28 C
Yerevan

Հայաստա­նը Մեծացնում Է Իր Ռազմա­կան Ուժը

(Մաս երրորդ)

Բաց աղբյուրնե­րից հայտնի է, որ նախկի­նում Բուլղա­րիան զենք և զինամթերք է մատա­կա­րա­րել ինչպես Հայաստա­նին, այնպես էլ Ադրբե­ջա­նին։

Հովհաննես Նազա­րեթյան

Բուլղա­րիա
Հայաստանն ու Բուլղա­րիան 1996-ին ստո­րագրել էին պաշտպա­նության ոլորտում համա­գործակցության համա­ձայնա­գիր։ Բաց աղբյուրնե­րից հայտնի է, որ նախկի­նում Բուլղա­րիան զենք և զինամթերք է մատա­կա­րա­րել ինչպես Հայաստա­նին, այնպես էլ Ադրբե­ջա­նին։ Ըստ ԵՄ սպա­ռա­զի­նության արտա­հանման բազա­յի՝ 2013-ից 2022 թվա­կաննե­րին Բուլղա­րիան Հայաստան է արտա­հա­նել 48 մլն, իսկ Ադրբե­ջան՝ 293 մլն եվրո արժո­ղությամբ սպա­ռա­զի­նություն։ Երկու երկրնե­րի դեպքում էլ ընդհա­նուր արժե­քի շուրջ 95 տոկո­սը կազմում է զինամթերքը[1]։
Փետրվա­րին նախա­րար Պապիկյանն իր բուլղա­րա­ցի գործընկե­րոջ Տոդոր Տագարևի հետ հանդի­պեց Գերմա­նիա­յում։ Նրանք պայմա­նա­վորվե­ցին ընդլայնել երկրնե­րի միջև համա­գործակցությունը։ Մայի­սին Բրյուսե­լում անցկացվող Շումա­նի անվտանգության ու պաշտպա­նության ֆորումի շրջա­նա­կում, Պապիկյա­նը հանդի­պեց Տագարև­ին հաջորդած Աթա­նաս Զապրյա­նո­վին և օրեր անց այցե­լեց Բուլղա­րիա։ Այնտեղ Պապիկյանն այցե­լեց Պլովդի­վում անցկացվող «ՀԵՄՈՒՍ-2024» ցուցա­հանդես, որի շրջա­նա­կում հանդի­պեց ռազմարդյունա­բե­րա­կան մի շարք ընկե­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ՝ ձեռք բերե­լով պայմա­նա­վորվա­ծություններ։ Պապիկյա­նը նաև կարճատև զրույց ունե­ցավ Բուլղա­րիա­յի նախա­գահ Ռումեն Ռադևի հետ, իսկ պաշտպա­նության նախա­րար Զապրյա­նո­վի հետ Պապիկյա­նը քննարկեց ռազմա­տեխնի­կա­կան բնա­գա­վա­ռում համա­գործակցության հնա­րա­վո­րություննե­րը։

Գերմա­նիա
Հայաստանն ու Գերմա­նիան 2007-ին ստո­րագրել էին ռազմա­կան բնա­գա­վա­ռում համա­գործակցության մասին համա­ձայնա­գիր։ 2010-ից 2021 թվա­կաննե­րին հայ խաղա­ղա­պահներն Աֆղանստա­նում ՆԱՏՕ‑ի առա­քե­լության շրջա­նա­կում ծառա­յություն են իրա­կա­նացրել գերմա­նա­կան հրա­մա­նա­տա­րության ներքո։ Ավե­լին, հայ խաղա­ղա­պահնե­րը մինչ Աֆղանստան մեկնե­լը Գերմա­նիա­յում վերա­պատրաստման դասընթացնե­րի և նախա­տե­ղա­կայման վարժանքնե­րի են մասնակցել։
Հունի­սի սկզբին փոխնա­խա­րար Բրուտյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կությունն այցե­լեց Գերմա­նիա՝ մասնակցե­լու «ILA Berlin 2024» ցուցա­հանդե­սին։ Բրուտյա­նը հանդի­պում ունե­ցավ Գերմա­նիա­յի ՊՆ պետքարտուղար Բենե­դիկտ Ցիմմե­րի հետ, որը համա­կարգում է սպա­ռա­զի­նության առքուվա­ճառքի հարցե­րը։ Նա նաև հանդի­պումներ է ունե­ցել այլ պաշտոնյա­նե­րի և ռազմարդյունա­բե­րա­կան ընկե­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հանդի­պումնե­րի ընթացքում քննարկվել են ռազմա­տեխնի­կա­կան և ռազմա­տեխնո­լո­գիա­կան համա­գործակցությա­նը վերա­բե­րող հարցեր և ձեռք են բերվել մի շարք պայմա­նա­վորվա­ծություններ, ստո­րագրվել են փաստաթղթեր։

ԱՄՆ
Հայ-ամե­րիկյան ռազմա­կան համա­գործակցության մեջ այս փուլում կարծես բացա­կա­յում է ռազմա­տեխնի­կա­կան բաղադրի­չը, սակայն հարա­բե­րություննե­րը զգա­լիո­րեն ընդլայվնել են վերջին շրջա­նում։ ԱՄՆ դեսպան Քրիստի­նա Քվի­նը ապրի­լին նշեց, որ երկու երկրնե­րը «շատ ակտիվ և բովանդա­կա­լից քննարկումներ են ունե­նում անվտանգության և պաշտպա­նության մասին»։ Քվի­նը հայտնեց, որ ԱՄՆ‑ն խորհրդա­կան է նշա­նա­կե­լու, որը կօգնի Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությա­նը՝ ներքին բարե­փո­խումնե­րի աշխա­տանքնե­րում և խաղա­ղա­պահ ոլորտում համա­գործակցության ուղղությամբ։ Ըստ ԳՇ պետի խորհրդա­կան Ժիրայր Ամիրխանյա­նի՝ բարե­փո­խումնե­րի հարցում ամե­րիկյան աջակցությունն իրա­կա­նացնում է Պենտա­գո­նի Անվտանգա­յին կառա­վարման ինստի­տուտը (ISG)։
Ըստ Ամիրխանյա­նի՝ այս փուլում ԱՄՆ‑ն թույլատրում է մատա­կա­րա­րել միայն ոչ մահա­բեր զինա­տե­սակներ։ Ամե­րիկյան հեղի­նա­կա­վոր RAND վերլուծա­կան կենտրո­նում վերջերս հրա­պա­րակված հոդվա­ծում երկու վերլուծա­բաններ նշում էին, որ ԱՄՆ‑ն կարող է Հայաստա­նին տրա­մադրել կարճ հեռա­հա­րություն ունե­ցող ՀՕՊ և հակադրո­նա­յին միջոցներ, որոնք կարե­լի է համադրել Ֆրանսիա­յից գնված սպա­ռա­զի­նության հետ։ Ըստ հեղի­նակնե­րի՝ ամե­րիկյան ցանկա­ցած զինա­տե­սա­կի մատա­կա­րարման դեպքում Հայաստա­նը պետք է պարտա­վորվի խիստ վերահսկել դրանց հնա­րա­վոր ապօ­րի­նի փոխանցումը երրորդ կողմ։
ԱՄՆ Եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րությունը (EUCOM) և Հայաստա­նի ՊՆ‑ն այս տարվա մայի­սին առա­ջին անգամ անցկացրե­ցին ամե­նամյա խորհրդակցություններ՝ քննարկե­լու առաջնա­հերթություննե­րը, մշա­կե­լու հետա­գա համա­գործակցության ոլորտնե­րը և նախանշե­լու առա­ջի­կա տարի­նե­րի համա­տեղ միջո­ցա­ռումնե­րը։
Հուլի­սին Երև­ա­նում անցկացվեց Հայաստան-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան երկխո­սության երրորդ նիստը, որում կողմե­րը համա­ձայնե­ցին հարա­բե­րություննե­րի կարգա­վի­ճա­կը բարձրացնել՝ դարձնե­լով «ռազմա­վա­րա­կան գործընկե­րություն»։ Անվտանգության ոլորտում, ըստ համա­տեղ հայտա­րա­րության, ԱՄՆ‑ը նախա­տե­սում է շարունա­կել աջակցել խորհրդատվա­կան ծրագրե­րով, բանակ-բանակ շփումնե­րով, Միջազգա­յին ռազմա­կան կրթա­կան և ուսուցո­ղա­կան (IMET) ծրագրի միջո­ցով մասնա­գի­տա­կան ռազմա­կան կրթության հնա­րա­վո­րություննե­րով և Կանզա­սի ազգա­յին գվարդիա­յի հետ երկա­րա­ժամկետ պետա­կան համա­գործակցության ծրագրով: Կողմե­րը նաև պայմա­նա­վորվել են նախա­ձեռնել երկկողմ խորհրդակցություններ՝ պաշտպա­նա­կան համա­գործակցության նպա­տակնե­րը նախանշե­լու համար:
Հուլի­սի 15-ից 24‑ը Հայաստա­նում անցկացվում է երկրորդ «Արծիվ գործընկեր» հայ-ամե­րիկյան համա­տեղ վարժանքը։ Նախորդը, որը անցկացվեց 2023‑ի սեպտեմբե­րին, առա­ջին հայ-ամե­րիկյան համա­տեղ զորա­վարժությունն էր 2008-ից այս կողմ։ Դրան մասնակցում էր շուրջ 175 հայ և 85 ամե­րի­կա­ցի զինվո­րա­կան։ Այս զորա­վարժության նպա­տակն է բարձրացնել խաղա­ղա­պահ առա­քե­լություննե­րի մասնակցող ստո­րա­բա­ժանման փոխգործակցե­լիության մակարդա­կը, իրա­կա­նացնել կառա­վարման և մարտա­վա­րա­կան հաղորդակցման լավա­գույն փորձի փոխա­նա­կում և բարձրացնել հայկա­կան ստո­րա­բա­ժանման պատրաստվա­ծությունը: Ըստ ամե­րիկյան կողմի՝ զորա­վարժությունը հնա­րա­վո­րություն է տալիս կողմե­րին ծանո­թա­նալ միմյանց սպա­ռա­զի­նություննե­րին։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝ evnreport.com կայքից։

Առնչվող Հոդվածներ