28.6 C
Yerevan

Քրիստա­փո­րի ՀՅԴ‑ը Ընդդեմ Մերօրյա ՀՅԴ‑ի

Լինքոլնը, և՛ Քրիստա­փո­րը դարձան քաղա­քա­կան այն ինստի­տուտնե­րի ստեղծմա­նը, որոնք ամե­րիկյան և հայկա­կան հասա­րա­կություննե­րում խոշոր դեր խաղա­ցին՝ քաղա­քա­կան մտքի կայացման, ամրապնդման առումով։ Ու երկու կառույցն էլ՝ ԱՄՆ Հանրա­պե­տա­կան կուսակցությունը և ՀՅԴ‑ը երկուսն էլ այլա­սերվե­ցին օրի­նա­չա­փո­րեն ու զգա­լիո­րեն հեռա­ցան իրենց ստեղծման ակունքնե­րից։

Մեր Ուղին

«Կարե­լի է անընդհատ հիմա­րեցնել որոշ մարդկանց, կարե­լի է որոշ ժամա­նակ հիմա­րեցնել բոլո­րին, բայց չի կարե­լի անընդհատ հիմա­րի տեղ դնել բոլո­րին»․ Աբրա­համ Լինքոլն

Այս մտքի հետ Հայաստա­նում այնքան էլ համա­ձայն չեն, քանի որ մինչև հիմա շարունակվում է հասա­րա­կությա­նը, ըստ էության, հիմա­րի տեղ դնե­լու անվերջա­նա­լի փորձե­րը։ Դրա­նում համոզվում ենք, երբ տեսնում ենք, թե ինչ խոսույթով են մարդկանց հետ խոսում իշխա­նության ձգտողներն ու իշխա­նություն տենչա­ցողնե­րը։ Իսկ հիմա­րի տեղ դնելն էլ արտա­հայտվում է հատկա­պես նրա­նով, որ փորձ է արվում ներկա­յացնել, որ «առաջ ավե­լի լավ էր», և որ ամեն ինչ վատ է միայն հիմա։ Բայց այս սայաթ-նովա­յա­կան «էրեկ լավ էր քանց վուր էսօր»-ը չի  աշխա­տում, որովհետև երեկ էլ էր վատ, այսօր էլ է վատ ու եթե այսպես շարունակվեց, ապա վատ է լինե­լու նաև վաղը և մյուս օրը։ Ինչո՞ւ։ Որովհետև չի կարող հենց այնպես լավ լինել, որովհետև ամեն ինչ ունի իր պատճառներն ու հետև­անքնե­րը։

Այդ ամե­նը իր ժամա­նա­կին լավ էր հասկա­նում քաղա­քա­կան աշխարհի ամե­նա­հայտնի դեմքե­րից մեկը՝ ԱՄՆ 16-րդ նախա­գահ Աբրա­համ Լինքոլնը։ Ստրկա­տե­րե­րի թշնա­մի Լինքոլնը ոչ միայն համարձա­կություն ունե­ցավ դեմ արտա­հայտվե­լու ստրկա­տի­րա­կան նողկա­լի ավանդույթին, պայքա­րեց դրա դեմ ու վերացրեց այն, այլև ամերիկյան(իսկ հետո նաև ողջղ աշխարհում)քաղաքական-հասարակական կյանքում մտցրեց այնպի­սի փոփո­խություններ, նորացրեց և թարմացրեց այնպի­սի մի մակարդա­կի, որ ԱՄՆ-ում Լինքոլնը վաղուց դադա­րել է 16-րդ նախա­գահ լինե­լուց և ընկալվում է որպես ազգա­յին հերոս։ ԱՄՆ Հանրա­պե­տա­կան կուսակցության հիմնա­դիր Լինքոլնը, ով բացի քաղա­քա­կան գործիչ լինե­լուց, ըստ էության նաև մտա­վո­րա­կան էր, այսօր խիստ զարմանքով կնա­յեր, թե ինչի է վերածվել իր հիմնադրած կուսակցությունը և թե ինչպես է մի ժամա­նակ ստրուկնե­րի ազա­տության և մարդկա­յին հավա­սա­րության համար պայքա­րած կուսակցությունը իրեն առաջնորդ ընտրում պոռնոգրաֆիկ դատա­կան ակտե­րով համբավ ձեռք բերած մեծա­հա­րուստին, ով գրե­թե ռասիստա­կան վերա­բերմունք ունի մի շարք ազգություննե­րի դեմ։

Լինքո­լը իհարկե շատ կզարմա­նար, բայց ավե­լի շատ կզարմա­նար հայ քաղա­քա­կա­նա մտքի մեծե­րից մեկը՝ Քրիստա­փոր Միքա­յելյա­նը՝ տեսնե­լով, թե ինչպես է իր իսկ հիմնադրած կուսակցությունը ժողովրդի մեջ դաշն ստեղծե­լու փոխա­րեն պառակտում մտցնում և ազգա­յին պետա­կան շահը փոխա­րի­նում օրվա հասույթի համար։ ՀՅ Դաշնակցությունն էլ այլևս այն չէ, ինչի համար, որ հիմնադրվեց։ 

Մի կողմից կարող է տարա­կուսանք առա­ջացնել Լինքոլն-Քրիստա­փոր համե­մա­տությունը։ Իրոք, ի՞նչ ընդհա­նուր բան կա այս երկու կերպարնե­րի միջև։ Նրանք ապրել են երկու տարբեր աշխարհնե­րում, տարբեր խնդիրնե­րով, տարբեր հասա­րա­կություննե­րում, երբեք իրար չեն ճանա­չել, տարբեր էին նրանց կարո­ղություններն ու հնա­րա­վո­րություննե­րը, գործունեության դաշտը և այլն։ Բայց նրանց միա­վո­րում է այն, որ Լինքոլնը և Քրիստա­փո­րը ամե­րիկյան և հայ հասա­րա­կության դարձան նրա քաղա­քա­կան հիմնասյունե­րից մեկը՝ դուրս գալով խմբա­յին քաղա­քա­կա­նությունից և աջակցե­լով ինստի­տուցիո­նալ սկզբունքնե­րին։ Ընդ որում և՛ Լինքոլնը, և՛ Քրիստա­փո­րը դարձան քաղա­քա­կան այն ինստի­տուտնե­րի ստեղծմա­նը, որոնք ամե­րիկյան և հայկա­կան հասա­րա­կություննե­րում խոշոր դեր խաղա­ցին՝ քաղա­քա­կան մտքի կայացման, ամրապնդման առումով։ Ու երկու կառույցն էլ՝ ԱՄՆ Հանրա­պե­տա­կան կուսակցությունը և ՀՅԴ‑ը երկուսն էլ այլա­սերվե­ցին օրի­նա­չա­փո­րեն ու զգա­լիո­րեն հեռա­ցան իրենց ստեղծման ակունքնե­րից։ 

Այսօր ԱՄՆ Հանրա­պե­տա­կան կուսակցությունը և ՀՅԴ‑ը շատ քիչ բանով են հիշեցնում իրենց հիմնադրման փառա­վոր էությունն ու գաղա­փա­րը։

Մեզ իհարկե ավե­լի շատ հետաքրքրում է այս երև­ույթի հայկա­կան կողմը։ Հայե­րի «Լինքոլն»Քրիստափորը, ով ևս զոհ գնաց իր բաժին կարև­որ գործին, հայ հասա­րա­կության մեջ թերևս այն քչե­րից էր, ով գիտակցում էր մանր խմբա­յին պայքա­րից հրա­ժարվե­լու և Րաֆֆիա­կան համընդհա­նուր գործունեությանն աջակցե­լու կարև­ո­րությունը։ Եթե նայենք ՀՅԴ ստեղծման բուն գաղա­փա­րին, ապա տեսնում ենք, որ Քրիստա­փո­րի հիմնադրած երև­ույթը անգամ ուրիշ կերպ էր կոչվում։ Ոչ թե Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն, այլ Հայ Յեղա­փո­խա­կաննե­րի Դաշնակցություն։ Այսինքն ոչ թե պարզա­պես կուսակցություն, այլ դաշինք այն բոլոր ուժե­րի, այն բոլոր հեղա­փո­խա­կաննե­րի, ովքեր պատրաստ են պայքա­րել համընդհա­նուր գաղա­փա­րի համար։ Ըստ էության ՀՅԴ‑ը հիմնադրվեց որպես պլատֆորմ բոլոր հայրե­նա­սի­րա­կան ուժե­րի համար։ Այդ առումով այն աննա­խա­դեպ նվա­ճում էր սեփա­կան քաղա­քա­կան միտքը երկար ժամա­նակ խավա­րում պահած հասա­րա­կության համար և այդ պատճա­ռով է նաև Քրիստա­փո­րը պարզա­պես հեղա­փո­խա­կան կերպա­րից առանձնա­նում և դառնում ոչ միայն գաղա­փա­րա­դիր, այլև հեղա­փո­խա­կան մտքի տեսա­կի հիմնա­դիր։

Եվ այս ամենն ավե­լի է սրում այն հակադրությունը, որ կա 1890 և 2024թ․ ՀՅԴ մեջ։ Հակադրությունն այնքան մեծ ու խորն է, որ թվում է, թե երկու տարբեր երև­ույթնե­րի մասին է խոսքը գնում։ Այո՛, ՀՅԴ‑ը նման կերպ անճա­նա­չե­լի է փոխվել, այնքան անճա­նա­չե­լի, որ Քրիստա­փո­րը չէր հասկա­նա, թե այդ ի՞նչ կառույց է իր առաջ կանգնած և ո՞ւր է նրա դաշնակցա­յին, միա­վո­րե­լու և համախմբե­լու էությունը։

Այսօր ՀՅԴ գործունեությունն արա­տա­վորված է անզուսպ իշխա­նա­տենչությամբ, հայհո­յա­խա­ռը խոսույթով, բացա­հայտ օտա­րա­սի­րությամբ, ընկերվա­րության իսպառ բացա­կա­յությամբ։ Այսինքն այն ամե­նը, ինչի հիմա վրա կայա­ցել ու կայա­նում էր ՀՅԴ‑ը, այլևս չկա։ Մի կուսակցություն, որ ձախ էսէռնե­րի երաշխա­վո­րությամբ էր մտել երկրորդ ինտերնա­ցիո­նալ, հիմա աչքի է ընկնում իր միլիո­նա­տեր անդամնե­րով։ Ինչպե՞ս է հնա­րա­վոր նման բան։ Ինչպե՞ս կարող է ՀՅԴ‑ը երգել «շահա­գործող ցեցե­րի» մասին և միա­ժա­մա­նակ ունե­նալ նման հարուստ անդամներ ու բազմա­թիվ չքա­վոր անդամներ։ Ո՞ւր է դաշնակցա­կան սոցիա­լիզմը, ո՞ւր է հավա­սա­րությունը։ Չկա։ Ու հենց այդ բացա­կա­յությունն էլ տանում է թե՛ կուսակցության որա­կա­կան անկման, թե՛ նրա քաղա­քա­կան մտքի աղքա­տության։ Դա շատ տրա­մա­բա­նա­կան է, քանի որ մի կուսակցություն, որում արդեն վաղուց արմա­տա­վորված է դասա­յին շերտա­վո­րումը, չի կարող հանդես գալ արդա­րության և ընկերվա­րության օգտին։ Այդ պարա­գա­յում պարզ է նաև, որ ՀՅԴ-ում սկսում է խանգա­րիչ դառնալ համընդհա­նուր որո­շումներ կայացնե­լու սկզբունքը, որովհետև հարուստներն այլևս չեն ուզում հաշվի առնել աղքատնե­րին, չեն պատրաստվում լսել նրանց ու համա­ձայնվել նրանց հետ» Հարուստներն այլևս ուրիշ շահեր ու մտա­հո­գություններ ունեն։ Ու այդ ամե­նը ՀՅԴ-ում, մի կուսակցությունում, որի ՆԳՆ Արամ Մանուկյանն իր շաքա­րը և դեղո­րայքը տալիս էր գաղթա­կան կարոտյալնե­րին, իսկ վարչա­պետ Քաջազնունին վաճա­ռում էր վերարկուն և դրամն ուղարկում բարե­գործության։ 

Բայց ՀՅԴ‑ը հիմա նման շռայլություննե­րի ժամա­նակ չունի։ ՀՅԴ‑ը հիմա ամբողջա­պես ներքաշված է քաղա­քա­կան մանր մունր ինտրիգնե­րի մեջ՝ հավա­տա­րիմ կանգնած երկրորդ նախա­գահ Քոչարյա­նի կողքը և ամեն կերպ իր շարքե­րը փողո­ցա­յին պայքա­րում մաշեցնե­լով՝ հանուն ռուսա­կան տրա­մա­բա­նության և նեղ խմբա­յին շահե­րի։ Եվ այդտեղ արդեն չկա ո՛չ սոցիա­լիզմ, ոչ էլ ազա­տություն ու հավա­սա­րություն։

ՀՅԴ‑ը այսօր անճա­նա­չե­լիո­րեն փոխվել է։

ԱՄՆ 16-րդ նախա­գահ Լինքոլն ասում էր․ «Բոլորն են ունակ դիմա­նալ ճակա­տագրի հարվածնե­րին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխա­նություն»։ 

Եվ ՀՅԴ‑ը, ով կատա­ղի պայքա­րեց 1918–20թթ․ և դիմա­ցավ այդ ողջ ծանրությա­նը, չկոտրվեց տարագրության մեջ, ցավոք կոտրվեց հայրե­նի­քում՝ խաղա­ղության մեջ։

Առնչվող Հոդվածներ