28 C
Yerevan

Վատի­կա­նի Հայ-Ադրբե­ջա­նա­կան «Բլից-Կրի­գը»

Նկա­տե­լի է, թե Սուրբ Աթո­ռի հետ ինչպի­սի սերտ շփումներ է իրա­կա­նացնում Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը, որը թերեւս լավա­գույնս պատկե­րացնողնե­րից է, թե համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մեջ, հատկա­պես դրա շրջա­դարձա­յին հանգրվաննե­րում ինչպի­սի էական նշա­նա­կություն է ստա­նում դավա­նա-քաղա­քա­կան գործո­նը: 

1in.am

Օրերս տեղի ունե­ցան իրա­դարձություններ, որոնք մնա­ցին առա­վել աղմկոտ զարգա­ցումնե­րի ստվե­րում, թեեւ դրանք իրենց հատկա­նիշնե­րով ու «հասցեա­կա­նությամբ» գործնա­կա­նում անմի­ջա­կան առնչություն ունեն Հայաստա­նի անվտանգության հարցե­րին: Վատի­կա­նում Հայաստա­նի դեսպան Բորիս Սահակյա­նը նախօ­րեին հանդի­պել է Սուրբ Աթո­ռի L’Osservatore Romano պաշտո­նա­թերթի խմբագրին, նրա հետ քննարկե­լով հարցեր, որոնք վերա­բե­րում են օրեր առաջ պաշտո­նա­թերթում լույս տեսած մի հոդվա­ծի:

Հոդվա­ծը Ադրբե­ջա­նում այսպես ասած «աղվա­նա­կան քրիստո­նեա­կան ժառանգության» մասին էր, որտեղ Արցա­խի հայկա­կան պատմամշա­կութա­յին ժառանգությունը ներկա­յացվում է աղվա­նա­կան: Հարկ է նկա­տել, որ այդ հոդվա­ծի հրա­պա­րա­կումից հետո, սուրբ Աթո­ռի պաշտո­նա­թերթում հրա­պա­րակվել է նաեւ պատասխան հոդված, որի հեղի­նա­կը Վատի­կա­նում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Խաժակ արքե­պիսկո­պոս Պարսամյանն է: L’Osservatore Romano‑ի խմբագրի հետ Հայաստա­նի դեսպա­նի զրույցի ընթացքում « ընդգծվել է, թե որքան կարև­որ է, որ երբեք չխե­ղաթյուրվեն մշա­կութա­յին ժառանգության և պաշտա­մունքի վայրե­րի ինքնությունը, ինչպես նաև պատմա­կան փաստե­րը, որոնք անհերքե­լի են և ճանաչված միջազգա­յին հանրության, այդ թվում՝ գիտա­կան հանրության կողմից»:

Պետք է հուսալ, որ հանդի­պումը կլի­նի արդյունա­վետ եւ սուրբ Աթո­ռի պաշտո­նա­թերթն այլեւս չի դառնա ադրբե­ջա­նա­կան պրո­պա­գանդա­յի հարթակ, ծառա­յե­լով պատմության խեղաթյուրմա­նը: Սակայն, հարկ է նկա­տել, որ այստեղ հարցը թերեւս առա­վել ընդգրկուն տիրույթում է: Տպա­վո­րություն է, որ պաշտո­նա­թերթի հրա­պա­րա­կումնե­րով Վատի­կա­նը հիշեցրեց իր մասին հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության կողմե­րին ու գործընթա­ցի մասնա­կիցնե­րին: Հայաստան-Վատի­կան հարա­բե­րության արդյունա­վե­տությա­նը: Վատի­կանն ինչպես ասում են «դիվի­զիա­ներ չունի», սակայն ունի հիմնա­րար, խորքա­յին ներգրավվա­ծություն աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րում: Այդ հանգա­մանքը նկա­տե­լիո­րեն կարեւո­րել է օրի­նակ Բաքուն, որը 44-օրյա պատե­րազմից հետո կայացրեց Վատի­կա­նում դեսպա­նություն ունե­նա­լու որո­շում, թեեւ մինչ այդ էլ հաստա­տել էր սերտ կապեր:

Նկա­տե­լի է, թե Սուրբ Աթո­ռի հետ ինչպի­սի սերտ շփումներ է իրա­կա­նացնում Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը, որը թերեւս լավա­գույնս պատկե­րացնողնե­րից է, թե համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մեջ, հատկա­պես դրա շրջա­դարձա­յին հանգրվաննե­րում ինչպի­սի էական նշա­նա­կություն է ստա­նում դավա­նա-քաղա­քա­կան գործո­նը: Ավե­լին, այդ գործոնն առանցքա­յին հանգա­մանքնե­րից է համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության խառնա­րա­նի՝ մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նի գործընթացնե­րում: Հատկանշա­կան է, որ ռեգիո­նում ներկա­յիս բավա­կա­նին բարդ իրա­վի­ճա­կում Էրդո­ղա­նը օգտա­գործեց Փարի­զի օլիմպիա­դա­յի առիթն ու հեռա­խո­սազրույց ունե­նա­լով Հռո­մի Պապի հետ, նրան ներկա­յացրեց դժգո­հություն, որ Փարի­զի օլիմպիա­դա­յի կազմա­կերպիչնե­րը վիրա­վո­րել են քրիստոնյա­նե­րի զգա­ցումնե­րը: Մեղմ ասած միա­միտ կլի­նի մտա­ծել, թե քրիստոնյա­նե­րի զգա­ցումնե­րը հուզում են Էրդո­ղա­նին:

Նրան հուզում են Թուրքիա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան հավակնություննե­րը, որոնց սպա­սարկման համար նա ծառա­յեցրել է առիթն ու կապվել Հռո­մի Պապի հետ հերթա­կան անգամ, որին նամակ էր գրել ամիսներ առաջ, կոչ անե­լով համա­տեղ ջանքեր գործադրել Գազա­յում հրա­դա­դա­րի հասնե­լու համար:  Անկասկած է, որ Հայաստա­նից պահանջվում է դիվա­նա­գի­տա­կան ակտիվ աշխա­տանք, ընդ որում ոչ թե պոստֆակտում արձա­գանքի, այլ ըստ էության նախընթա­ցության տրա­մա­բա­նությամբ: Եվ բանն այստեղ լոկ Ադրբե­ջա­նի ակտի­վությա­նը հակազդե­լը չէ: Վատի­կա­նը առանցքա­յին սուբյեկտ է մասնա­վո­րա­պես մերձա­վո­րա­րեւելյան քաղա­քա­կան խառնա­րա­նի պատմա-քաղա­քա­կան  համա­տեքստի ընդգրկումով: Իսկ այդ համա­տեքստում, որքան էլ չհնչի անհա­մեստ եւ առա­վել եւս հավակնոտ, այդուհանդերձ սուբյեկտություն ունի նաեւ հայկա­կան գործո­նը:

Իսկ դա հնա­րա­վո­րություն է Հայաստա­նի հանրա­պե­տության համար, իհարկե ոչ թե ավե­լորդ հավակնո­տության հնա­րա­վո­րություն, այլ զուսպ, բայց առարկա­յա­կան աշխա­տանքի: Վատի­կանն այդ իմաստով անշուշտ միարժեք գործակցա­յին ուղղություն չէ, այլ ունի նաեւ իր բավա­կա­նին մեծ հավակնություննե­րը: Սակայն այդ հանգա­մանքը առա­վել էական է դարձնում աշխա­տանքի անհրա­ժեշտությունը, քանի որ խոշոր հաշվով մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նում չկան սեփա­կան մեծ հավակնություններ չունե­ցող խաղա­ցողներ, ըստ այդմ Հայաստա­նի համար առանցքա­յին է դառնում շատ, թե քիչ տնտե­սա-քաղա­քա­կան, եւ կամ դավա­նա-քաղա­քա­կան ընդհանրություննե­րի արդյունա­վետ կապի­տա­լի­զա­ցիան:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ