25.2 C
Yerevan

Կամ Ռուսա­կան Գաղութ, Կամ Ազատ Ու Հասուն Երկիր

Իրա­նը ռուսնե­րից պահանջում է սահմաննե­րի փոփո­խության հարցի չեղարկում, որին Ռուսաստա­նը ստիպված համա­ձայնվում է։ 

Կայծ Մինասյան

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րի, ընթացքի, տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նության մասին։
Կայծ Մինասյա­նը խոսեց ԵՄ European Peace Facility հիմնադրա­մի կողմից Հայաստա­նին տրված 10 մլն ԱՄՆ դոլար օժանդա­կության ու Ադրբե­ջա­նի արձա­գանքի մասին։ Հայտնի է, որ Ադրբե­ջա­նը բավա­կան մեծ աղմուկ էր բարձրացրել այդ հարցով, թեև 10 մլն դոլա­րը չնչին գումար է ու Հայաստա­նի ռազմա­կան հզո­րությունն ավե­լացնե­լու պահով ոչ մի ազդե­ցություն չունի։ Այդ գումա­րով ընդա­մե­նը վրաններ պիտի գնվեն։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ ԵՄ կողմից այդ օգնության տրա­մադրումն ինքնին կարև­որ է, ոչ թե վրան գնե­լու հարցով, այլ այն, որ ԵՄ‑ը արդեն իսկ սկսել է գործընթա­ցի մեջ մտցնել Հայաստա­նին ռազմա­կան օգնության փաթեթներ հատկացնե­լը։ Միգուցե դեռևս ոչ ամբողջ պետություննե­րի կազմով, բայց արդեն իսկ ԵՄ կողմից, իսկ դա նշա­նա­կում է, որ Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րում կա որա­կա­կան փոփո­խություն ու լրջություն և այդ լրջությունը տանում է դեպի ռազմա­կան օժանդա­կության։ Հունգա­րիան ամեն ինչ արեց, որ Ադրբե­ջա­նը նույնպես այդ չափի օգնություն ստա­նա ու երբ ԵՄ-ում Ադրբե­ջա­նին հարցրին, թե ի՞նչ են ուզում, Բաքվից պատասխա­նե­ցին, որ ինչ տվել են Հայաստա­նին, թող նույնից էլ Ադրբե­ջա­նին տան։ Կայծ Մինասյանն ասաց, որ Ադրբե­ջա­նի այդ ցինիկ և լկտի վերա­բերմունքը հետև­անք է նրա, որ Ադրբե­ջա­նը հանդես է գալիս որպես հաղթող երկիր, բայց միա­ժա­մա­նակ որպես հաղթող երկիր՝ անզգույշ է։ Ադրբե­ջա­նը մեծամտա­ցել է և տարա­ծաշրջա­նում մի շարք էական հարցեր չի տեսնում կամ բավա­րար չափով չի գնա­հա­տում։
Կայծ Մինասյա­նը անդրա­դարձավ նրան, որ տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունը այս պահին ինչ որ չափով ուրվագծված է, բայց այն մեծ չափով ենթա­կա է փոփո­խության։ Այդ փոփո­խություննե­րը պայմա­նա­վորված են նրա­նով, որ ԵՄ‑ը ցանկա­նում է այստեղ խաղա­ղություն հաստա­տել՝ ընդդեմ Ռուսաստա­նի։ Այդ է պատճա­ռը, որ ԵՄ-ում Վրաստա­նը, Ադրբե­ջա­նը և Հայաստա­նը հաճախ կարող են նույն հարթության վրա դիտվել, որովհետև նպա­տա­կը նրանց վրա ազդե­ցություն ունե­նա­լով Ռուսաստա­նի դերի նվա­զե­ցումն է։ Իսկ Ռուսաստանն էլ փորձում է Իրա­նի միջո­ցով փոխհա­տուցել իր դեֆի­ցիտնե­րը, որի դիմաց Իրա­նը պահանջում է աշխարհա­քա­ղա­քա­կան զիջումներ։ Ռուսաստանն ուկրաի­նա­կան ճակա­տի համար մեծ չափով աթս-ների կարիք ունի և դա ստա­նում է Իրա­նից, որի դիմաց Իրա­նը ռուսնե­րից պահանջում է սահմաննե­րի փոփո­խության հարցի չեղարկում, որին Ռուսաստա­նը ստիպված համա­ձայնվում է։ Չնա­յած դրան՝ ռուսնե­րը ամեն դեպքում դեմ չեն Իրա­նին ասել, որ Զանգե­զուրյան միջանցքի իրա­կա­նացման դեպքում էլ նշում է, որ հսկողնե­րը ռուսա­կան ԴԱԾ‑ն է լինե­լու։
Կայծ Մինասյանն ասաց, որ այս ամե­նի ֆոնին էլ ավե­լի հրա­մա­յա­կան է դառնում Հայաստա­նի ԵՄ ընթացքը։ Դեպի ԵՄ գնա­լը չպետք է դիտարկվի որպես կարճա­ժամկետ քաղա­քա­կան ուղղություն, այն ինքնությունը պահպա­նե­լու միջոց է, նոր աշխարհ դուրս գալու և փոփո­խություններ ընդունե­լու մի մեծ հնա­րա­վո­րություն։ Մենք ինքներս մեզ պիտի հարցնենք, թե դեպի ԵՄ գնա­լով մենք պատրա՞ստ ենք փոփո­խություննե­րի՝ այսինքն հրա­ժարվել կոռուպցիա­յից, հրա­ժարվել տնտե­սա­կան սահմա­նա­փա­կումնե­րից, հրա­ժարվել հովա­նա­վորչությունից։ Մեզնից ամեն մեկը պիտի դրա մասին հստակ մտա­ծի և ինքն իրեն պատասխա­նի։ Հայաստա­նը կամ մնում է ռուսա­կան գաղութ, մնում է երե­խա, կամ մեծա­նում է ու դառնում ազատ մարդ։ Սա սկզբունքա­յին ընտրություն է, որին Հայաստա­նը սկզբունքո­րեն պիտի պատասխա­նի, ոչ թե մակե­րե­սայնո­րեն։
Երբ Հայաստա­նում Ֆրանսիա­յի դեսպա­նը խոսում է վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման մասին ու նշում, որ գնդա­կը հիմա Հայաստա­նի դաշտում է, մենք հենց սկզբունքա­յին իմաստով պիտի հասկա­նանք՝ նույնիսկ պետա­կան կառա­վարման համա­կարգի ու դրա մարմիննե­րի կայացման առումով։
Կայծ Մինասյանն ասաց, որ զարմա­նա­լի է, թե ինչպես են ՀՀ ղեկա­վարնե­րը՝ Լևո­նից մինչև Սերժ՝ կարո­ղա­ցել են ապրել ու շարունա­կում են ապրել։ Քանդե­լով ու ավե­րե­լով ամեն ինչ, նրանք ի՞նչ են զգա­ցել, ի՞նչ են մտա­ծել։ Իհարկե Փաշինյա­նը սուրբ չէ և ունի իր բաժին սխալնե­րը, բայց Փաշինյա­նը չէ, որ պետք է երեսնամյա ողբերգոթյան համար պատասխան տա։ Հասա­րա­կությունն էլ ինքը պետք է պատասխան պահանջի նրանցից։
Ամբողջա­կան հարցազրույցը

Առնչվող Հոդվածներ