20.8 C
Yerevan

Եվրաքվեն Նաև Տնտե­սա­կան Ու Քաղա­քա­կան Զենք Է

Իշխա­նությունն էլ պետք է հասկա­նա, որ իրենք թշնա­մի­ներ կամ մրցա­կիցներ չեն։ Իրենք նախա­ձեռնում են եվրաքվեն, որովհետև դա ոչ թե քաղա­քա­կան դիվի­դենտ հավա­քե­լու ձև է, այլ պետության համար չափա­զանց կարև­որ մի երև­ույթ։ Իշխա­նություննե­րը ամեն ինչ շատ դանդաղ են անում և իրենք էլ ստիպված են անընդհատ բարձրա­ձայնել, բացատրել, որպեսզի սայլը կանգնած չմնա։

Հովսեփ Խուրշուդյան

1inAM‑ի եթե­րում Ռուբեն Մեհրաբյա­նը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը, Հայաստա­նի՝ Եվրաինտեգրման տանող գործընթացնե­րը, որոշ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­դարձություններ։
Հովսեփ Խուրշուդյա­նը խոսեց ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի և Եվրա­հանձնա­ժո­ղոի մասին՝ նշե­լով, որ հիմա փոքր ինչ բարդ վիճակ է՝ կախված ընտրություննե­րի հետ, քանի որ որո­շա­կիո­րեն անկա­յուն իրա­վի­ճակ է ստեղծվում և դա վտանգա­վոր կարող է լինել մասնա­վո­րա­պես Հայաստա­նի հետ կապված։ ԱՄՆ-ում ընտրություննե­րի հետ կապված նախա­գա­հի թեկնա­ծուի փոփո­խությունը բավա­կան նշա­նա­կա­լի քայլ է, հատկաpես այն առումով, որ եթե Թրամփը հաղթի, ապա նրա մեկուսացման քաղա­քա­կա­նությունը կարող է հանգեցնել նրան, որ տարա­ծաշրջա­նը կմնա խուլի­գաններ Ռուսաստա­նի ու Թուրքիա­յի ձեռքին։ Իսկ դա ամե­նաանցա­կա­լի սցե­նարնե­րից կարող է լինել։ Հենց այդ պատճա­ռով էլ մենք պետք է հնա­րա­վո­րինս արագ իրա­կա­նացնենք Եվրաինտեգրման մեր քաղա­քա­կա­նությունը։
Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ դժբախտա­բար իշխա­նություններն այսօր պետա­կան նշա­նա­կության երև­ույթը վերա­ծել են միջկուսակցա­կան վեճի։ Քիչ չեն խոսակցություններն այն մասին, որ պետք չէ արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը թույլ տալ, որ Եվրաինտեգրման դրո­շա­կը իրենց ձեռքում պահեն։ Բայց դա լրիվ անտե­ղի ու անի­մաստ խանդ է։ Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կը ընդունում է, որ իշխա­նություննե­րը և մասնա­վո­րա­պես Նիկոլ Փաշինյա­նը մեծ ներդրում ունեն Հայաստա­նի՝ ԵՄ մոտե­նա­լուն, բայց միա­ժա­մա­նակ իշխա­նությունն էլ պետք է հասկա­նա, որ իրենք թշնա­մի­ներ կամ մրցա­կիցներ չեն։ Իրենք նախա­ձեռնում են եվրաքվեն, որովհետև դա ոչ թե քաղա­քա­կան դիվի­դենտ հավա­քե­լու ձև է, այլ պետության համար չափա­զանց կարև­որ մի երև­ույթ։ Իշխա­նություննե­րը ամեն ինչ շատ դանդաղ են անում և իրենք էլ ստիպված են անընդհատ բարձրա­ձայնել, բացատրել, որպեսզի սայլը կանգնած չմնա։
Հովսեփ Խուրշուդյանն ուշադրություն դարձրեց այն հանգա­մանքի վրա, որ բավա­կան շատ տեխնի­կա­կան խնդիրներ կան՝ սկսած ID քարտե­րով քվեարկե­լու հնա­րա­վո­րությունից մինչև սարքե­րի կողմից նախկին կոդե­րի պահպանման ու դրանց վերա­թո­ղարկման խնդիրներ, իսկ իրենք ամեն ինչ կանեն, որ օրա­ցուցա­յին 45 օրվա ընթացքում այդ եվրաքվեն կարո­ղա­նա անհրա­ժեշտ հիսուն հազար քվեն հավա­քել։ Իսկ քվեարկությունն անպայման պիտի լինի։ մենք ԵՄ-ին պիտի ցույց տանք, որ հիմա 2013թ․ չէ և Հայաստա­նը դեպի ԵՄ ընթացքը մի գիշե­րում չի կագնեցնե­լու և հանկարծ թեքվի դեպի այլ ուղղություն։ ԵՄ‑ը պիտի տեսնի, որ Հայաստա­նում եվրաինտեգրումը մի կուսակցության հարց չէ, մի քանի խմբե­րի անձնա­կան ցանկություն չէ, այլ համընդհա­նուր նպա­տակ։ Պետք է այդ եվրաքվեն նաև ակնարկ դարձնել ԵՄ-ին հասկացնե­լու համար, որ եթե Հայաստա­նը գնում է դեպի ԵՄ, որը ինքնին նշա­նա­կում է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից հրա­ժա­րում, ապա ԵՄ‑ը պիտի մեզ լրա­ցուցիչ աջակցի, ոչ միայն անվտանգության ու ռազմա­կան, այլև տնտե­սա­կան մակարդա­կում։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Միայն հետընթաց։ Անցյալ տարվա համե­մատ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջա­նա­ռությունը նվա­զել է, փոխա­նակ աճե­լու։ Եվրաքվեն հնա­րա­վո­րություն կտա, որ դիմենք ԵՄ, որպեսզի մի քանի հարյուր մլն դոլա­րի ապրանքնե­րի արտա­հանման համար կիրառվի առանց մաքս ռեժիմ, որպեսզի հայկա­կան ապրանքնե­րը չափից ավե­լի թանկ չլի­նեն Եվրո­պա­յում ու մրցունակ դառնան, իսկ դրա փոխա­րեն իշխա­նությունը չգի­տես ինչով է զբաղված՝ կիսատ պռատ խանգա­րե­լով կամ շատ դանդաղ առաջ գնա­լով։ ԵՄ ինտեգրումը պետք է պաշտպանվի Սահմա­նադրությամբ, այնտեղ ամրագրվի այդ նպա­տա­կը ու իշխա­նություննե­րը լավ կանեն, եթե դուրս գան նեղմտությունից ու խանգա­րե­լու կամ դանդա­ղե­լու փոխա­րեն ռեալ գործնա­կան օգնություն ցույց տան։
Անդրա­դառնա­լով նրան, որ Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կի նախա­ձեռնած Եվրաքվեն ժամա­նա­կա­յին առումով համընկնում է խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության խոստա­ցած «աշնա­նա­յին հուժկու քաղա­քա­կան ակտի­վությա­նը», Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նրանք այսպես թե այնպես այնքան մարգի­նա­լացված են, որ այլևս ոչ մի բան անել չեն կարո­ղա­նում ու նույնիսկ ռուսնե­րը նրանց սկսել են չվստա­հել։ Նրանք հիմա էլի մի քանի կոպեկ փող աշխա­տե­լով են զբաղված։ Սպա­սում են որ եղա­նա­կը զովա­նա ու նորից սկսեն աղմկել։ Կաղմկեն, բայց անարդյունք։ Ռուսնե­րը հիմա ավե­լի շատ հույսը դնում են ոչ թե Հայաստա­նի իրենց գործա­կա­լա­կան ցանցե­րի վրա, այլ իրենց հավա­տա­րիմ բութ գործիք Ադրբե­ջա­նի, որը սակայն այլևս այնպես չի աշխա­տում, ինչպես իրենք կուզեին։ Ադրբե­ջա­նին նույնիսկ Թուրքիան է հասկացնում, որ լավ կանի խաղա­ղության պայմա­նա­գի­րը ստո­րագրի, իսկ Ադրբե­ջա­նը չի կարո­ղա­նում դեռևս հակա­ռաել ռուսնե­րին, այդ իսկ պատճա­ռով էլ առայժմ էժան մանի­պուլյա­ցիա­նե­րի է դիմում, իբրև թե հայե­րի կողմից դրոննե­րով հետա­խուզում են կանխել և այլն։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ