28.6 C
Yerevan

Էրդո­ղանն Անհանգիստ Է

ԱՄՆ‑ը պնդում է, որ հաղորդուղի­նե­րը պետք է գտնվեն Հայաստա­նի սուվե­րեն վերահսկո­ղության ներքո, ինչը Բաքվի «համար հետաքրքիր չէ»։ Մերձա­վոր Արեւելքում լայնա­ծա­վալ պատե­րազմը «Զանգե­զուրի միջանցքի» ուժով բացման առիթ եւ հնարավորությու՞ն է։ Էրդո­ղա­նը նաեւ դրա՞ համար է «աղմկում»։

Վահրամ Աթա­նեսյան

Ինչու՞ է «աղմկում» Էրդո­ղա­նը

Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցի Անկա­րա­յի թղթա­կի­ցը փոխանցում է Իսմա­յիլ Հանիա­յի սպա­նությա­նը հաջորդած իրա­վի­ճա­կին թուրք «մի շարք վերլուծա­բաննե­րի» գնա­հա­տա­կա­նը, որ «չպետք է դատել զգացմունքնե­րով եւ իռա­ցիո­նալ պատկե­րա­ցումնե­րով, այլ նկա­տի ունե­նալ, որ Հանիան Իսրա­յե­լի հետ գլխա­վոր բանակցողն էր, որ սերտ կապեր ուներ Քաթա­րի եւ Թուրքիա­յի հետ, այլ կերպ ասած՝ ներկա­յացնում էր բացա­ռա­պես սուննի աշխարհը, եւ ինքն էլ դա չհասկա­նա­լով՝ սեփա­կան մահվան դատավճիռն է ստո­րագրել՝ թույլ տալով, որ Իսրա­յելն այդ գործընթա­ցում թուլացնի Անկա­րա­յի եւ Դոհա­յի գերա­կա ազդե­ցությունը»։

Ստացվում է, որ Հանիա­յի սպա­նությամբ «Միացյալ Նահանգնե­րը պաղեստինյան կարգա­վորման բանակցություննե­րում առաջ են մղում Իրա­նի դերա­կա­տա­րությունը»։ Վերստին շրջա­նառվում է վարկա­ծը, որ «Թեհրան ամե­րիկյան պատվի­րա­կություն է ժամա­նել եւ ներկա­յացրել իրա­նա-իսրա­յե­լա­կան կարգա­վորման նախա­գիծ»։

Ըստ այդմ, Հանիա­յի սպա­նությամբ «Բենիա­մին Նաթանյա­հուն ձգտում է Թուրքիա­յին խաղաղ կարգա­վորման բանակցություննե­րից դուրս թողնել, որպեսզի Իրա­նի ու նրա պրոքսի խմբա­վո­րումնե­րի հետ մնա դեմ առ դեմ, ինչը, անկախ պատե­րազմի ելքից կամ հրա­դա­դա­րի հաստա­տումից՝ թույլ կտա լեգի­տի­մություն պահպա­նել»։

Որքանո՞վ է հավա­նա­կան, որ Միացյալ Նահանգնե­րը, լինե­լով ՆԱՏՕ‑ի առա­ջա­տար, Մերձա­վոր Արեւելքում ձգտում է կարգա­վորման գործընթա­ցում դաշինքի անդամ Թուրքիա­յի փոխա­րեն կարեւո­րել Իրա­նի գործո­նը, հասնել իրա­նա-իսրա­յե­լա­կան «պատմա­կան հաշտության»։

Պաղեստինյան հակա­մարտությունն, անշուշտ, որո­շա­կի իմաստով ածանցվում է Մերձա­վոր Արեւելքում ոչ միայն համաշխարհա­յին ուժա­յին կենտրոննե­րի, այլեւ տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի սուր մրցակցությունից: Այս իմաստով Հանիա­յի սպա­նությունը, երեւի, ավե­լի ձեռնտու է նրանցից մեկին, քան՝ Իսրա­յե­լին:

Ընտրվել է Իրա­նի համար ամե­նանվաստա­ցուցիչ տարբե­րա­կը: ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան առաջնորդն սպանվել է Իրա­նի նախա­գա­հի պաշտո­նա­մուտից ժամեր անց, ԻՀՊԿ հյուրա­տա­նը: Ըստ երեւույթին, հաշվարկվել է, որ Իրա­նը կարձա­գանքի շատ կոշտ եւ արագ, ինչը կհանգեցնի իսրա­յե­լա-իրա­նա­կան լայնա­ծա­վալ պատե­րազմի:

Թեհրա­նը, սակայն, երկու շաբաթ է՝ «խոսքից գործի չի անցնում»։ Թուրքիա­յին դա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նյարդայնացնում է։ Օգոստո­սի 11-ին Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը «տեղե­կատվա­կան ռումբ» նշագրումով լուր են փոխանցել, որ ռազմա­վա­րա­կան հարցե­րով փոխնա­խա­գա­հի պաշտո­նից հրա­ժա­րա­կան է տվել Մոհա­մեդ Ջավադ Զարիֆը։ Այլ աղբյուրներ այդ տեղե­կությունը դեռեւս չեն հաստա­տել, բայց ադրբե­ջա­նա­կան աղբյուրնե­րը վստա­հա­բար վկա­յում են, որ հրա­ժա­րա­կա­նի պատճա­ռը Զարիֆի հայտա­րա­րությունն է, որ Իրա­նը «Պաղեստի­նի հարցում պաղեստինցի­նե­րից արմա­տա­կան չի կարող լինել»։

Թուրքիան Իրա­նում ի՞նչ ազդե­ցություն ունի կամ՝ Ադրբե­ջա­նը: Հնարավո՞ր է, որ ԻՀՊԿ‑ն Փեզեշքիա­նի պաշտո­նանկություն նախա­ձեռնեն: Այս հարցը Հայաստա­նի համար սկզբունքա­յին է: Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ նաեւ Թուրքիան Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությունը ներկա­յացնում են որպես հակաի­րա­նա­կան ծրագրի մաս:

Եթե Իրա­նը բարե­լա­վի Միացյալ Նահանգնե­րի եւ Եվրա­միության հետ հարա­բե­րություննե­րը, ապա ռուս-ադրբե­ջա­նա-թուրքա­կան այդ քարոզչության ազդե­ցությունը զգա­լիո­րեն կնվա­զի: Իսկ դա հնա­րա­վո­րություն է, որ Հայաստա­նի հարա­վում հաղորդակցության վերա­բացման հարցում Իրա­նի անհանգստություննե­րը որո­շա­կիո­րեն փարատվեն:

Բաքվի «Ատլաս» վերլուծա­կան կենտրո­նի տեղե­կացվա­ծությամբ, բայց դա փաստա­ցի Իլհամ Ալիեւի աշխա­տա­կազմից արտա­հոսք է, ԱՄՆ‑ը պնդում է, որ հաղորդուղի­նե­րը պետք է գտնվեն Հայաստա­նի սուվե­րեն վերահսկո­ղության ներքո, ինչը Բաքվի «համար հետաքրքիր չէ»։ Մերձա­վոր Արեւելքում լայնա­ծա­վալ պատե­րազմը «Զնա­գե­զուրի միջանցքի» ուժով բացման առիթ եւ հնարավորությու՞ն է։ Էրդո­ղա­նը նաեւ դրա՞ համար է «աղմկում»։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ