20.8 C
Yerevan

Իրա­նը Մերժում Է Սյունի­քի “Միջանցքը”

Իրա­նի համար առա­վել նախընտրե­լի ռեժիմն այն է, որ Հայաստա­նի տարածքով այդ ճանա­պարհը պարզա­պես չգործի: Հայաստա­նի համար ճանա­պարհը իհարկե կլի­նի որո­շա­կի տարանցիկ եկա­մուտ, եթե գործի Հայաստա­նի լիարժեք սուվե­րե­նության ներքո: Բայց, թե Բաքվի, թե առա­վել եւս Անկա­րա­յի համար էլ այդ ճանա­պարհը հետաքրքիր ու պահանջված է արտա­տա­րածքա­յին տրա­մա­բա­նությամբ:

Հակոբ Բադալյան

Իրա­նի հայտա­րա­րությունը հայ-թուրքա­կան բանագնացնե­րի հանդիպման ֆոնին

Թեհրա­նում վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ հանդիպմա­նը Իրա­նի Գերա­գույն հոգեւոր առաջնորդ Այա­թոլլահ Խամե­նեին հայտա­րա­րել է, ըստ իրա­նա­կան Մեհր գործա­կա­լության, որ Զանգե­զուրյան միջանցքը վնաս է Հայաստա­նի շահե­րին եւ Իրա­նը դեմ է դրան: Հաղորդվում է, որ Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը վերհաստա­տել է Հայաստա­նի դիրքո­րո­շումը, որը բացա­ռում է որեւէ անդրտա­րածքա­յին միջանցք Հայաստա­նի տարածքում: Հայկա­կան կողմի պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րում բացա­կա­յում է այդ թեման:

Իրա­նի Գերա­գույն հոգեւոր առաջնորդը «միջանցքի» մասին խոսել է «պրոֆիլակտի՞կ» տրա­մա­բա­նությամբ, թե՞ որեւէ կոնկրետ զարգացման համա­տեքստում, եթե նկա­տի առնենք այն, որ հուլի­սի 30-ին Թեհրա­նում այդ հանդիպմա­նը զուգա­հեռ հայ-թուրքա­կան սահմա­նին տեղի էր ունե­նում Հայաստա­նի եւ Թուրքիա­յի հատուկ բանագնացնե­րի հանդի­պումը: Երկամյա դադա­րից հետո Ռուբեն Ռուբինյանն ու սերդար Քըլը­չը հանդի­պել են հինգե­րորդ անգամ, իսկ այդ հանդի­պումից մի քանի օր առաջ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը հայտա­րա­րել էր, որ «ամբողջ սրտով» սպա­սում են Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության, որի վերջին քայլն ըստ Էրդո­ղա­նի պետք է լինի այսպես կոչված զանգե­զուրյան միջանցքի բացումը:

Ինչպես հայտնի է, արեւմտյան դերա­կա­տարներն էլ, մասնա­վո­րա­պես ԱՄՆ ու Բրի­տա­նիան, բնո­րո­շում են Միջին միջանցք, ըստ էության չթաքցնե­լով, որ դրա ձեւա­վորման իրենց նպա­տա­կը նաեւ Իրա­նի ազդե­ցության նվա­զե­ցումն է: Իրա­նի համար անշուշտ նախընտրե­լի է, որ Ադրբե­ջանն ու Թուրքիան միմյանց, ինչպես նաեւ Կենտրո­նա­կան ասիա­յի հետ կապվեն ոչ թե Հայաստա­նի, այլ իր տարածքով, ինչը Թեհրա­նին թույլ կտա դրա­նով ունե­նալ Բաքվի ու Անկա­րա­յի հանդեպ որո­շա­կի լծակ: Հատկա­պես Բաքվի, եթե նկա­տի առնենք այն, որ Ադրբե­ջաննի եւ Նախի­ջեւա­նի ցամա­քա­յին կապի այլ տարբե­րակ ըստ էության չկա, քան Իրա­նի ճանա­պարհը, եթե չի գործում ճանա­պարհ Հայաստա­նի տարածքով: Վրաստան-Թուրքիա եւ հետո Նախի­ջեւան երթուղին անշուշտ խիստ երկար է:

Այսինքն, այստեղ խնդի­րը բաժանվում է մի քանի մասի, սակայն մեծ հաշվով, Իրա­նի համար առա­վել նախընտրե­լի ռեժիմն այն է, որ Հայաստա­նի տարածքով այդ ճանա­պարհը պարզա­պես չգործի: Հայաստա­նի համար ճանա­պարհը իհարկե կլի­նի որո­շա­կի տարանցիկ եկա­մուտ, եթե գործի Հայաստա­նի լիարժեք սուվե­րե­նության ներքո: Բայց, թե Բաքվի, թե առա­վել եւս Անկա­րա­յի համար էլ այդ ճանա­պարհը հետաքրքիր ու պահանջված է արտա­տա­րածքա­յին տրա­մա­բա­նությամբ:

Մեծ հաշվով, այդ խնդիրն է բոլոր ուժա­յին կենտրոննե­րի «հոգսը»՝ ո՞վ է վերահսկե­լու «հայկա­կան խաչմե­րուկը», կամ նվա­զա­գույնը դրա արեւելք-արեւմուտք ուղղությունը: Հայաստա­նը պարբե­րա­բար հայտա­րա­րում է իր վերահսկո­ղության մասին, ընդգծե­լով արտա­տա­րածքա­յին որեւէ տրա­մա­բա­նության մերժումը: Բայց, կասկա­ծից վեր է, որ դա էլ «մերժվում» է շահագրգիռ ուժա­յին կենտրոննե­րի «մտա­պատկե­րում», ինչի հետեւանքն էլ «խաչմե­րուկում» գոյություն ունե­ցող աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի ու նպա­տակնե­րի բարդ խցա­նումն է, երբ ոչ ոք չի ուզում զիջել, միա­ժա­մա­նակ գոյություն չունի որեւէ կարգա­վո­րող:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ