ռազմա­կան ծախսե­րը, Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջոցն ընդհանրացնում է, որ թուրքա­խոս պետություննե­րի, Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի «ռազմա­կան դաշնակցությունն ինստի­տուցիո­նալ տեսք է ընդունում»:

«Թուրա­նի բանա­կը» ծրագրա­վորվում է որպես ուժի ինքնուրույն բեւեռ: «Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի անհնար ոչինչ չլի­նի», ասե­լով Էրդո­ղա­նը նկա­տի ունի այդ ուժը: Բայց որքանո՞վ է հավա­նա­կան, որ Թուրքիան միայն իր պոստխորհրդա­յին թուրքա­խոս պետություննե­րի հնա­րա­վո­րություննե­րով կարող է նման ամբի­ցիոզ նախա­գիծ կյանքի կոչել: Թուրքա­խոս պետություննե­րի համա­խառն ՀՆԱ‑ն շուրջ մեկ տրի­լիոն դոլար է:

Առնչվող Հոդվածներ