28 C
Yerevan

Հայաստա­նը Մեծացնում Է Իր Ռազմա­կան Ուժը

(Մաս երկրորդ)

Երև­ան այցե­լե­ցին Չեխիա­յի պաշտպա­նության նախա­րա­րության պատվի­րա­կությունը և չեխա­կան ռազմարդյունա­բե­րա­կան ընկե­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը՝ քննարկե­լու ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության ընթացքը և զարգացման հեռանկարնե­րը։

Հովհաննես Նազա­րեթյան

Չեխիա ու Սլո­վա­կիա
Հայաստա­նը Չեխիա­յի և Սլո­վա­կիա­յի հետ ռազմա­կան համա­գործակցության առանձին պայմա­նագրեր է ստո­րագրել դեռևս 2010-ին։ Չեխիա­յի հետ ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության մասին համա­ձայնա­գիր էր ստո­րագրվել 2019-ին, որը ՀՀ Ազգա­յին ժողո­վը վավե­րացրեց 2023‑ի սեպտեմբե­րին։ Այս հունվա­րին կառա­վա­րության որոշմամբ Գերմա­նիա­յում Հայաստա­նի դեսպա­նությա­նը կից ռազմա­կան կցորդը հավա­տարմագրվեց Չեխիա­յում։ Իսկ ապրի­լին Երև­ան այցե­լե­ցին Չեխիա­յի պաշտպա­նության նախա­րա­րության պատվի­րա­կությունը և չեխա­կան ռազմարդյունա­բե­րա­կան ընկե­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը՝ քննարկե­լու ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության ընթացքը և զարգացման հեռանկարնե­րը։ Ըստ պաշտպա­նության նախա­րա­րության՝ ձեռք են բերվել մի շարք պայմա­նա­վորվա­ծություններ։
Մայի­սին էլ պաշտպա­նության փոխնա­խա­րար Կարեն Բրուտյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կությունն այցե­լեց Սլո­վա­կիա ՝ Բրա­տիսլա­վա­յում մասնակցե­լու IDEB-2024 պաշտպա­նության միջազգա­յին ցուցա­հանդե­սին։ Բրուտյա­նը հանդի­պել էր Սլո­վա­կիա­յի պաշտպա­նության նախա­րար Ռոբերտ Կալինյա­կի և ռազմարդյունա­բե­րա­կան ընկե­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ՝ քննարկե­լու ռազմա­տեխնի­կա­կան և ռազմա­տեխնո­լո­գիա­կան համա­գործակցությա­նը վերա­բե­րող հարցեր։ Ըստ ՊՆ‑ի՝ ձեռք են բերվել մի շարք պայմա­նա­վորվա­ծություններ։
Նախկին ԽՍՀՄ ազգե­ցության գոտում գտնվող Չեխոսլո­վա­կիա­յի ժառանգ այս երկու երկրնե­րը մինչ օրս ունեն նշա­նա­կա­լի ռազմա­կան արդյունա­բե­րություն։ Կարև­որ արտադրանքնե­րից են DANA և Zuzana հաուբիցնե­րը և RM-70 ռեակտիվ համա­զարկա­յին համա­կարգրե­րը։ Երկու երկրնե­րը միա­ժա­մա­նակ խորացնում են կապե­րը Ադրբե­ջա­նի հետ։ Չեխիա­յից 70 DITA ինքնագնաց հաուբից է ձեռք բերվել, որը DANA‑ի բարե­լավված տեսակն է։ Մայի­սին Սլո­վա­կիա­յի պաշտպա­նության նախա­րար Կալինյա­կը և Ալիևը Բաքվում ստո­րագրե­ցին ռազմա­կան համա­գործակցության համա­ձայնա­գիր։ Ըստ Ալիևի ՝ բանակցություններ են վարվում համա­տեղ արտադրություն հիմնե­լու ուղղությամբ։
Ավե­լի վաղ՝ 2018-ին Չեխիա­յից և Սլո­վա­կիա­յից շուրջ 30 RM-70 և 36 DANA հրե­տա­նա­յին համա­կարգեր էին վիճա­հա­րույց պայմաննե­րում մատա­կա­րարվել Ադրբե­ջան։ Իսկ դեռևս 200-ին-ին Սլո­վա­կիան մեկ տանկ, 2010 ‑ին էլ մեկ թնդա­նոթ էր վաճա­ռել Բաքվին։

Իտա­լիա
Հայաստա­նի և Իտա­լիա­յի պաշտպա­նության նախա­րարներ Սեյրան Օհանյա­նը և Ջիամպաո­լո դի Պաո­լան պաշտպա­նության ոլորտում համա­գործակցության մասին համա­ձայնա­գիր էին ստո­րագրել 2012-ին։ Այն վերա­բե­րում էր անվտանգության ոլորտում համա­գործակցությա­նը, խաղա­ղա­պահ առա­քե­լություննե­րին, Իտա­լիա­յում հայ սպա­նե­րի ռազմա­կան կրթությա­նը, ռազմա­կան արդյունա­բե­րությա­նը։ Սակայն հետա­գա տարի­նե­րին տեսա­նե­լի առա­ջընթաց չգրանցվեց։
Վերջին շրջա­նում հայ-իտա­լա­կան ռազմա­կան հարա­բե­րություննե­րը նոր լիցք են ստա­ցել։ 2023‑ի նոյեմբե­րին Իտա­լիա­յի գլխա­վոր շտա­բի պետ Ջուզեպպե Կավո Դրա­գո­նեի գլխա­վո­րած պատվի­րա­կությունն այցե­լեց Երև­ան՝ ԳՇ պետ Էդվարդ Ասրյա­նի ու նախա­րար Պապիկյա­նի հետ քննարկե­լու և նախանշե­լու համա­գործակցության ուղղություննե­րը։
ՊՆ պաշտպա­նա­կան քաղա­քա­կա­նության և միջազգա­յին համա­գործակցության վարչության պետ Լևոն Այվազյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կությունը Հռոմ այցե­լեց մարտին՝ Իտա­լիա­յի ՊՆ-ում խորհրդակցություններ անցկացնե­լու նպա­տա­կով։ Պաշտոնյա­նե­րը քննարկել են համա­գործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարնե­րը և հաստա­տել ռազմա­կան համա­գործակցության տարե­կան ծրա­գի­րը։
Մեկ ամիս անց՝ ապրի­լին Իտա­լիա այցե­լեց փոխնա­խա­րար Բրուտյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կությունը։ Նրանք հանդի­պումներ ունե­ցան Իտա­լիա­յի ՊՆ պաշտոնյա­նե­րի և ռազմարդյունա­բե­րա­կան ընկե­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ՝ քննարկե­լու ռազմա­կան, ռազմա­տեխնի­կա­կան, ռազմա­տեխնո­լո­գիա­կան համա­գործակցությա­նը վերա­բե­րող հարցեր։ Ըստ ՊՆ‑ի՝ ձեռք են բերվել մի շարք պայմա­նա­վորվա­ծություններ:

Չեխիա­յի և Սլո­վա­կիա­յի պես Իտա­լիան ևս Ադրբե­ջա­նի հետ սերտ ռազմա­կան հարա­բե­րություններ է հաստա­տել։ Արդեն երկար տարի­ներ Իտա­լիան ադրբե­ջա­նա­կան նավթի ամե­նա­խո­շոր ներկրողն է։ Դեռ 2020‑ի փետրվա­րին Ադրբե­ջանն իտա­լա­կան խոշոր ռազմարդյունա­բե­րող Լեո­նարդո ընկե­րությունից գնել էր անհայտ քանա­կի M‑346 Master ուսումնա­կան ինքնա­թիռներ։ 2023‑ի հունի­սին նույն Լեո­նարդոն Ադրբե­ջա­նին վաճա­ռեց երկու C‑27J Spartan ռազմա­կան ինքնա­թիռ, որոնցից առա­ջինն առաքվեց հունի­սին։ Սա արևմտյան երկրնե­րի կողմից առա­ջին նշա­նա­կա­լի զենքի վաճառքն էր Ադրբե­ջա­նին։ Ըստ իտա­լա­կան «Լա Ռեպուբլի­կա» թերթի՝ նախորդ սեպտեմբե­րին Ադրբե­ջանն ու Իտա­լիան բանակցություններ էին վարում մեկից երկու միլիարդ եվրո սպա­ռա­զի­նության վաճառքի շուրջ, այդ թվում՝ զենի­թա­յին կայանքներ, ՀՕՊ համա­կարգեր և փոքր սուզա­նա­վեր։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ